Ադրբեջանի իշխանությունները երկարացրել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալության ժամկետը։ Ձերբակալությունը երկարացվել է չորս ամսով։
Ռուբեն Վարդանյանը ԼՂՀ այլ բարձրաստիճան գործիչների հետ միասին գերեվարվել է 2023թ. սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի ագրեսիայից եւ հանրապետության ամբողջ տարածքի օկուպացումից հետո։
Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է «ֆինանսական ահաբեկչության», «օրենսդրությամբ չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծմանը եւ գործունեությանը մասնակցելու» եւ «Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանն անօրինական ձեւով հատելու» մեջ։