«Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցներ իրացրած հրազդանցի երիտասարդը ձերբակալվել է(Տեսանյութ)

«Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցներ իրացրած հրազդանցի երիտասարդը ձերբակալվել է(Տեսանյութ)

  Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները մարտի 26-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Հրազդան քաղաքի բնակիչ մի երիտասարդ զբաղվում է թմրանյութերի իրացմամբ Գյումրիի տարբեր վայրերում թմրամիջոցներով փաթեթներ տեղադրելով: Նույն օրը, ժամը 17.15-ին, Օզանյան և Սահմանապահների փողոցների խաչմերուկում հրազդանցի 24-ամյա երիտասարդը ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն: Անձնական խուզարկությամբ նրա ուսապարկում հայտնաբերվեց կպչուն ժապավենով ութ փաթեթ: Ըստ նրա` փաթեթներում կանեփ տեսակի թմրանյութ է, որը տելեգրամյան ալիքի միջոցով վերցրել է Երևանում` Գյումրիում տեղադրելու համար: Երիտասարդը հավելել է, որ…

Կարդալ ավելին

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում(Տեսանյութ)

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում(Տեսանյութ)

Մարտի 24-ից 31-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3902 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 164 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 157, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 294, կեղծ վարոդական իրավունքի վկայականով երթևեկող՝ 2 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 28, չամրակապված վարելու՝ 594, առանց մանկական նստատեղի (քարսիթի)՝ 36, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 287, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 169, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 136 և…

Կարդալ ավելին

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում(Տեսանյութ)

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում(Տեսանյութ)

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:        

Կարդալ ավելին

Ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցումների ամբողջ ծավալով իրականացումը՝ ՆԳՆ առաջնահերթություն(Տեսանյութ)

Ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցումների ամբողջ ծավալով իրականացումը՝ ՆԳՆ առաջնահերթություն(Տեսանյութ)

Ազատությունից զրկված անձանց ամբողջ ծավալով ուղեկցման հարցը շարունակում է մնալ ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում` հիմքում ունենալով նրանց իրավունքների պատշաճ ապահովումը։ Ոստիկանության բարեփոխումների շրջանակում դիտարկվել է ազատազրկված անձանց ուղեկցման մոդելային փոփոխությունը և ձևակերպվել հարցի ինստիտուցիոնալ նոր մոտեցումն առ այն, որ նրանց ուղեկցումն իրականացնելու է այն կառույցը, որի շահառու է տվյալ անձը։ Մասնավորապես՝ նոր մոդելով ձերբակալված անձանց ուղեկցումը ձերբակալվածների պահման վայրից դատարան և հակառակ ուղղությամբ իրականացնելու է ՆԳՆ ոստիկանությունը, կալանավորված և տնային կալանքի տակ գտնվող անձանց ուղեկցումը…

Կարդալ ավելին

Կեղծ դոլարներով ոսկեղեն էին գնել. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը(Տեսանյութ)

Կեղծ դոլարներով ոսկեղեն էին գնել. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը(Տեսանյութ)

  Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում մարտի 18-ին ստացվել էր տեղեկություն, որ Երևանի Նոր Նորքի զանգվածի բնակիչ 30-ամյա տղամարդն ու նրա կինը մարտի 5-ին Էջմիածնի Նար-Դոսի փողոցի ոսկու առևտրի սրահում մի անհատ ձեռնարկատեր 58-ամյա կնոջից գնել են ոսկյա զարդեր` վճարելով 600 դոլարի կեղծ թղթադրամներ: Ընդունվեց հաղորդում, նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաջողվեց պարզել, որ նույն օրը, նույն սրահում ամուսինները ոսկեղեն են գնել նաև անհատ ձեռնարկատեր մեկ այլ` 70-ամյա կնոջից` կրկին վճարելով 600 դոլարի…

Կարդալ ավելին

Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու և ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու դեպքեր․ ՆԳՆ ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ հակաօրինական գործողություններից.(Տեսանյութ)

Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու և ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու դեպքեր․ ՆԳՆ ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ հակաօրինական գործողություններից.(Տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ՝ ՆԳՆ քրեական ոստիկանությունից և Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդումների հիման վրա: Մանրամասները՝ https://www.anticorruption.am/hy/news/view/378 Հիշեցնենք, որ ընտրակաշառք տալը, ստանալը ինչպես և ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելը քրեորեն պատժելի արարքներ են։ ՆԳՆ ոստիկանությունը գործընկեր իրավապահ կառույցների հետ շարունակելու է ձեռնարկել գործողություններ նմանօրինակ արարքները բացահայտելու ուղղությամբ: Կոչ ենք անում զերծ մնալ հակաօրինական գործողություններից։          

Կարդալ ավելին

Տնայցի ընթացքում անձնագրավորվեց նորակերտցի 94-ամյա կինը(Տեսանյութ)

Տնայցի ընթացքում անձնագրավորվեց նորակերտցի 94-ամյա կինը(Տեսանյութ)

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են աշխատանքը՝ համայնքներում ապահովելով հանրային ծառայությունների առավելագույն հասանելիություն։ Մարտի 20-21-ը շրջիկ սպասարկման մեքենաները Գեղարքունիքի և Լոռու մարզերում էին` Վարդենիս, Ճամբարակ, Թումանյան և Ախթալա համայնքներում: Նախապես տեղեկացված բնակիչներն անհրաժեշտ փաստաթղթերով սպասում էին իրենց հերթին, իսկ անցորդները, տեսնելով շրջիկ սպասարկման մեքենան, հետաքրքրված մոտենում էին ու ծանոթանում տեղում մատուցվող ծառայություններին։ 96-ամյա վարդենիսցի տղամարդուն Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցը մոտեցավ անձամբ և կատարեց անձագրի փոխանակում։ Նույն կերպ սպասարկվեց նաև տարեց մի կին։ «Մի քանի ժամվա…

Կարդալ ավելին
1 2 3 16