Կարդալ ավելին
Տեսադարան
Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել(Տեսանյութ)
Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում նոյեմբերի 14-ին տեղեկություններ էին ստացվել։ 51-ամյա մի տղամարդ առանց համապատասխան լիցենզիայի պատրաստում, շշալցնում, ակցիզավորում և իրացնում է ալկոհոլային կեղծ խմիչքներ։ Տեղեկությունն անմիջապես ստուգվել և հաստատվել է։ Տղամարդու տանը և կից շինությունում հայտնաբերվել են օղու դատարկ և շշալցված, կոնյակի դատարկ տարաներ, արկղեր, խցաններ։ Տղամարդն ընդունել է, որ առանց համապատասխան թույլտվության զբաղվում է խմիչքների պատրաստմամբ և իրացմամբ։ Կումայիի համայնքային ոստիկանները նմանատիպ մի տեղեկություն էլ ստացան նոյեմբերի 16-ին։ 31-ամյա մի տղամարդ տանը կից օժանդակ…
Կարդալ ավելինԵրևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք(Տեսանյութ)
Բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման թեման ոստիկանության համար մնում է արդիական: Օպերատիվ աշխատանքին զուգահեռ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներն իրականացնում են նաև բացատրական լայնածավալ աշխատանք, ինչի արդյունքներից մեկն էլ արձանագրվեց նոյեմբերի 20-ին: Ժամը 17.30-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և Դալմայի այգիների ջրատարի մոտ թողել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք: Մեկնել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Նշված վայրում հայտնաբերել է 9 ատրճանակ, 9 ինքնաձիգ,…
Կարդալ ավելինՎարորդական վկայական ստանալու համար օգտատիրոջ հաշվեհամարին գումար էր փոխանցել(Տեսանյութ)
Նոյեմբերի 16-ին, ժամը 15-ին, Երևանի Հաշվառման-քննական բաժնում կաշառք տալու հիմնավոր կասկածի առկայությամբ ձերբակալվել և Երևան քաղաքի Էրեբունու բաժին է տեղափոխվել Հրազդանի բնակիչ 23-ամյա մի երիտասարդ։ Նա հայտնել է, որ մեկ շաբաթ առաջ «ՏիկՏոկ» սոցիալական ցանցում նկատել է գովազդ՝ 300 հազար դրամ գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական արագ ձեռք բերելու վերաբերյալ։ Կանխամտածված կեղծ գովազդի զոհ դարձած քաղաքացին նոյեմբերի 19-ին, ոմն Ա․ Թևոսյան կեղծանունով տելեգրամյան ալիքի օգտատիրոջ հորդորով, Երևանի Սարյան 9 հասցեում գտնվող տերմինալներից մեկով նույն օգտատիրոջ…
Կարդալ ավելինԱմիօ բանկը ԵԴԹ «Երեք ընկեր» ներկայացման գլխավոր գործընկերն է (ֆոտոշարք)
Երևանի դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Էրիխ Մարիա Ռեմարկի համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկի՝ «Երեք ընկեր» վեպի ներկայացման բացառիկ փակ դիտումը: Ներկայացման գլխավոր գործընկերը Ամիօ բանկն է: ԵԴԹ-ի հետ այս համագործակցությունը փաստում է բանկի կողմից մշակութային զարգացմանը և արվեստին աջակցելու շարունակական նվիրվածության մասին: «Երեք ընկեր» վեպն աշխարհում ամենահաճախ բեմադրվածներից է: Այն ներկայացնում է երեք տղամարդկանց միահյուսված կյանքը, որոնք պայքարում են պատերազմից առաջացած հետևանքների դեմ՝ առնչվելով կորստի, կյանքի դժվարությունների և ընկերության կարևորության հետ: Վեպի գլխավոր հերոսները կիսում են…
Կարդալ ավելինՇիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են ալկոհոլային խմիչքի ընդհատակյա արտադրամասեր(Տեսանյութ)
Վերջին օրերին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ իրենց սպասարկած տարածքի տարբեր հասցեներում ապօրինի, առանց համապատասխան լիցենզիայի պատրաստում, շշալցնում և ակցիզավորում են ալկոհոլային կեղծ խմիչքներ, որոնք նաև իրացնում են: Առաջին տեղեկությունը ստուգելու նպատակով քրեական ոստիկանները նոյեմբերի 15-ին այցելեցին Գյումրիի բնակիչ 31 և 32 տարեկան տղամարդկանց վարձակալած տարածք: Հայտնաբերվեցին տարբեր տարողութան 439 լցված շիշ, օղու 1400 դատարկ շիշ, 4 արկղ շշի խցան, 200 լիտրանոց և 5 լիտրանոց պլաստիկ երկու տարա` լցված սպիրտի…
Կարդալ ավելինՈւժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 30 մեքենա(Տեսանյութ)
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 19-ից 20-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 153 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 44, թմրանյութի հայտնաբերման՝ 26, անձնական ունեցվածքի գողության` 16, ֆիզիկական ներգործության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, խարդախության՝ 6, հոգեկան ներգործության՝ 5, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 4, պաշտոնեական լիազորություների չարաշահման՝ 3, շորթման, զենք–զինամթերքի առգրավման, ինքնավնասման ու փաստաթղթեր կեղծելու՝…
Կարդալ ավելինՀայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք(Տեսանյութ)
Նոյեմբերի 9-ի երեկոյան ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և հետը բերած զենք-զինամթերքը թողել է Արմավիր քաղաքի աղբանոցում: Համայնքնային ոստիկանության Արմավիրի բաժինց մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «Կալաշնիկովի» 2 ինքնաձիգ, ինքնաձիգի 3 փամփշտատուփ, երկփողանի որսորդական 2 հրացան, մեկփողանի որսորդական հրացան, երկփողանի կարճեցված փողով և կարճեցված խզակոթով որսորդական հրացան, կրակելու համար նախատեսված 37 խողովակ, 6 նռնակ, նռնակի 7 պայթուցիչ, 12 ճայթիչ, դետոնատորի պայթուցիչ, ականի 5 մարտագլխիկ,…
Կարդալ ավելինԱպօրինի թմրաշրջանառության հերթական բացահայտումը․ 40-ամյա երևանցին կալանավորվել է.(Տեսանյութ)
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ, որ Երևանի բնակիչ 31-ամյա մի տղամարդ ապօրինի ձեռք է բերում և իրացնում թմրամիջոցներ: Ապօրինի թմրաշրջանառության բացահայտման կոնկրետ գործողությունները սկսվեցին նոյեմբերի 5-ին: Ժամը 18.30-ի սահմաններում վարչության ծառայողները Մասիս-Այնթապ ավտոճանապարհին էին: «Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, համագործակցելով Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի և Արարատի մարզի պարեկների հետ, նոյեմբերի 5-ին ձերբակալել ենք 31-ամյա բնակչին, նրա հետ Երևանի ևս երկու բնակչի: Անձնական խուզարկությամբ 31-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է…
Կարդալ ավելինԹմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում (Տեսանյութ)
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին հավաստի տեղեկություն, որ Ոսկեհատ գյուղի բնակիչ 42-ամյա մի տղամարդ տանը պահում է մարիխուանա։ Տեղեկությունը ստուգելու նպատակով իրավապահները մեկնել են Ոսկեհատ: 42-ամյա տանտերը ներկայացրել է ավելի քան 60 գրամ զանգված: Հայտնել է, որ վայրաճ թփերից ինքն է քաղել կանեփը և անձամբ օգտագործելու նպատակով պատրաստել մարիխուանա։ ՔՈԳՎ Արմավիրի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Մրգաշատ համայնքի բնակիչ 36-ամյա տղամարդը տնամերձ հողամասում պահում է կանեփից պատրաստած թմրամիջոց, իսկ տանը՝ զինամթերք։…
Կարդալ ավելին