Համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու հերթական դեպքերն են բացահայտել(Տեսանյութ)

Համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու հերթական դեպքերն են բացահայտել(Տեսանյութ)

Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ոստան բնակավայրի 60-ամյա բնակիչը տնակում պահում և օգտագործում է թմրանյութ: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նոյեմբերի 22-ին կատարված զննությամբ նշված տնակում հայտնաբերվել է կանեփանման զանգված: Ոստանցի տղամարդը հայտնել է, որ զանգվածը թմրանյութ է՝ անձնական օգտագործման համար: Համայնքային ոստիկանները նույնաբովանդակ տեղեկություն էին ստացել նաև Արտաշատ քաղաքի բնակիչ 33-ամյա երիտասարդի վերաբերյալ: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ նրա տանը հայտնաբերվել է կանեփանման զանգվածով 5 փաթեթ: Երիտասարդը հայտնել է, որ…

Կարդալ ավելին

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում(Տեսանյութ)

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում(Տեսանյութ)

    Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 2-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3774 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 278 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 174, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 291 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 25, չամրակապված վարելու՝ 892, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 202, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 176, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 121 և 1216 այլ իրավախախտումներ։ 124 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ…

Կարդալ ավելին

Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել(Տեսանյութ)

Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել(Տեսանյութ)

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում նոյեմբերի 20-ին տեղեկություն էր ստացվել Էջմիածնի 41-ամյա բնակչի վերաբերյալ։ Ապօրինի պահվող թմրանյութի մասին տեղեկությունը ստուգվել և հաստատվել է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Զննության ընթացքում տղամարդն իրավապահներին է ներկայացրել մարխուանայի նմանվող 35 գրամից ավելի զանգված և հայտնել, որ պատրաստել է իր աճեցրած կանեփից՝ անձնական օգտագործման նպատակով։ Նմանատիպ մի տեղեկություն էլ ստացվել է նոյեբերի 30-ին՝ Էջմիածնի 66-ամյա բնակչի վերաբերյալ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվել է զննություն։ Տղամարդը պահեստարանից ներկայացրել է կանեփանման զանգված։ Երկու…

Կարդալ ավելին

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է.(Տեսանյութ)

Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է.(Տեսանյութ)

    Մարդկանց և կենդանիների բարեկամության մասին փաստերը, պատմությունները, դրանց հիման վրա նկարահանված ֆիլմերն ու հոլովակները բազմաթիվ են: Միևնույն ժամանակ կան մարդիկ, որոնք չեն սիրում կենդանիներ: Սա տրամաբանական և նորմալ է այնքան, որքան և նրանց սիրելը: Սակայն զուգահեռ իրականության մեջ ապրում են մարդիկ, որոնք չսիրելուց բացի, երբեմն հայտնի, երբեմն էլ անհայտ պատճառներով դաժան վերաբերմունք են դրսևորում կենդանիների հանդեպ:   Համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 1-ին կետի` կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը՝ կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու,…

Կարդալ ավելին

Ցե-Կվադրատ Ամպեգայի կրթաթոշակի շնորհիվ Արցախից տեղահանված երեխաները ստանում են լավագույն կրթությունը Հայաստանում(Տեսանյութ)

Ցե-Կվադրատ Ամպեգայի կրթաթոշակի շնորհիվ Արցախից տեղահանված երեխաները ստանում են լավագույն կրթությունը Հայաստանում(Տեսանյութ)

Ցե-Կվադրատ Ամպեգան ուրախ է հայտարարել, որ իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում հայտարարված կրթաթոշակի ծրագրին կհատկացնի հավելյալ 20 միլիոն ՀՀ դրամ։ Հիշեցնենք, որ ծրագիրը ենթադրում է կրթաթոշակներ Արցախից տեղահանված երեխաների համար, որոնք կընդունվեն Հայաստանում միջազգային A-դասի կամ համարժեք ավագ դպրոց։ Կրթաթոշակի համար հատկացված ընդհանուր գումարը 2023թ․ կազմում էր 100 մլն ՀՀ դրամ։ Այս նախաձեռնությամբ անդրադարձ է կատարվել մի ոլորտի, որը ներկայումս չի գտնվում ֆինանսական օգնության այլ ծրագրերի թիրախում:   Ծրագրի շրջանակներում առաջին 14 աշակերտները, ովքեր հաղթահարել…

Կարդալ ավելին

ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է․ տարատեսակ վկայականները վարորդին որևէ արտոնություն չեն տալիս(Տեսանյութ)

ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է․ տարատեսակ վկայականները վարորդին որևէ արտոնություն չեն տալիս(Տեսանյութ)

Նոյեմբերի 26-ի երեկոյան մայրաքաղաքի պարեկները կանգնեցրել են մի մեքենա: Ստուգման ընթացքում ուղևորը իրավապահներին է ներկայացրել կարմիր ու կապույտ կազմերով վկայականներ: Կեղծ փաստաթղթեր պատրաստելու կամ օգտագործելու կասկածանքով նա ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային բաժին, իսկ կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Եվ սա միակ դեպքը չէ: Վերջերս նկատվում է մի երևույթ, երբ պարեկները կանգնեցնում են խախտում կատարած մեքենա, իսկ վարորդը, վարչական պատասխանատվությունից խուսափելու համար, ցույց է տալիս ինչ-ինչ փաստաթղթեր, որոնք, իբր, իրեն տալիս են արտոնություն: Ոստիկանությունը…

Կարդալ ավելին

Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են զենք-զինամթերք(Տեսանյութ)

Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են զենք-զինամթերք(Տեսանյութ)

Նոյեմբերի 25-ին, գիշերվա ժամը 2.40-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի պարեկները Հայրավանք բնակավայրի տարածքում ստուգման նպատակով կանգնեցրել են Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի բնակիչ 36-ամյա տղամարդու վարած «Ջիպը»:  Ստուգման ընթացքում պարեկները նստելատեղի վրա նկատել են որսորդական հրացան ու փամփուշտներ: Վարորդը հրացանի համար ներկայացրել է համապատասխան փաստաթղթեր: Այնուհետև պարեկները նկատել են, որ հետևի նստելատեղը խախտված է: Վարորդը նստելատեղի տակից հանել է «Կարաբին» տիպի զենք` մասամբ ընթեռնելի գրառմամբ: Մեքենան տեղափոխվել է Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը կազմված փաստաթղթերի…

Կարդալ ավելին
1 2 3 9