Ղազախստանի կինոյի օրերը կբացվեն «Կազախական խանություն. Ոսկե գահ» ֆիլմով

Ղազախստանի կինոյի օրերը կբացվեն «Կազախական խանություն. Ոսկե գահ» ֆիլմով

Ապրիլի 18, ժամը՝ 16:00 Մոսկվա կինոթատրոն, կարմիր դահլիճ    Ղազախստանի կինոյի օրերը կբացվեն «Կազախական խանություն. Ոսկե գահ» ֆիլմով, իսկ հետո կցուցադրվեն • երաժշտական մյուզիքլ «Ստոպ, գիշեր» • «Բերկուտ» մարտական ֆիլմը • «Ինչու է ծիծեռնակի պոչը եղջյուրով» անիմացիոն հեքիաթը և այլ հետաքրքիր ժանրեր։ Մուտքը ազատ է։ Բաց  մի թողեք այս մշակութային կամուրջը երկու բարեկամ ժողովուրդների միջև։        

Կարդալ ավելին

2025 թվականի ապրիլի 12-ին Ծավ գյուղում հանդիսավորությամբ բացվեց VIVA հիմնադրամի առաջին հեռաբժշկության կետը

2025 թվականի ապրիլի 12-ին Ծավ գյուղում հանդիսավորությամբ բացվեց VIVA հիմնադրամի առաջին հեռաբժշկության կետը

2025 թվականի ապրիլի 12-ին Ծավ գյուղում հանդիսավորությամբ բացվեց VIVA հիմնադրամի առաջին հեռաբժշկության կետը։ Այս առիթով կազմակերպվել էր տոնական համերգ, որը համախմբեց Սյունիքի այս սահմանամերձ գյուղի բնակիչներին։ Այժմ Ծավի և հարակից համայնքների բնակիչները ևս հնարավորություն կունենան ստանալ որակյալ բժշկական օգնություն։ Հեռաբժշկության տեխնոլոգիաները թույլ կտան արդյունավետ փոխհարաբերություններ ստեղծել բժշկի և բուժառուի միջև՝ ապահովելով բուժօգնության մատչելիություն նույնիսկ ամենահեռու բնակավայրերում։ Սահմանամերձ բնակչության աջակցության ծրագիրը մեկնարկել է 2023 թվականի հոկտեմբերին։ Մեկուկես տարվա ընթացքում VIVA հիմնադրամի բժիշկների և կամավորների շարժական խումբը…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Ապրիլի 16-ին հանրապետության մեծ մասում սպասվում են տեղումներ, տեղ-տեղ՝ ինտենսիվ, լեռներում, ինպես նաեւ Լոռիի, Տավուշի եւ Սյունիքի նախալեռներում օդերեւութաբանները կանխատեսում են ձյուն։ Հարավարեւմտյան քամու ուժգնությունը՝ 14-17 մ/վրկ։ Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը ցերեկը՝ +11+13։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +4+9, Կոտայքի լեռներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +4+7, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +8+11, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +2+5, Լոռիում գիշերը՝ -1+3,…

Կարդալ ավելին

Թուրքիայի պաշտպանության նախկին նախարարը Բաքվից սպառնացել է Հայաստանին

Թուրքիայի պաշտպանության նախկին նախարարը Բաքվից սպառնացել է Հայաստանին

Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարը Բաքվից սպառնացել է Հայաստանին։ «Հայաստանը պետք է խելքի գա։ Սա առաջին բանն է, որ պետք է անել»,- մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարին։ Նա նշել է, որ «Միասնական Հայրենիք» շարժման շնորհիվ Ղարաբաղում հաղթանակ է տարվել»։ «Շուշայում (հայկական օկուպացված Շուշի քաղաքի ադրբեջանական անվանումը) ծածանվում է Ադրբեջանի եռագույն դրոշը։ Հայաստանն առաջիկայում պետք է հաշտվի իրականության հետ եւ ընդունի այս փաստերը եւ հնարավորինս շուտ սեղմի Ադրբեջանի մեկնած ձեռքը։ Մոտ ապագայում պետք է խաղաղության պայմանագիր կնքվի, եւ խաղաղությունը պետք է գա տարածաշրջան։ Սա է մեր նպատակը։ Ադրբեջանի հետ սահմանին Հայաստանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու դեպքերն ապարդյուն ջանքեր են։ Դրանով ոչնչի չեն հասնի»։ Հիշեցնենք, որ խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման մասին կողմերի հայտարարությունից անմիջապես հետո Ադրբեջանն սկսել է խախտել հրադադարի ռեժիմը եւ հընթացս մեղադրել Հայաստանին գնդակոծություններում։        

Կարդալ ավելին

«Հայերը, որոնք նշանավորեցին Ֆրանսիան». աշակերտական միջոցառումը ֆրանսերենով

«Հայերը, որոնք նշանավորեցին Ֆրանսիան». աշակերտական միջոցառումը ֆրանսերենով

  Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 հիմնական դպրոցում անցկացվել է «Հայերը, որոնք նշանավորեցին Ֆրանսիան» միջոցառումը: Միջոցառմանը հետևել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կրթական և մշակութային համագործակցության գծով կցորդ Դոմինիկ Վեյսը: Միջոցառման շրջանակում աշակերտները ֆրանսերենով ներկայացրել են ֆրանսահայ անվանի գործիչների՝ Շառլ Ազնավուրի, Անրի Վեռնոյի, Միսաք Մանուշյանի և այլոց կյանքից հատվածներ: «Նման միջոցառումները սովորելու գործընթացը դարձնում են ավելի գեղեցիկ և հաճելի, և այս…

Կարդալ ավելին

Հայաստանում կանցկացվեն Ղազախստանի մշակույթի օրեր

Հայաստանում կանցկացվեն Ղազախստանի մշակույթի օրեր

   Հայաստանի և Ղազախստանի միջև մշակութային համագործակցության շրջանակում ապրիլի 18-19-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն Ղազախստանի մշակույթի օրեր։ Մշակույթի օրերի պաշտոնական պատվիրակությունը կգլխավորի Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան։ Պատվիրակության կազմում են ճանաչված երգչուհի, Ղազախստանի ժողովրդական արտիստուհի Ռոզա Ռիմբաևան, Ղազախստանի ազգային կինոյի աջակցության կենտրոնի ղեկավար Ժումագալի Կուրմանբեկովը, Ղազախստանի ազգային գրադարանի տնօրեն Գազիզա Նուրգալիևան, Կաստեևի անվան պետական պատկերասրահի տնօրեն Գուլաիմ Ժումաբեկովան, «Նաիրի» հայկա­կան մշակութային կենտրոնների ղեկավար Նարինե Միքայելյանը, «Խաբար» գործակալության վարչության նախագահները։ Ղազախստանի մշակույթի օրերի ծրագիրը…

Կարդալ ավելին

Շնորհավոր Արվեստի համաշխարհային օրը

Շնորհավոր Արվեստի համաշխարհային օրը

  Ապրիլի 15-ին աշխարհը նշում է Արվեստի համաշխարհային օրը՝ որպես ստեղծարարության, մշակութային երկխոսության և բազմազանության խորհրդանիշ։ Հայ մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանը, որի ծննդյան 150-ամյակն ենք նշում այս տարի, արվեստը համեմատում էր կրոնի հետ և նշում, որ այն ունակ է մոռացնել տալու կյանքը և հաղթելու մահը. միայն պետք է սիրես և նվիրվես նրան։ Մեկ այլ հանճար՝ Պաբլո Պիկասոն, արվեստի գլխավոր առաքելությունն էր համարում «մեր հոգուց մաքրել առօրյա փոշին»։ Իրապես, արվեստը չունի սահմաններ. այն խոսում է բոլորիս…

Կարդալ ավելին

Արվեստի համաշխարհային օրվա շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ

Արվեստի համաշխարհային օրվա շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ

     Ապրիլի 15-ն Արվեստի համաշխարհային օրն է, որի շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ: Մասնավորապես՝ ժամը 15:00-17:00-ն Հայաստանի նկարիչների միության բացօթյա տարածքում անցկացվելու է պլեներ՝ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի սաների մասնակցությամբ, իսկ ժամը 17:00-ին Հայաստանի նկարիչների միությունում կցուցադրվի Խաչատուր Ազիզյանին նվիրված ֆիլմ։  Նույն օրը Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի և «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի սաների մասնակցությամբ կիրականացվի բացօթյա դաս՝ Գեղագիտության ազգային կենտրոնին հարող տարածքում։ Գեղագիտության ազգային կենտրոնում կանցկացվի նաև ցուցահանդես,…

Կարդալ ավելին

Հայերենի անվճար դասերի մասնակցելու հրավեր

Հայերենի անվճար դասերի մասնակցելու հրավեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Big Mind» ուսումնական կենտրոնը կազմակերպում է հայերենի անվճար դասեր Հայաստանում ապրող միգրանտ ընտանիքների դպրոցահասակ երեխաների համար: Ծրագրին կարող են մասնակցել միգրանտ ընտանիքների՝ 4-9 դասարաններում սովորող երեխաները․ հայեր և օտարազգիներ, որոնք տեղափոխվել են Հայաստան և չեն տիրապետում հայերենին, հայեր և օտարազգիներ, որոնք տեղափոխվել են Հայաստան և կարիք ունեն գիտելիքների բարելավման և դպրոցական ծրագրին համապատասխանեցման, արևմտահայերենով կրթություն ստացած անձինք, որոնք ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ունեն…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը նախազգուշացրել է, որ երկուշաբթի երեկոյան ժամերից եւ առաջիկա երկու օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ՝ ակտիվ ցիկլոնի ներթափանցման պատճառով։ Ընդ որում՝ առատ ձյուն է սպասվում Շիրակի եւ Լոռու մարզերում, Սեւանա լճի ավազանում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի եւ Վայոց ձորի լեռներում, Սյունիքի լեռներում եւ նախալեռներում։ Լեռներում ձյան ծածկը կարող է հասնել 30-40 եւ ավելի սանտիմետրի: Սակայն հովտային եւ նախալեռնային շրջաններում, որտեղ ծաղկել են պտղատու ծառերը, ցրտահարություններ չեն կանխատեսվում։ Հինգշաբթիից շաբաթ տեղումները ժամանակավորապես կդադարեն, օդի ջերմաստիճանն ամենուր կբարձրանա 10-12 աստիճանով։ Հայաստանի շրջանների զգալի մասում ապրիլի 15-ին սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ ինտենսիվ։ Լեռներում, ինչպես նաեւ Լոռու, Տավուշի եւ Սյունիքի նախալեռնային շրջաններում կանխատեսում են ձյան տեսքով տեղումներ։ Առանձին վայրերում սպասվում է հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 14-17 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 2-4 աստիճանով։ Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում երբեմն սպասվում են անձրեւներ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը ցերեկը՝ +8+10։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝  -2+2, ցերեկը՝ +3+6, Կոտայքի լեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +3+6, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +5+8, Սեւանա լճի ավազանում գիշերը՝  0-2, ցերեկը՝ +3+6, Լոռիում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +3+6, Տավուշում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +8+10, Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +2+4, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +8+11, Արարատում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +10+12, Արմավիրում…

Կարդալ ավելին
1 2 3 144