Վարդանյան եղբայրները՝ Գինեսի ռեկորդակիր․ Ապրիլի 6-ին Միլան քաղաքում Վարդանյան եղբայրները Գինեսի նոր ռեկորդ են սահմանել դանակներով տպավորիչ հնարքների շնորհիվ։ Նրանց վարպետությունն ու ճշգրտությունը հիացրել է հանդիսատեսին ու փորձագետներին՝ դարձնելով նրանց պաշտոնական ռեկորդակիր։ Եղբայրները նախկինում ապշեցնում էին հազարավոր հեռուստադիտողների այս հնարքով միջազգային տաղանդների շոուներում, իսկ այժմ նրանք ամրապնդել են իրենց հաջողությունը՝ դառնալով Գինեսի ռեկորդակիրներ։ https://www.instagram.com/reel/DIVrOJRsk__/?igsh=dnRrdDlhYTFpNGdl
Կարդալ ավելինՍփյուռք
VIVA հիմնադրամը փորձում է լուծել Հայաստանի սահմանամերձ գյուղերում բժիշկների պակասի երկարամյա խնդիրը
Անհնար էր ոչինչ չանել։ Այսպես է սկսվում պատմությունը այն նոր նախաձեռնության, որով VIVA հիմնադրամը փորձում է լուծել Հայաստանի սահմանամերձ գյուղերում բժիշկների պակասի երկարամյա խնդիրը։ Բոլոր մասնագիտությունների բժիշկները՝ անգամ երկրի ամենահեռավոր անկյուններում. այժմ դա հնարավոր կլինի։ VIVA հիմնադրամը հայտարարում է հեռաբժշկության նոր ծրագրի մեկնարկի մասին, որը հիմնարար լուծում է առաջարկում բժշկական հասանելիության խնդրին։ Սա կարևոր քայլ է՝ դեպի Հայաստանի հեռավոր բնակավայրերի բնակիչները՝ նախաձեռնություն, որն ուղղված է սահմանի վերացմանը՝ հիվանդի և որակյալ բուժօգնության միջև։ Այժմ անգամ ամենադժվար…
Կարդալ ավելինԱրամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահում, Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում տեղի կունենա կամերային երաժշտության համերգ
Ապրիլի 16-ին՝ ժամը 19։00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահում, Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում տեղի կունենա կամերային երաժշտության համերգ։ Ելույթ կունենան երիտասարդ, տաղանդավոր երաժիշտներ, միջազգային մրցույթների դափնեկիրներ՝ Հռիփսիմե Աղաքարյանը /դաշնամուր/ Սերգեյ Աբրահամյանը /կլառնետ/: Երեկոյի ընթացքում կհնչի ֆրանսիացի դասականների նրբաճաշակ ստեղծագործությունների բացառիկ մի ընտրանի՝ Կուպերեն – Պիեսներ Ռավել – Արտացոլանքներ Սեն-Սանս – Սոնատ կլառնետի և դաշնամուրի համար Պուլենկ – Սոնատ կլառնետի և դաշնամուրի համար Ֆրանսե – Թեմա և վարիացիաներ կլառնետի և դաշնամուրի համար Հանդիսատեսը հնարավորություն կունենա նաև ծանոթանալու տուն-թանգարանի…
Կարդալ ավելինԱվտովարկի նոր պայմաններ Ամիօ բանկի կողմից
Ամիօ բանկը տրամադրում է ավտովարկ` առանց միջնորդավճարների և պարզեցված գործընթացով: Վարկը տրամադրվում է և´ առաջնային, և´ երկրորդային շուկայից ավտոմեքենա ձեռք բերելու համար: Առաջնային շուկայից ավտոմեքենայի ձեռքբերման պայմաններն են` կանխավճար` սկսած 10%-ից տարեկան տոկոսադրույք՝ 13.7%-15% (փաստացի տոկոսադրույք՝ 14.6% -17,1%) Երկրորդային շուկայից ավտոմեքենայի ձեռքբերման պայմաններն են՝ կանխավճար` սկսած 20%-ից տարեկան տոկոսադրույք` 14.9%-16% (փաստացի տոկոսադրույք՝ 15.9%-18.4%) Ամիօ բանկով ավտովարկ ստանալու համար պարտադիր չէ ունենալ գրանցված եկամուտ` 50% և ավելի կանխավճարի դեպքում վարկի ձևակերպումը կիրականացվի առանց…
Կարդալ ավելինIDBank-ի մատուցած ծառայությունների որակը գնահատելու հղումները՝ կեղծիք․ կանխարգելիչ թեմատիկ անդրադարձ(Տեսանյութ)
Զեղծարարության զոհ դառնալու համար մեծ «ջանքեր» չեն պահանջվում, ընդամենը պետք է անցնել անծանոթ հղմամբ, համապատասխան դաշտերում լրացնել անձնական տվյալները, ապա որպես հաստատում՝ ստացված կոդերը և վերջ, բանկային հաշիվներն արդեն զեղծարարի ձեռքում են։ Համացանցը հսկա խաղահրապարակ է՝ լի զվարճանքներով ու հետաքրքրություններով, նաև թաքնված վտանգներով։ Դրանք հենց կիբեռանվտանգության սպառնալիքներն են․ մեկ անզգույշ քայլ, և ցանցահենը քեզնից առաջ է։ Վերջին շրջանում ակտիվացել են հատկապես սոցիալ ինժեներինգի միջոցով բանկի հաճախորդների տվյալների շորթումը։ Ցանցահենները այդ տվյալների օգտագործմամբ հաճախորդների փոխարեն…
Կարդալ ավելինԹվային վճարումների էվոլուցիան, «չեկ դուրս գրելուց» մինչև կենսաչափական նույնականացում
17-րդ դարում, երբ առաջին բանկերը սկսեցին կատարել ֆինանսական գործարքներ, և անհատների մոտ անհրաժեշտություն առաջացավ կատարել խոշոր ֆինանսական փոխանցումներ` առանց դրամապանակում մշտապես խոշոր գումար պահելու, տարածում գտավ անկանխիկի առաջին ձևը՝ չեկ (կտրոն) դուրս գրելը: Չեկ դուրս գրելու վճարատեսակի մասին այժմ լսում ենք միայն ֆիլմերում, սակայն այն կարելի է համարել առանց կանխիկի, ապահով և հարմար վճարումների սկիզբը։ 1950 թվականին ստեղծվեց առաջին պլաստիկ քարտը՝ Diners Club-ը, որին հետևեցին այժմ հայտնի Visa-ն և Mastercard-ը։ 2000 թվականի հոկտեմբերին բոլորը լսեցին PayPal-ի`…
Կարդալ ավելինԲյուրականի աստղադիտարանը դարձել է Հայաստանի կարեւոր գիտական կենտրոններից մեկը.գիտությունների թեկնածու՝Ռուբեն Անդրեասյան
Մեր զրուցակիցն է ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) «Ակտիվ գալակտիկաներ» գիտահետազոտական բաժնի վարիչ, ֆ.մ.գ.թ., առաջատար գիտաշխատող Ռուբեն Անդրեասյանը: – Հարգելի՛ պրն. Անդրեասյան, խնդրում եմ նկարագրել Ձեր ղեկավարած գիտահետազոտական բաժինը՝ քանի՞ գիտաշխատողից է այն կազմված (մի փոքր ներկայացրեք նրանց)։ -«Ակտիվ Գալակտիկաներ» բաժնի աշխատակիցները չորսն են՝ Առաջատար գիտաշխատող Ռուբեն Անդրեասյան՝ որպես բաժնի վարիչ, Ավագ գիտաշխատող Սուսաննա Հակոբյանը, Ավագ գիտաշխատող Աբրահամ Մահտեսյանը, Կրտսեր գիտաշխատող Անդրանիկ Սուքիասյանը: Ռ. Անդրեասյան Բաժնի աշխատակիցներ՝ Ս. Հակոբյանն ու Ա. Մահտեսյանը,…
Կարդալ ավելինՔննարկվել է հայ-ֆրանսիական կապերի ամրապնդումն անիմացիայի ոլորտում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՌեԱ փառատոնի կազմակերպիչների հրավերով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի հեռուստաընկերության (France TV) երիտասարդական և կրթական բաժնի տնօրեն Պյեռ Սիրակուզային: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և ՌեԱ փառատոնի հիմնադիր, երգիծանկարիչ Վրեժ Քասունին: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և ընդգծել Ֆրանսիայի հետ համատեղ կինոարտադրության, դիստրիբյուցիայի, հեռուստատեսության ոլորտներում համագործակցության պատրաստակամությունը: Նշելով ֆրանսիական փորձի ուսումնասիրության և յուրացման կարևորությունը՝ ԿԳՄՍ նախարարը կարևորել է…
Կարդալ ավելինՄինչև 35 տոկոս ներդրումների վերադարձ՝ ֆիլմարտադրության համար
ՀՀ կառավարությունը հաստատել է ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի փոխհատուցման կարգը և պայմանները, որով նախատեսվում է մինչև 35 տոկոս ներդրումների վերադարձ: Նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ կարգի ընդունումը բխում է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի պահանջներից և մշակույթի ոլորտում ՀՀ կառավարության պետական քաղաքականությունից: Նախարարը նշել է, որ կինոարտադրողները կարող են ստանալ մինչև 25% հետվերադարձ՝ կարգով սահմանված ապրանքների և ծառայությունների ցանկից: Հավելյալ 10% փոխհատուցում է նախատեսվում այն դեպքերի համար,…
Կարդալ ավելինՔննարկվել է սպորտի ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մարզական ֆեդերացիաների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել սպորտի ոլորտի 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծի քննարկումը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ներկայության համար և պատրաստակամություն հայտնել ներդնելու ջանքեր՝ համատեղ աշխատանքով նպաստելու ոլորտի զարգացմանը: Ներկայացնելով սպորտի ոլորտի 2026-2028 թթ. ՄԺԾԾ հայտի հիմնական ուղղությունները՝ ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը նշել է, որ…
Կարդալ ավելին