Ապրիլի 18-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցում էին ՆԳՆ ՀՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարողը, ինչպես նաև ՆԳՆ կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության հինգ ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները: ՆԳՆ կարգապահական հանձնաժողովը փաստական հանգամանքները վերլուծելուց…
Կարդալ ավելինՍփյուռք
Ջերարդ Լ. Գաֆէսճեանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ
ՀՀ ԿԲ -ից տեղեկացնում են progressarmenia.com-ին , որ ապրիլի 21-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Ջերարդ Լ. Գաֆէսճեան-100» ոսկե հուշադրամը: ՋԵՐԱՐԴ ԼԵՈՆ ԳԱՖԷՍՃԵԱՆ (1925–2013 թթ.)` ամերիկահայ հայտնի գործարար և բարերար: Ծնվել է Նյու Յորքի Բրուքլին թաղամասում, Հայոց ցեղասպանությանը նախորդող տարիներին ԱՄՆ ներգաղթած հայ ընտանիքում: Ավարտելով ավագ դպրոցը ծառայության է անցել ամերիկյան ռազմածովային նավատորմում, մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: Ուսանել է Նյու Յորքի Հանթեր քոլեջում և Սնթ Ջոնս համալսարանի Իրավագիտության բարձրագույն դպրոցում: Եղել…
Կարդալ ավելինԱլմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով
Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում հանդիսավորությամբ բացվել է նրա հուշատախտակը։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը,…
Կարդալ ավելինԱյսօր ննջեցյալների հիշատակության օրն է` մեռելոց
Սուրբ Զատկի հաջորդ օրը մեռելոց է՝ ննջեցյալների հիշատակության օր` նվիրված հավատով ի Քրիստոս ննջածների հիշատակին: Եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ և կատարվում Հոգեհանգստյան կարգ՝ բոլոր նրանց համար, ովքեր ճշմարիտ և սուրբ հավատով ննջեցին ի Քրիստոս: Այd oրը մարդիկ այցելում են նաև իրենց ննջած հարազատների գերեզմանները: Հավատացյալները շարունակ աղոթում են, որ Աստված Վերջին դատաստանի ժամանակ քաղցր ողորմության արժանացնի հավատքով ննջած հանգուցյալներին, խնդրում Տիրոջ ներողամտությունը:
Կարդալ ավելինՄահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է կյանքի 89-րդ տարում։ Ֆրանցիսկոս պապը մահացել է երկուշաբթի առավոտյան, տեղեկացրել է կարդինալ Քեւին Ֆերելը, տեղեկացրել է AP-ը։ «Առավոտյան ժամը 7.35-ին Հռոմի եպիսկոպոս Ֆրանցիսկոսը վերադարձել է Տիրոջ տուն։ Նրա ողջ կյանքը նվիրված էր Տիրոջը եւ նրա Եկեղեցուն ծառայությանը»,- ասել է Ֆարելը հայտարարությունում։ Հիշեցնենք, որ Հռոմի պապը նախօրեին Սուրբ Հարության ուղերձում խաղաղության կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին։
Կարդալ ավելինԾանրամարտի եվրոպական ֆեդերացիա. Հայաստանում մեծանում են ծանրաձող բարձրացնելով
Մոլդովայում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում տղամարդկանց 109 կգ քաշայինների պայքարում Գարիկ Կարապետյանի եւ Սիմոն Մարտիրոսյանի հաղթանակներից հետո Ծանրամարտի Եվրոպական ֆեդերացիան ադրարարձել է Հայաստանում ծանրամարտի զարգացմանը: «Որոշ ազգեր մեծանում են՝ գնդակով խաղալով, Հայաստանում՝ ծանրաձող բարձրացնելով։ Հայաստանում ծանրամարտը պարզապես մարզաձեւ չի, դա ավանդույթ է, հպարտություն, ուժ՝ շարժման մեջ», – սոցցանցերի պաշտոնական էջերում գրել է Եվրոպական ֆեդերացիան եւ կից հրապարակել Գարիկ Կարապետյանի եւ Սիմոն Մարտիրոսյանի լուսանկարները 109 կգ քաշայինների պայքարից։ Հիշեցնենք, որ երեկ Գարիկ Կարապետյանը երհամարտի 411 կգ արդյունքով հռչակվեց…
Կարդալ ավելինՄՊՀ-ն հյուրընկալել էր Իտալիայի մրցակցային մարմնի պատվիրակությանը սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված մենթորական ծրագրի շրջանակում
«Սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող մարմնի արդյունավետության բարձրացման» մենթորական ծրագրի շրջանակում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հյուրընկալել էր Իտալիայի մրցակցային մարմնի պատվիրակությանը Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցի հարցերով (ICPEN) համակարգող Անտոնիո Մանչինիի գլխավորությամբ։ «Այս ծրագիրը լավ հնարավորություն է մեզ համար ծանոթանալու դուալ գործառույթներ ունեցող Իտալիայի մրցակցային մարմնի փորձին՝ հաշվի առնելով, որ այժմ մեր երկիրը գտնվում է սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված առանցքային բարեփոխումների փուլում, որի արդյունքում Հայաստանի մրցակցային մարմնին վերապահվելու են սպառողների շահերի պաշտպանության կենտրոնական մարմնի…
Կարդալ ավելինԱդրբեջանի ստվերային տնտեսությունը
Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի նախագահը 2025 թվականի փետրվարի 13-ին հայտարարել է, թե հարկերից խուսափելու դեմ պայքարին ուղղված բարեփոխումները խթանում են ադրբեջանական հարկային համակարգի արդիականացումը և դրա ինտեգրումը համաշխարհային տնտեսությանը։ Շահին Բագիրովի խոսքով՝ զգալի քայլեր են ձեռնարկվել ստվերային տնտեսությունը կանխելու, տնտեսական գործունեությունն ու եկամուտներն օրինականացնելու ուղղությամբ, քանի որ ստվերային տնտեսությունն Ադրբեջանի տնտեսական անվտանգության համար լրջագույն վտանգ է ներկայացնում։ Փաստորեն՝ Շ․ Բագիրովը խոստովանել է, որ դեռևս 1990-ականներից առկա այդ խնդիրը չի վերացել․ միջազգային կառույցների բազմաթիվ արձանագրումներ անտեսվել են։…
Կարդալ ավելինFacePass-AMIO դեմքի սքանավորմամբ վճարատեսակը Հայաստանում է(Տեսանյութ)
Ամիօ բանկը և Mastercard-ը Հայաստանում գործարկեցին դեմքի սքանավորմամբ վճարման Facepass-Amio վճարատեսակը։ Նախագծի մեկնարկը տրվեց TIME խանութների ցանցի Հյուսիսային պողոտայում գտնվող մասնաճյուղում։ Հայ սպառողները այլևս կարող են գրանցել իրենց բիոմետրիկ տվյալները FacePass-AMIO հարթակում և կցել ցանկացած Mastercard քարտ` որպես վճարման միջոց։ Պլատֆորմում գրանցվելուց հետո խանութում վճարում կատարելու համար անհրաժեշտ կլինի ընդամենը մի քանի վայրկյան։ Ամիօ բանկի ներկայացուցիչ, վարչության նախագահի առաջին տեղակալ Լևոն Ռուբինյանը նշեց. «Դեմքի սքանավորմամբ վճարման տեխնոլոգիայի այս հնարավորությունը մեր հաճախորդներին կառաջարկի լրիվ նոր փորձառություն։ Այլևս…
Կարդալ ավելին«Կանանց և աղջիկների կրթություն» մրցանակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից
ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «Կանանց և աղջիկների կրթություն» մրցանակ, որը շնորհվում է անհատներին, հաստատություններին կամ հասարակական կազմակերպություններին, որոնց կողմից իրականացվող (առնվազն երկու տարի) ծրագրերն ու նախաձեռնություններն ունեն երկարաժամկետ ազդեցություն աղջիկների և կանանց կրթության վրա: Մրցանակն ուղղված է կայուն զարգացման 4-րդ և 5-րդ նպատակների իրականացմանը, այն է՝ ապահովել ներառական ու որակյալ կրթություն բոլորի համար և ողջ կյանքի ընթացքում խթանել ուսման հնարավորությունների զարգացումը, հասնել գենդերային հավասարության և զորացնել բոլոր կանանց ու աղջիկներին։ Յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել առավելագույնը…
Կարդալ ավելին