Ամիօ բանկն արդեն Էջմիածնում է

Ամիօ բանկն արդեն Էջմիածնում է

Մարտի 3-ին Ամիօ բանկը բացեց իր նոր մասնաճյուղը Էջմիածին քաղաքում։ Սա նոր հնարավորությունների սկիզբ է Էջմիածնի և ամբողջ Արմավիրի մարզի բնակիչների համար՝ միանալու Ամիօ բանկի վստահելի և ժամանակակից ֆինանսական միջավայրին, որտեղ համախմբվում են բանկի մասնագիտական փորձն ու հաճախորդակենտրոն մոտեցումը։ Մասնաճյուղի բացմանը ներկա էր նաև Ամիօ բանկի Մանրածախ բիզնեսի ծառայության ղեկավար Աստղիկ Սարգսյանը։ Շնորհավորական խոսքում նա նշել է, որ բանկն այսօր պարզապես մասնաճյուղ չի բացում, այլ ցանկանում է ավելի մոտ լինել իր հաճախորդներին՝ նրանց հետ երկարաժամկետ…

Կարդալ ավելին

Ադրբեջանը դիզվառելիք և պարարտանյութ է ուղարկել Հայաստան․ ադրբեջանական ԶԼՄ

Ադրբեջանը դիզվառելիք և պարարտանյութ է ուղարկել Հայաստան․ ադրբեջանական ԶԼՄ

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիք և ռուսական պարարտանյութեր, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ Բալաջարի կայարանից ուղարկվել է բեռնատար շարժակազմ, որը ներառում է 31 վագոն՝ 1 984 տոննա դիզելային վառելիքով, ինչպես նաև երկու վագոն՝ բեռնված 135 տոննա պարարտանյութով։ Բեռը Հայաստան կհասնի Վրաստանի տարածքով՝ տարանցիկ եղանակով։ Հստակեցվում է, որ ռուսական պարարտանյութերը Հայաստան են ուղարկվում Ադրբեջանի միջով իրականացվող տարանցիկ փոխադրումների շրջանակներում։        

Կարդալ ավելին

Տեղի ունեցավ ManeHblog-ի հիմնադիր՝ Մանե Հարությունյանի բլոգի , գործունեության 10 ամյակը.

Տեղի ունեցավ ManeHblog-ի հիմնադիր՝ Մանե Հարությունյանի բլոգի , գործունեության 10 ամյակը.

Փետրվարի 28-ին տեղի ունեցավ ManeHblog-ի հիմնադիր՝ Մանե Հարությունյանի բլոգի , գործունեության 10 ամյակը.Մանեն նշում էր այդ օրը նաև իր 35 ամյակը Օրը լի էր անակնկալներով. տեղի ունեցավ հոլովակի ներկայացում,որտեղ Մանեն եվ գործընկերները պատմում էին Մանեի գործունեության մասին , 10 տարիների համագործակցության մասին. տեղի ունեցավ մրցանակաբաշխություն, մրցանակների եվ շնորհակալագրերի հանձնման արարողություն հավատարիմ գործընկերներին եվ նոր website-ի շնորհանդեսը՝ ManeHblog.com-ի, որը 10 տարի է գործում է, բայց այն ներկայացվեց ավելի նոր ու թարմ մոտիվներով: Միջոցառմանը հյուրերին դիմավորեցին սև…

Կարդալ ավելին

Գերմշակված սնունդը «ծրագրավորված» է սովորություն դառնալ, ինչպես ծխախոտը. The Milbank Quarterly

Գերմշակված սնունդը «ծրագրավորված» է սովորություն դառնալ, ինչպես ծխախոտը. The Milbank Quarterly

Ամերիկյան The Milbank Quarterly բժշկագիտական հանդեսում հրապարակված նոր վերլուծության հեղինակները պնդում են, որ գերմշակված սնունդը (Ultra-processed food UPF)՝ կամ բնական սննդից արդյունաբերական ճանապարհով ստացված կամ այլ օրգանական միացություններից սինթեզված արտադրանքը պահպանման ժամկետը երկար պահելու համար նախատեսված, բացառիկ համեղ և մատչելի վերամշակված սնունդը, որոշ առումներով ծխախոտի պես մշակվել և առաջ է մղվել արդյունաբերության կողմից: Դրանց որակը իբրև սննդամթերք որոշվում է ոչ այնքան սննդային արժեքով, որքան ախորժակը խթանելու, կախվածություն առաջացնելու և պարբերաբար մեծ քանակությամբ սպառվելու ունակությամբ: Ըստ…

Կարդալ ավելին

Անվճար ինտերնետ ռոումինգում Team-ի՝ Մերձավոր Արևելքում գտնվող բաժանորդներին

Անվճար ինտերնետ ռոումինգում Team-ի՝ Մերձավոր Արևելքում գտնվող բաժանորդներին

Հաշվի առնելով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և մեր բաժանորդների անվտանգությունն ու մշտական հաղորդակցություն ապահովելու անհրաժեշտությունը՝ Team Telecom Armenia-ն ստորև ներկայացված երկրներում գտնվող իր բաժանորդներին կտրամադրի հավելյալ 1 GB անվճար ինտերնետ փաթեթ ռոումինգում: Արաբական Միացյալ Էմիրություններ Իսրայել Կատար Սաուդիան Արաբիա Քուվեյթ Օման Իրաք Հորդանան Բահրեյն Team-ը պատրաստ է անհրաժեշտության դեպքում իրականացնելու աջակցության նոր քայլեր՝ ապահովելով մեր բաժանորդների անխափան կապը։ Team Telecom Armenia-ի մասին Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է…

Կարդալ ավելին

ԱՄՆ բնակիչների 59%-ը չի աջակցում Իրանի դեմ հարվածներին. CNN հարցումը

ԱՄՆ բնակիչների 59%-ը չի աջակցում Իրանի դեմ հարվածներին. CNN հարցումը

Փետրվարի 28-ից մարտի 1-ը 1004 ամերիկացիների շրջանում SSRS ընկերության անցկացրած CNN-ի նոր հարցումը ցույց է տվել, որ ԱՄՆ բնակիչների մեծամասնությունը (59%) չի աջակցում Իրանի դեմ Դոնալդ Թրամփի ներկայիս ռազմական գործողությանը։ Հարցումը միաժամանակ ցույց է տվել, որ հարցվածների 60%-ը կարծում է, որ նախագահը «գործողությունների հստակ ծրագիր» չունի, իսկ 62%-ը կարծում է, որ ցանկացած հետագա ռազմական միջամտություն պետք է հավանություն տա Կոնգրեսը։ Հարցվածների միայն 27%-ն է կարծում, որ Թրամփը հարձակումից առաջ «բավարար դիվանագիտական ջանքեր է գործադրել», մինչդեռ 39%-ը կարծում է,…

Կարդալ ավելին

Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հուշադրամ

Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հուշադրամ

  ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆ (1876–1953 թթ.)՝ ականավոր հայ լեզվաբան, բառարանագիր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1933 թ.), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943 թ.): Ծնվել է Կոստանդնուպոլսում: Սովորել է ծննդավայրի վարժարանում: Մասնագիտական կրթությունն ստացել է Փարիզի, ապա Ստրասբուրգի համալսարաններում՝ աշակերտելով ժամանակի մեծանուն հայագետների: 1898–1923 թթ. մանկավարժական գործունեություն է ծավալել Էջմիածնում, Շուշիում, Նոր Բայազետում, Կարինում, Թավրիզում և այլուր։ Շրջելով պատմական Հայաստանի շատ վայրերում՝ ուսումնասիրել է բարբառներ, հավաքել հայագիտության տարբեր ճյուղերին վերաբերող նյութեր։ 1923 թ. Աճառյանը հրավիրվել է դասավանդելու Երևանի պետական համալսարանում՝…

Կարդալ ավելին

Ամիօ հիփոթեք. տուն՝ համատեղ պատմության համար

Ամիօ հիփոթեք. տուն՝ համատեղ պատմության համար

Ամիօ բանկը առաջարկում է ցածր տոկոսադրույքով և ճկուն պայմաններով հիփոթեքային վարկ և´ առաջնային, և´ երկրորդային շուկայից: Վարկի պայմանները Տոկոսադրույք՝ հաստատուն/ճշգրտվող Հնարավոր է վարկավորում առանց եկամուտների վերլուծության Բարձր սահմանաչափ՝ մինչև 150 մլն դրամ մեկ վարկառուի համար Երկրորդային շուկայից ձեռքբերման դեպքում՝ 13.5%-14.5% անվանական տոկոսադրույք (14.21%-23.6% փաստացի տոկոսադրույք) Առաջնային շուկայից ձեռքբերման դեպքում՝ 13.4%-14.5% անվանական տոկոսադրույք (14.09%-20.8% փաստացի տոկոսադրույք) Վարկի ժամկետ՝ 12-360 ամիս Հիփոթեքային վարկի մասին բոլոր մանրամասներին ծանոթացեք այստեղ։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից        

Կարդալ ավելին

Guardian. Թրամփի հարձակումը Իրանի վրա արագացնում է աշխարհի հեռացումը դոլարի գերիշխանությունից

Guardian. Թրամփի հարձակումը Իրանի վրա արագացնում է աշխարհի հեռացումը դոլարի գերիշխանությունից

Ագրեսիան սնում է այն զգացողությունը, որ ԱՄՆ-ն գործում է համաշխարհային նորմերից դուրս, և նպաստում է արժութային ավելի բարդ պատկերի ձևավորմանը, գրում է Guardian-ը: Դոնալդ Թրամփի հարձակումը Իրանի վրա, որը ստացել է «Էպիկական զայրույթ» (Operation Epic Fury) գունեղ անվանումը, հաստատակամ վարչակազմի կողմից իրականացված բռնության հերթական ցուցադրական գործողությունն է: Բացի Մերձավոր Արևելքում նոր անկայունություն ստեղծելուց, հարվածներն ուժեղացնում են այն զգացողությունը, որ ԱՄՆ-ն գործում է առանց միջազգային իրավունքի և համաշխարհային նորմերի հետ առանձնապես հաշվի նստելու՝ ճիշտ այնպես, ինչպես…

Կարդալ ավելին

Հունվարի 1-ից առաջին շրջափուլով ապահովագրվել է 1.600.000 քաղաքացի. Ավանեսյան

Հունվարի 1-ից առաջին շրջափուլով ապահովագրվել է 1.600.000 քաղաքացի. Ավանեսյան

Առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմով անդրանիկ նիստը վարել է Անահիտ Ավանեսյանը: Ողջունելով խորհրդի անդամներին` նախարարը նշել է, որ ակնկալում է արդյունավետ համագործակցություն, առողջապահական ծրագրերի, բարեփոխումների համակողմանի քննարկում: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հասարակական խորհրդի նիստի օրակարգում 2026 թվականի գլխավոր անելիքներն էին, մասնավորապես՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման վեաբերյալ հարցերը: Ներկայացնելով ապահովագրության ներդրման ընթացքը՝ Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է վերջին երեք ամիսներին իրականացված լայնածավալ աշխատանքին, ընդգծել իրազեկման կարևորությունը՝ ուղղված քաղաքացիներին, բժշկական կենտրոններին ու մասնագիտական հանրությանը:…

Կարդալ ավելին
1 2 3 228