ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ 2025թ. մարտի 26-ից ժամանակավորապես արգելվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից, ինչպես նաև այլ երկրներից գերմանական ծագում ունեցող, Գերմանիայով տարանցիկ փոխադրվող դաբաղ հիվանդության նկատմամբ ընկալունակ կենդանիների (խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, խոզերի և ուղտազգիների), ինչպես նաև դրանցից ստացված թարմ, պաղեցված, սառեցված մսի և ենթամթերքների, խոշոր եղջերավոր կենդանիների (ներառյալ գոմեշների) չմշակված մորթերի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն: Արգելանքը սահմանվել է՝ հիմք ընդունելով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արձանագրված դաբաղ հիվանդության վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության…
Կարդալ ավելինՍփյուռք
Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված եզրափակիչ հոբելյանական միջոցառումը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված եզրափակիչ հոբելյանական միջոցառումը։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) և մեներգիչների՝ Ինգա Արշակյանի, Գոռ Սուջյանի, Գուրգեն Բավեյանի կատարմամբ հնչել են Շառլ Ազնավուրի երգերը։ Որպես հրավիրյալ երաժիշտներ՝ համերգին մասնակցել են նաև երգիչ Ժյուլ Գրիզոնը (վոկալ) և Նոբույակի Նակաժիման (դաշնակահար): Համերգային ծրագիրը կրում էր «Une vie d’Amour» խորագիրը. հնչել են մեծն շանսոնյեի սիրված, ծանոթ և անծանոթ երգերը։ Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես…
Կարդալ ավելինԼայպցիգում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը
Այս տարի լրանում է հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի 150-ամյակը։ Հոբելյանական միջոցառումների շրջանակում, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Լայպցիգի քաղաքապետարանի միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, մարտի 25-ին Ֆրիդրիխ Էբերթ Շտրասսե-27 հասցեում (Friedrich-Ebert-Strasse 27) բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը: Լայպցիգի համալսարանում սովորելու տարիներին Ավետիք Իսահակյանն ապրել է նշված հասցեում։ Հուշատախտակի բացմամբ ազդարարվել է Ավետիք Իսահակյանի 150-ամյակի հոբելյանական միջոցառումների մեկնարկը. նախաձեռնությունն իրականցվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի, Լայպցիգի քաղաքապետարանի, Լայպցիգի Հայ Մշակութային Միության և Երևանի Գյոթե…
Կարդալ ավելինՄեկ քարտ, շատ ուղիներ
Քարտ՝ ցանկացած վայրում վճարումների, ինչպես նաև տրանսպորտային փաթեթի ձեռքբերման համար։ Երկար սպասված Amio x Telcell համատեղ Visa քարտը բազմաֆունկցիոնալ է․ քարտով հնարավոր է կատարել բանկային գործարքներ, գնումներ, կանխիկացում բանկոմատներից և իհարկե գնել տրանսպորտային ուղետոմսերի փաթեթներ։ Առավելություններ և պայմաններ. Ամիօ բանկի բանկոմատներով և բանկի տարածքում տեղադրված վճարային տերմինալներով քարտը կարող ես համալրել անվճար, Ամիօ բանկի տարածքից դուրս՝ Telcell Terminal-ներով քարտի համալրումը կատարվում է 100 դրամ միջնորդավճարով, իսկ Telcell Wallet հավելվածում՝ անվճար, քարտի տարեկան սպասարկման վճար՝ 1000…
Կարդալ ավելին«Մուսաները» արվեստի XX միջազգային փառատոնին մասնակցելու հնարավորություն
Բուլղարիայի Սոզոպոլ քաղաքում 2025 թվականի հուլիսի 4-16-ը կանցկացվի «Մուսաները» արվեստի XX միջազգային երիտասարդական փառատոնը, որի նպատակն է արվեստի բնագավառում բացահայտել և զարգացնել տաղանդավոր երեխաներին ու երիտասարդներին։ Մրցույթին կարող են մասնակցել մենակատարներ, ինչպես նաև անսամբլներ ու արվեստի դպրոցներ, ակադեմիաներ, արվեստի ակումբներ, մշակույթի կենտրոններ։ Մրցույթը նախատեսված է 5-35 տարեկանների համար: Փառատոնն անցկացվում է Բուլղարիայի Հանրապետության փոխնախագահ Իլիանա Յոտովայի հովանավորությամբ։ 3 նստաշրջանից բաղկացած փառատոնի ընթացքում մրցույթներ կանցկացվեն հետևյալ ուղղություններուվ` հուլիսի 4-9-ը՝ «Պարարվեստ», «Ոչ ստանդարտ ձևեր» «Գեղարվեստական», հուլիսի 9-14-ը՝…
Կարդալ ավելինՀայկական Կարմիր խաչի ընկերությունը 105 ամյակի առթիվ նախատեսում է միջոցառումներ
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը 105 ամյակի առթիվ հայտարարում է հոբելյանական տարվա միջոցառումների մեկնարկ։ Նպատակ ունենալով խթանել մարդասիրական գաղափարների տարածում, Ազգային ընկերույթյունը հայտարարում է այդ թեմայով պատմվածքների և ակնարկների մրցույթ։ Լավագույն ստեղծագործությունները կտպագրվեն համահավաք ժողովածույով, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած հեղինակները կստանան պարգև Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանի կողմից։ Մրցույթի վերջնաժակետն է 2025 թվականի մայիսի 1-ը։ Նախապատվություն կտրվի այն ստեղծագործություններին, որոնց հիմքում ընկած կլինեն Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի միջազգային շարժման…
Կարդալ ավելին«Դպրոցականները մեծ սիրով և խանդավառությամբ են ներգրավված «Թատերական շաբաթ» ծրագրին». Դանիել Դանիելյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը «Արմենպրես» լրատվական գործակալությունում հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրել է Թատրոնի միջազգային օրվա շրջանակում իրականացվող «Թատերական շաբաթ» ծրագիրը: Թատերական նախագծերը՝ մշակութային կրթության բաղադրիչ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուսումնական տարին հայտարարել է մշակութային կրթության տարի: Այս համատեքստում դրամաշնորհային ծրագրերում շեշտադրումներն արվել են կրթական բաղադրիչի ուղղությամբ: Թվարկելով իրականացվող աշխատանքները՝ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն առանձնացրել է հանրակրթական դպրոցների աշակերտների համար նախատեսված «Դպրոցական բաժանորդային համակարգ», օրերս…
Կարդալ ավելինԺաննա Անդրեասյանը Գյումրիում հետևել է ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների վերապատրաստմանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոց, որտեղ մեկնարկել է ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումը: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից իրականացվող 5-օրյա դասընթացի ընթացքում ուսուցիչները ծանոթանում են բնագիտական նոր լաբորատորիաներում առկա սարքավորումների գործարկման և տեխնիկական սպասարկման կանոններին՝ դրանց արդյունավետ օգտագործման նպատակով: Ծրագրի շրջանակում կվերապատրաստվեն «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների շուրջ 250 ուսուցիչներ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է դասասենյակներում, հետևել վերապատրաստումների…
Կարդալ ավելինՀայաստանում գրանցվել է 3.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ. ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ
Սույն թվականի մարտի 24-ին՝ տեղական ժամանակով 15:37:33-ին (UTC 11:37:33) Հայաստանի Հանրապետության տարածքի հյուսիսային շրջանում գրանցվել է M=3.0 մագնիտուդ ուժգնությամբ, օջախի 10 կմ խորությամբ երկրաշարժ: Երկրաշարժի էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության՝ φ=40.9490N, արևելյան երկայնության՝ λ=44.280E: Սեյսմիկ իրադարձությունը տեղի է ունեցել մարտի 8-ին՝ ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի սեյսմաերկրադինամիկ ցանցի կողմից արձանագրված M=5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնային տիրույթում (տեղաբաշված է ՀՀ Լոռու մարզի Շենավան-Գոգարան բնակավայրերի մերձակայքում), վերջինիս էպիկենտրոնից շեղված է մոտավորապես…
Կարդալ ավելին«Սիրտը, որ նվագում է բլյուզ».Վահագ Ռաշ
«Սիրտը, որ նվագում է բլյուզ» Վահագ Ռաշը ներկայացրել է իր նոր երգը՝ Պարույր Սևակի «Սիրտս նման է…» ստեղծագործության հիման վրա։ «Այս տողերը աննկարագրելի ուժ ունեն։ Ամեն համեմատություն՝ թութակ, ջութակ, վտակ, պատատուկ ու խոր հատակ… ուղղակի երաժշտությունն էր պակասում։ Սիրտը այս պոեմում չի լռում՝ նա խոսում է, նվագում, վազում ու փաթաթվում։ Ու ես փորձել եմ այդ բաբախը դարձնել երաժշտություն»,– պատմում է Վահագ Ռաշը։ Նոր երգը բլյուզային ոճում է։ «Բլյուզը ինձ համար սրտի երաժշտություն է։ Իսկ այս…
Կարդալ ավելին








