Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Մարտի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդի աստիճանական տաքացումը կշարունակվի։ Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի 0-2, վաղը ցերեկը՝ +9+11։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -8-13, ցերեկը՝ +1+5, Կոտայքի լեռներում գիշերը՝ -6-11, ցերեկը՝ +1+4, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +6+9, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -6-10, ցերեկը՝ +2+5, Լոռիում գիշերը՝-3-7, ցերեկը՝ +8+11, Տավուշում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +8+12, Արագածոտնի լեռներում գիշերը՝ -7-11, ցերեկը՝ 0+3, Արագածոտնի…

Կարդալ ավելին

Ինչ պետք է իմանալ դրոշմավորման ենթակա նոր ապրանքների և ժամկետների մասին. ՊԵԿ

Ինչ պետք է իմանալ դրոշմավորման ենթակա նոր ապրանքների և ժամկետների մասին. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ՀՀ կառավարության կողմից հաստատվել է Հայաստանում նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա մի շարք ապրանքների ցանկը և դրոշմավորման ներդրման ժամկետները։ Մասնավորապես․ 2025 թվականի մարտի 1-ից նույնականացման միջոցներով դրոշմավորվում են թեյը և սուրճը, կենդանական և բուսական յուղերը, ձեթը, պահածոյացված մթերքը, շոկոլադը և կակաո պարունակող սննդամթերքը, մակարոնեղենը, գազավորված և ոչ գազավորված ըմպելիքները, ոչ ալկոհոլային խմիչքները, գարեջուրը և քացախը (ԱՏԳ ԱԱ 0901, 0902, 0903 00 000 0, 2101, 1504, 1505 00, 1506 00 000…

Կարդալ ավելին

Ադրբեջանի օմբուդսմենն այցելել է Բաքվում խոշտանգված Ռուբեն Վարդանյանին և մյուս հայ գերիներին

Ադրբեջանի օմբուդսմենն այցելել է Բաքվում խոշտանգված Ռուբեն Վարդանյանին և մյուս հայ գերիներին

Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան այցելել է Բաքվում ապօրինաբար կալանավորված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ԼՂՀ նախագահներին և այնտեղ ապօրինաբար կալանավորված այլ հայերի, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Միևնույն ժամանակ, Բաքուն շարունակում է կեղծ պնդել, թե բանտարկյալները հայտնել են «մարդկային» վերաբերմունքի և «խտրականության և դաժան վերաբերմունքի բացակայության մասին»։ Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը փետրվարի 20-ին հացադուլ էր հայտարարել՝ ի նշան ապօրինի դատավարության դեմ բողոքի։ Հաջորդ դատական ​​նիստին՝ փետրվարի 26-ին, նրա ինքնազգացողությունը վատացել է, նիստը հետաձգվել է։ «Իմ հորը…

Կարդալ ավելին

  Փարաքարի առաջիկա ՏԻՄ ընտրությանը կմասնակցի «Միասնություն» դաշինքով Վոլոդիա Գրիգորյանը

«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել․ ««Ապրելու երկիր» կուսակցությունը, Փարաքար համայնքում նպատակ ունենալով արձանագրել միանձնյա հաղթանակ և ստանձնել համայնքի կառավարումը, որոշում է կայացնել Փարաքար համայնքի ընտրություններին մասնակցել «Հաղթանակ» կուսակցության հետ համատեղ «Միասնություն» դաշինքով՝ միավորելով համայնքի զարգացման հարցում մտահոգ քաղաքացիներին։ Ցուցակը կգլխավորի «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Վալոդյա Գրիգորյանը։ Երեք տարվա ընթացքում մեր թիմը արել է առավելագույնը լինել Փարաքար համայնքի բնակիչների կողքին և համայնքի կարող բազմաթիվ քաղաքացիների հետ միասնական ջանքերը, վստահ ենք արձանագրելու են հաղթանակ՝…

Կարդալ ավելին

ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը հանդիպել է Առևտրի դյուրացման գլոբալ դաշինքի (GATF) և Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի (CIPE) ներկայացուցիչների հետ։ Հանդիպումն անցկացվել է կառուցողական մթնոլորտում՝ նպատակ ունենալով քննարկել բուսասանիտարական հավաստագրերի թվայնացման հնարավորությունները, ինչպես նաև բուսասանիտարական բեռների արտահանման գործընթացների արդյունավետության բարձրացման ուղիները։ Հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրել են միջազգային լավագույն փորձն ու նորարարական լուծումները, որոնք կարող են կիրառելի լինել Հայաստանի համար՝ հավաստագրերի տրամադրման գործընթացները պարզեցնելու և առավել թափանցիկ ու հասանելի դարձնելու նպատակով։ Մասնավորապես,…

Կարդալ ավելին

ԾԱՂԻԿՆԵՐԻ և ԲՈՒՅՍԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ ՆՎԻՐՎԱԾ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ

ԾԱՂԻԿՆԵՐԻ և ԲՈՒՅՍԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ ՆՎԻՐՎԱԾ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ

Դիանա Աբգար այգի Մարտի 8-9 | 10:00-22։00 ք.Երեւան Հարգելի՛ գործընկերներ, Կանանց Միջազգային օրը՝ մարտի 8-9ին սիրով հրավիրում ենք Ձեզ Դիանա Աբգար այգի, մասնակցելու՝ Հայաստանում կայանալիք ամենայուրօրինակ և գարնանային միջոցառմանը՝ “Ծաղիկների և Բույսերի Փառատոն“ին   Գարնանամուտով սկիզբ է դրվում Հայաստանի եզակի փառատոններից մեկը, որն այս տարի կնվիրվի Կանանց միջազգային օրվան    Ամբողջ աշխարհում տարածված ծաղիկների փառատոնը այժմ արդեն տեղի է ունենում Հայաստանում  Տոնական տրամադրությունն ապահովելու համար նախատեսված է ամեն ինչ՝   Այգում այդ օրերին կգործի ծաղիկների,…

Կարդալ ավելին

Ադրբեջան պետության առաջացումը և ադրբեջանցիների էթնոգենեզի խնդիրը.Գեղարդ

Ադրբեջան պետության առաջացումը և ադրբեջանցիների էթնոգենեզի խնդիրը.Գեղարդ

Լույս է տեսել պատմաբան–արևելագետ, պատմական գիտությունների թեկնածու Անուշ Հարությունյանի՝ «Ադրբեջան պետության առաջացումը և ադրբեջանցիների էթնոգենեզի խնդիրը» գիրքը։ Մենագրությունը նվիրված է Ադրբեջան պետության առաջացման, ադրբեջանցի ժողովրդի կազմավորման հիմնախնդիրներին։ Աշխատանքում քննարկվել են 19-րդ դարի սկզբից ռուսական տիրապետության հաստատման արդյունքում թյուրքախոս իսլամադավան բնակչության շրջանում սկսված գործընթացները, 1918–1920 թվականների Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության գոյության հանգամանքները ու պայմանները, Ադրբեջանի խորհրդայնացմամբ սկսված զարգացումներին վերաբերող հարցեր։ Մենագրությանը՝ որպես հավելված, կցված են արխիվային մի շարք նորահայտ փաստաթղթեր, որոնք հնարավորություն են տալիս նորովի լուսաբանելու խորհրդային ժամանակաշրջանում ներադրբեջանական…

Կարդալ ավելին

Կայացել է Ավետիք Իսահակյանի 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը

Կայացել է Ավետիք Իսահակյանի 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը

  Այսօր տեղի է ունեցել հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի  նախագահությամբ: Հանձնաժողովը ձևավորվել է` համաձայն ՀՀ վարչապետի 2025 թ. փետրվարի 18-ի  N 137–Ա որոշման: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, ինչպես նաև Ավետիք Իսահակյանի թոռը՝ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Ավետիք Իսահակյանը, որը ևս հանձնաժողովի անդամ է: Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են Ավետիք Իսահակյանի…

Կարդալ ավելին

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը ելույթ է ունեցել OECD-ի տարածաշրջանային կենտրոնի 20-ամյակին նվիրված համաժողովին

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը ելույթ է ունեցել OECD-ի տարածաշրջանային կենտրոնի 20-ամյակին նվիրված համաժողովին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի  նախագահ Գեղամ Գևորգյանը  փետրվարի 27-28-ը մասնակցել է Բուդապեշտում  տեղի ունեցած  Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) մրցակցության հարցերով տարածաշրջանային կենտրոնի կազմավորման 20-ամյակին նվիրված համաժողովին։ Համաժողովի շրջանակում Գեղամ Գևորգյանը հանդես է եկել ելույթով շուկաների ազատականացման գործընթացին և մուտքի խոչընդոտներին առնչվող հարցերի վերաբերյալ քննարկմանը՝ ներկայացնելով 2022 թվականից մեկնարկած էներգետիկայի շուկայի ազատականացման ՀՀ փորձը։ «Վստահաբար կարելի է ասել, որ էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը էական դրական ազդեցություն է ունեցել Հայաստանում մրցունակ և կայուն էներգետիկ ոլորտի ապահովման գործում։ Ավելին,…

Կարդալ ավելին

Ներկայացվել են պետական աջակցությամբ իրականացվող մշակութային ծրագրերը

Ներկայացվել են պետական աջակցությամբ իրականացվող մշակութային ծրագրերը

  Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել ժամանակակից արվեստի, մշակութային կրթության և գրահրատարակչական ոլորտներում 2025 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող մշակութային միջոցառումների շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, դրամաշնորհային նախագծեր իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացքում ներկայացվել են 8 ոլորտների 35 մրցութային և 22 նպատակային հաստատված ծրագրերը: Պետության կողմից մշակութային նշյալ ծրագրերին հատկացված ընդհանուր բյուջեն կազմում է 937 մլն 204.7 հազար ՀՀ դրամ:…

Կարդալ ավելին
1 120 121 122 123 124 250