Բայրամովը թուրք գործընկերոջը տեղեկացրել է հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի ընթացիկ վիճակի մասին

Բայրամովը թուրք գործընկերոջը տեղեկացրել է հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի ընթացիկ վիճակի մասին

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը տեղեկացրել է հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի ներկա վիճակի մասին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: Հաղորդվում է նաև, որ Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են «ադրբեջանա-թուրքական դաշնակցային հարաբերությունների քաղաքական, տնտեսական, տրանսպորտային հաղորդակցության և այլ ասպեկտներ, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր»։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև Մերձավոր Արևելքում, մասնավորապես Գազայի տարածաշրջանում և Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։  …

Կարդալ ավելին

ՄՊՀ-ն առաջարկել է  մրգային օղիների արտադրության սուբսիդավորման ծրագիր իրականացնել բարեխիղճ տնտեսավարողների համար

ՄՊՀ-ն առաջարկել է  մրգային օղիների արտադրության սուբսիդավորման ծրագիր իրականացնել բարեխիղճ տնտեսավարողների համար

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում  մրգային օղիների շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքում բացահայտված խնդիրների և ոլորտի առողջացմանն ուղղված հանձնաժողովի առաջարկների քննարկման նպատակով։ Քննարկմանը մասնակցում էին Պետական եկամուտների կոմիտեի, Էկոնոմիկայի նախարարության, ֆինանսների նախարարության ներկայացուցիչները։ ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նշել է, որ հանձնաժողովն այս շուկայում ուսումնասիրությունն իրականացրել է ՊԵԿ-ի և էկոնոմիկայի նախարարության առաջարկով` դիտարկելու  2023 թվականին իրականացված օրենսդրական փոփոխության ազդեցությունը  ոլորտում գործող տնտեսավարողների գործունեության վրա։ Իրականացված փոփոխության համաձայն՝ անբարեխիղճ մրցակցության դրսևորումները կանխարգելելու նպատակով, մրգային օղիների…

Կարդալ ավելին

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԽԹԱՆՈՒՄԸ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ Է.ՍԱՏՄ

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԽԹԱՆՈՒՄԸ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ Է.ՍԱՏՄ

  ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը հանդիպել է ձկնամթերք արտահանող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել է ինչպես Ռուսաստանի Դաշնություն ձկնամթերքի արտահանման կայուն աճի դինամիկան պահպանելու կարևորությունը, այնպես էլ՝ դեպի ԵՄ երկրներ հայկական ձկան արտահանման հնարավորության հարցը: Կողմերն անդրադարձել են ձկնաբուծական ֆերմաների սանիտարահիգիենիկ պայմանների, կենդանիների առողջության, բուժման համար օգտագործվող դեղամիջոցների ու դրանց մնացորդային քանակների, կերի որակի խնդիրներին ու այդ գործընթացների նկատմամբ վերահսկողությանը: Արմեն Դանիելյանը նշել է, որ Տեսչական մարմնի կողմից արտահանման վարչարարության ժամանակը կհասցվի…

Կարդալ ավելին

Կապտավանք եկեղեցին կվերականգնվի. կնքվել է հուշագիր

Կապտավանք եկեղեցին կվերականգնվի. կնքվել է հուշագիր

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և բարերար Արման Մայիլյանը կնքել են համագործակցության հուշագիր՝ Տավուշի մարզի Չինչին գյուղի Կապտավանք եկեղեցու (12-րդ դ․) ամրակայման և վերականգնման վերաբերյալ: Հուշագիրը ստորագրվել է՝ կարևորելով պատմամշակութային ժառանգության արժեքն ու հետագա սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը: Նպատակն է նպաստել պատմամշակութային հուշարձանների պահպանությանը, օգտագործմանը և Հայաստանի Հանրապետությունում ներդրումային ծրագրերի իրականացմանը: «Հուշարձանների պահպանությունը և սերունդներին փոխանցումը մշակույթի ռազմավարության առանցքային թիրախներից է: Պատմամշակութային արժեքների պահպանման, նորոգման և վերականգնման գործում կարևոր են…

Կարդալ ավելին

Կոնդ․ նոր աղմուկ և հին մեղադրանքներ Բաքվից

Կոնդ․ նոր աղմուկ և հին մեղադրանքներ Բաքվից

Ռուսաստանցի բլոգեր, ճանապարհորդ Մաքս Վերնիկը մոտ մեկ ամիս առաջ յութուբյան իր ալիքում տեսանյութ է հրապարակել՝ «Երևան․ Կոնդ հնագույն թաղամասը և պարսկական մզկիթը» վերնագրով։ Շաբաթներ անց՝ տեսանյութը հայտնվել է ադրբեջանական մեդիայի ուշադրության կենտրոնում։ Աղմուկի առիթը Թափաբաշի կամ Աբաս Ղուլի խանի՝ նախկինում մզկիթ եղած շինությունն է։ «Արևմտյան Ադրբեջանի համայնքը», ադրբեջանական լրատվամիջոցներն աղմուկ են բարձրացրել՝ հայերին մեղադրելով «ադրբեջանական մզկիթը» ոչնչացնելու մեջ, վրդովմունք հայտնելով, որ «տարածքի հայ սեփականատերն այնտեղ ռեստորան ունի, որտեղ անգամ գինի է մատուցվում»։ Թեման շարունակել է Իրանում Ադրբեջանի դեսպանը՝ փորձելով…

Կարդալ ավելին

Վերջին 2 տարում մետրոպոլիտենի արդիականացման համար կատարվել է 6,3 միլիարդ դրամի ներդրում

Վերջին 2 տարում մետրոպոլիտենի արդիականացման համար կատարվել է 6,3 միլիարդ դրամի ներդրում

Մայրաքաղաքի  մետրոպոլիտենի   արդիականացման և վերազինման նպատակով  վերջին 2 տարում  կատարվել է 6 միլիարդ 300 միլիոն  դրամի ներդրում: Այդ մասին քաղաքապետարանից  տեղեկացնում են, որ «Հանրապետության հրապարակ» կայարանի շարժասանդուղքների հիմնանորոգման համար  ծախսվել է 260 միլիոն դրամ։ «Գործարանային» կայարանի շարժասանդուղքներն ամբողջությամբ փոխարինվել են, որի համար հատկացվել  է 204 միլիոն դրամ։ «Սասունցի Դավիթ» կայարանի շարժասանդուղքների փոխարինումը դեռ ընթանում է, ներդրումը կազմում է 114 միլիոն դրամ։ Հաջորդն արդեն  «Զորավար Անդրանիկ»  կայարանի շարժասանդուղքների փոխարինման գործընթացն է, որի համար հայտարարվել  504 միլիոն…

Կարդալ ավելին

Հայաստանն ու ԱՄԷ-ն փոխադարձաբար կճանաչեն վարորդական վկայականները. կստորագրվի փոխըմբռնման հուշագիր

Հայաստանն ու ԱՄԷ-ն փոխադարձաբար կճանաչեն վարորդական վկայականները. կստորագրվի փոխըմբռնման հուշագիր

Փետրվարի 13-ին Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ներքին գործերի նախարարության կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրման ՆԳ նախարարության առաջարկին։ Համաձայն հուշագրի՝ մի երկրի քաղաքացիները մյուս երկիր ոչ մշտական բնակության համար գնալու դեպքում կկարողանան օգտագործել իրենց վարորդական իրավունքները՝ միաժամանակ, բավարարելով այդ երկրի վարորդական իրավունք ունենալու նվազագույն տարիքի պահանջներին։ Իսկ բնակության նպատակով ժամանող քաղաքացիների դեպքում կդյուրացվի վարորդական վկայականի փոխանակման գործընթացը, նրանք կազատվեն…

Կարդալ ավելին

Հայաստանի ներկայացուցիչը «Երիտասարդ խոհարարների միջազգային  օլիմպիադա» մրցույթում գրավել է 2-րդ տեղը

Հայաստանի ներկայացուցիչը «Երիտասարդ խոհարարների միջազգային  օլիմպիադա» մրցույթում գրավել է 2-րդ տեղը

«Երիտասարդ ուսանող խոհարար» մրցույթի հաղթող Երևանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանող Արսեն Արմենակյանը մասնակցել է Հնդկաստանում անցկացված «Երիտասարդ խոհարարների միջազգային XI օլիմպիադա-2025» մրցույթին։ Հայաստանը ներկայացնող երիտասարդ խոհարար Արսեն Արմենակյանը բարդ մրցակցության արդյունքում զբաղեցրել է 2-րդ պատվավոր տեղը, որը նշանակալի ձեռքբերում է Հայաստանի խոհարարության պատմության մեջ։ «Երիտասարդ խոհարարների միջազգային XI օլիմպիադա-2025» մրցույթին մասնակցել են շուրջ 60 երկրի ներկայացուցիչներ։ Նշենք, որ Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային մրցույթների պատվիրակներին ընտրելու նպատակով «Գինու օրեր» միջոցառման շրջանակում 2024 թվականին Երևանում…

Կարդալ ավելին

Սոցիալական կրեդիտ. կրթական ծառայությունների բաղադրիչն ընդլայնվում է

Սոցիալական կրեդիտ. կրթական ծառայությունների բաղադրիչն ընդլայնվում է

Կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում սոցիալական կրեդիտից օգտվող երաշխավորված կազմակերպությունների և ծրագրերի ցանկը հասանելի կլինի ԿԳՄՍՆ պաշտոնական կայքում՝ առանձին բաժնով: Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով համընդհանուր հայտարարագրման շրջանակում սոցիալական ծախսերի՝ կրեդիտների վերադարձի շրջանակի ընդլայնման հարցին։ Սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակի ընդլայնումը վերաբերում է երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցների, հանրակրթական ոչ պետական հաստատությունների, մանկապատանեկան մարզադպրոցների և ԿԳՄՍՆ-ի կողմից երաշխավորված այլ արտադպրոցական ծրագրերի և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի համար կատարված…

Կարդալ ավելին

Մի շարք օբյեկտներ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ են ստացել.ԿԳՄՍՆ

Մի շարք օբյեկտներ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ են ստացել.ԿԳՄՍՆ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի 2025 թ․ առաջին նիստում քննարկվել են Երևան քաղաքում և հանրապետության տարբեր մարզերում գտնվող մի շարք օբյեկտների պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու, ինչպես նաև հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր և օրակարգային այլ հարցեր։ Հուշարձանի կարգավիճակ են ստացել Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի «Արագած» գիտահետազոտական կայանը (1943 թ.), Անտառուտ գյուղի «Նոր Ամբերդ» գիտահետազոտական կայանը (1960 թ․), Ոսկեվազ գյուղի Սբ․ Հովհաննես եկեղեցու պարսպի շքամուտքը (XIX դ․), Լոռու մարզի Լորուտ գյուղի դամբարանադաշտը (մ.թ.ա. III-II…

Կարդալ ավելին
1 121 122 123 124 125 245