ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից հաստատվել են 2025 թվականին ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման ենթակա գիտական միջոցառումների և երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկերը:
2025 թվականին Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից կֆինանսավորվեն 7 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 1 դպրոց:
Գործող կարգի համաձայն՝ կազմակերպությունները գիտական միջոցառման/դպրոցի կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման հայտերը կոմիտե են ներկայացնում նախատեսվող միջոցառման անցկացումից առնվազն երեք ամիս առաջ։
2025 թվականին, բացի ներքոնշյալ միջոցոռումներից, կարող են ֆինանսավորվել այլ միջոցառումներ ևս։
2025թ. պետական բյուջեից ֆինանսավորման ենթակա երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկ
2025թ. պետական բյուջեից ֆինանսավորման ենթակա գիտական միջոցառումների ցանկ