ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել գիտական կադրերի ատեստավորման կարգում փոփոխության նախագծին: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանը` նշելով, որ 2023 թվականի տարեվերջին հաստատված կարգում առաջարկվող փոփոխությունները և լրամշակումները նպատակ ունեն հստակեցնել սահմանված մի շարք հասկացությունները և գիտական աշխատողների տարակարգերի համար նախատեսված արդյունքային ցուցանիշները` 2026 թվականին անցկացվելիք ատեստավորման ժամանակ հնարավոր տարընթերցումներից խուսափելու նկատառումով: «Ատեստավորման կարգի ընդունումից հետո իրականացվել է գիտական համակարգում աշխատողների հրապարակումների վերլուծություն, որը ցույց է տվել՝…
Կարդալ ավելինՍփյուռք
Կինոդպրոց առանց սահմանների. մեկնարկել է կրթական ծրագրի մասնակիցների հայտերի ընդունումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ 2025 թվականի փետրվարի 11-ից կմեկնարկի «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագիրը: Ծրագիրն իրականացնում է «Արմ ֆիլմ ինդուստրի դևելոպմենտ» մշակութային հիմնադրամը, գործընկեր՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (ԵԹԿՊԻ): «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագրի շրջանակում պատանիները և երիտասարդները ձեռք կբերեն կինոարտադրության ոլորտին առնչվող անհրաժեշտ գիտելիքներ: Կրթական ծրագիրը նպատակ ունի նպաստել պատանիների և երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը, ինչպես նաև կինոարտադրության ոլորտում ակտիվացնել լրացուցիչ և շարունակական կրթությունը: Կինոարտադրության ոլորտի կայացած…
Կարդալ ավելինԱմիօ բանկի ավանդներն՝ էլ ավելի շահավետ
Այսուհետ Ամիօ բանկն իր հաճախորդներին առաջարկում է խնայողությունների դիմաց ստանալ մինչև 10,5% և մինչև 5% տարեկան եկամուտ` համապատասխանաբար ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով ավանդների համար, AMIO Mobile հավելվածով ձևակերպելու դեպքում։ Ամիօ բանկի ավանդները հասանելի են և´ ՀՀ ռեզիդենտ, և´ ոչ ռեզիդենտ հաճախորդներին, իսկ ավանդների ձևակերպումը հնարավոր է և´ բանկի 34 մասնաճյուղերում, և´ AMIO Mobile հավելվածում։ Ամիօ բանկում ֆիզիկական անձինք կարող են՝ ներդնել 30.000 ՀՀ դրամից սկսած ավանդ՝ հետագայում համալրման հնարավորությամբ, ընտրել տոկոսագումարների ստացման իրենց հարմար տարբերակներից…
Կարդալ ավելինԵթե մինչև փետրվարի 1-ը չակտիվացնեք ձեր էլեկտրոնային ստորագրությունը, այն կակտիվացվի ինքնաշխատ կերպով
Ինչպես տեղեկացնում է Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակը, 2025 թվականին քաղաքացիները կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 ՀՀ դրամ վճարից։ էլեկտրոնային ստորագրության համար սահմանված տարեկան վճարից ազատման մասին ԷԿԵՆԳ-ը հաղորդագրություն է տարածել: «Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 ՀՀ դրամ վճարից՝ սկսած փետրվարի 1-ից: Այս նախաձեռնության նպատակն է հեշտացնել և խթանել քաղաքացիների համար էլեկտրոնային ստորագրության ձեռքբերումը և օգտագործումը՝ պետական և մասնավոր թվային ծառայություններից օգտվելիս, այդ թվում՝ ֆիզիկական անձանց տարեկան եկամուտները…
Կարդալ ավելինՄանկապարտեզներում ընդգրկված է 83 հազար 3-5 տարեկան երեխա. դա երեխաների 75 տոկոսն է. Անդրեասյան
Այս պահին մենք ունենք ավելի քան 83 հազար երեխա, որոնք ընդգրկված են 3-5 տարեկանների համար նախատեսված նախադպրոցական հաստատություններում, որը տվյալ տարիքային խմբի շուրջ 75 տոկոսն է կազմում, 2022 թվականին այս ցուցանիշը եղել է 63.6 տոկոս: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա տեղեկացրեց, որ երկու տարվա ընթացքում կարողացել են ապահովել 12 % աճ, իսկ 2017 թվականի համեմատ՝ մոտ 20%։ «Մսուրի ծառայությունները իրականացվում են շատ հատվածական, համայնքային հատվածում այն սկսվում…
Կարդալ ավելինԱվելի քան 1300 մասնակից՝ աշխարհի 19 պետությունից. Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի աշխարհագրությունն ընդլայնվել է
Ջերմուկում փետրվարի 1-7-ը կանցկացվեն Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը, որոնց աշխարհի 19 պետության 77 քաղաքի ավելի քան 1300 պատվիրակ կմասնակցի: Հատկանշական է՝ Համահայկական ձմեռային առաջին խաղերը տեղի են ունեցել 2014 թվականին Ծաղկաձորում, որոնց մասնակցել է շուրջ 430 պատվիրակ՝ աշխարհի 11 պետության 22 քաղաքից: Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն հոկեյ, դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ, շախմատ, ձնամարտ և սպորտային պարեր մարզաձևերից: Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա Ջերմուկում փետրվարի 1-ին՝ ժամը 18:00-ին: Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ջահը վառվել…
Կարդալ ավելինՄրցակցության պաշտպանության հանձնաժողովն իրականացնում է վարույթ հսկիչ-դրամարկղային մեքենաներ սպասարկող ընկերությունների կողմից ծառայությունների գների բարձրացման առնչությամբ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն իրականացնում է վարույթ հսկիչ-դրամարկղային մեքենաներ սպասարկող ընկերությունների կողմից ծառայությունների գների բարձրացման առնչությամբ։ Վարույթին օժանդակելու նպատակով հորդորում ենք բոլոր այն տնտեսավարող սուբյեկտներին, որոնց համար 2024 թվականին բարձրացել են ծառայությունների ձեռքբերման գները, ներկայացնել այդ մասին տեղեկատվություն info@competition.am էլ. փոստի հասցեով։
Կարդալ ավելինԱդրբեջանի գազային խաղաքարտը Եվրոպայում
Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը հրապարակել է 2024 թվականին գազի արտահանման ցուցանիշները։ Անցած տարում ցուցանիշն աճել է 5,8 %-ով և կազմել 25,2 միլիարդ խմ։ Դրա շուրջ կեսը՝ 12,9 միլիարդ խմ, արտահանվել է Եվրոպա, իսկ 2023 թվականին աճը կազմել է շուրջ 9%: Ադրբեջանական գազը Եվրոպայի հարավ ու արևելք է հասնում Հարավային գազային միջանցքով՝ Վրաստանի և Թուրքիայի տարածքով։ Եվրոպայում ադրբեջանական գազի խոշորագույն սպառողն Իտալիան է։ 2024 թվականին Բաքվից գազ է գնել եվրոպական 8 պետություն՝ Իտալիա, Հունաստան, Բուլղարիա, Ռումինիա, Հունգարիա, Սերբիա, Խորվաթիա, Սլովենիա։…
Կարդալ ավելինԺաննա Անդրեասյանը Երևանի Դ. Սարապյանի անվան թիվ 100 դպրոցում ծանոթացել է ներառական կրթության խելամիտ հարմարեցումներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել են Երևանի Դավիթ Սարապյանի անվան թիվ 100 հիմնական դպրոց: Այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների անհատական ուսուցման պլանով սահմանված խելամիտ հարմարեցումներին: Նրանք շրջել են դպրոցում, ծանոթացել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար ստեղծված խելամիտ հարմարեցումներին: Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է՝ որքանո՞վ է կարողացել ուսումնական հաստատությունն ապահովել պահանջվող հարմարեցումները, ի՞նչ խնդիրներ կան միջավայրի լիարժեք ինտեգրման և…
Կարդալ ավելին«Ակադեմիական քաղաք» ծրագրի միջազգային գործընկերների այցը Հայաստան․ քննարկումներ ակադեմիական համայնքի հետ
Հունվարի 29-31-ը հերթական աշխատանքային այցով Հայաստան են ժամանել «Ակադեմիական քաղաք» ծրագրի գործընկեր կազմակերպություններից չորսի ներկայացուցիչները: Մասնավորապես՝ Երևան են այցելել ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը մշակած և ներկայում գլխավոր հատակագծի սխեմատիկ նախագծման և համակարգման համար պատասխանատու գերմանական ճարտարապետաինժեներական GMP International GmbH Architects and Engineers ընկերության, ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի ձևավորման և նորարարությունների կառավարման մոդելի մշակման համար պատասխանատու Մյունխենի տեխնոլոգիական համալսարանի (TUM) և «Մյունխենի տեխնիկական համալսարան-միջազգային» (TUMint) կազմակերպության, ինչպես նաև ակադեմիական քաղաքի քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակի մշակման…
Կարդալ ավելին







