ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ «Ջերմ ամանոր Ջերմուկում» ծրագրի շրջանակում Ջերմուկում անցկացվել են Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնի գալա-համերգը և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Կառավարության և ՏԻՄ մարմինների ներկայացուցիչներ։ Ողջունելով ներկաներին և շնորհավորելով Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնի հաղթողներին ու մրցանակակիրներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել առաջին անգամ անցկացվող մրցույթ-փառատոնին մասնակցության և ստեղծված տոնական միջավայրի համար: «Ամոնորի հրաշքի սպասումը, կարծես, ամբողջանում էր ձեր…
Կարդալ ավելինՍփյուռք
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Կինոյի միջազգային օրվա կապակցությամբ
Կինոաշխարհի հարգելի՛ ներկայացուցիչներ, կինոսերներ, այսօր ամբողջ աշխարհում տոնում են ամենաիրական ու անիրական, բարդ, բայց չվախեցնող, արվեստի տարբեր ճյուղերն իր մեջ սինթեզող, ամենատարբեր մասնագիտություններով մարդկանց համախմբող, զարմանահրաշ ու հետաքրքիր մի աշխարհի՝ Կինոյի օրը։ Ֆիլմարտադրությունը, գործընկերների հետ համագործակցությունները, ոլորտում իրականացվող տարբեր գործընթացներ ուղիղ արձագանք են գտնում հանրության շրջանում՝ արժեհամակարգի ձևավորման, սեփական մշակույթը ներկայացնելու, փոխադարձաբար այլ մշակույթների ծանոթանալու, կինոյի միջոցով կյանքը վերարժևորելու, սովորելու և ինքդ քեզ կողքից նայելու հնարավորությունների տեսանկյունից։ Վստահաբար կարող ենք ասել՝ կինոն ձևավորում է…
Կարդալ ավելինՍուրբ Ծննդյան հոգևոր երաժշտության երկրորդ փառատոնը՝ Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հրավիրում են Սուրբ Ծննդյան հոգևոր երաժշտության երկրորդ փառատոնին: Փառատոնը կկայանա հունվարի 6-ին՝ Արագածոտնի մարզի Արուճ գյուղի Սուրբ Գրիգոր եկեղեցում, մասնակցությամբ` Հայաստանի պետական կամերային երգչախմբի, Երևանի պետական կամերային երգչախմբի, Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի իգական երգչախմբի և Թալինի երաժշտական դպրոցի երգչախմբի: Եկեղեցու հարակից տարածքում կգործեն տաղավարներ, որտեղ կներկայացվեն տարածաշրջանին բնորոշ ուտեստներ, թեյ ու գինի ( ժամը 16:00-ից): Համերգների սկիզբը՝ ժամը 17:30-ին,…
Կարդալ ավելինԹուրքիան պաշտոնապես վիճարկում է «Ադրբեջանի հաղթանակի մենաշնորհը» Արցախյան 44-օրյա պատերազմում
2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում թուրքական ռազմական աջակցությունը վճռորոշ դեր է խաղացել Ադրբեջանի հաղթանակի գործում։ Թեև հաղորդվում էր, որ ոչ մի թուրք զինվոր մարտական գործողություններին ուղղակիորեն չի մասնակցել, որ Թուրքիան Ադրբեջանին տրամադրել է միայն ժամանակակից սպառազինություն, հատկապես՝ Bayraktar TB2 անօդաչու սարքեր, իրականացրել ռազմական ուսուցում, սակայն, ի հայտ եկան փաստեր, որ թուրք զինվորականներ նույնպես մասնակցել են մարտական գործողություներին: Միջազգային հեղինակավոր “The Guardian” պարբերականն անգամ տեղեկություն տարածեց այն մասին, որ թուրքական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվում են վարձկաններ՝ Ադրբեջանին օժանդակելու համար:…
Կարդալ ավելինԵրևանի շտապօգնությունը տոնական օրերին ստացել է 3373 կանչ. «Շտապօգնություն» ՓԲԸ
Երևանի շտապօգնությունը տոնական օրերին ստացել է 3373 կանչ։ Այս մասին հայտնում են «Շտապօգնություն» ՓԲԸ–ից։ Այս տարի ստացված կանչերի թիվը մի փոքր գերազանցում է նախորդ Ամանորին գրանցված կանչերի թվին ՝ նկատել են կենտրոնից։
Կարդալ ավելինԵՄ-ն հայտարարել է, որ պատրաստ է Թրամփի սպառնալիքներին
Եվրամիությունը պատրաստված է ԱՄՆ նոր վարչակազմի կողմից մաքսատուրքերի հնարավոր բարձրացմանը, կարծում է Գերմանիայի կառավարության անդրատլանտյան հարաբերությունների համակարգող Թոբիաս Լինդները։ «Եթե Դոնալդ Թրամփը բարձր մաքսատուրքեր սահմանի Եվրամիության դեմ, ԵՄ-ն պատրաստ է դրան»,- ասել է Լինդները AFP-ին տված հարցազրույցում։ Ըստ նրա, Եվրամիությունը շատ մանրամասն կքննարկի համապատասխան հակաքայլերը, սակայն ներկա պահին մանրամասներ չի բացահայտի, տեղեկացնում է DW-ն։ Թրամփը ԵՄ գործընկերներին սպառնացել է «անծայրածիր մաքսատուրքերով», եթե նրանք չկրճատեն երկրի առևտրային դեֆիցիտը՝ նավթն ու գազն ԱՄՆ-ից գնելով: Ըստ Թոբիաս Լինդների,…
Կարդալ ավելինՄԵՐ ՍՓՅՈՒՌՔԻ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈԻ Է ՅՈՒՐԱՔՆՉՅՈՒՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ.ԽԱՉԻԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
«ԱՌԱՋԱԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆ /PROGRESSEVE ARMENIA» քաղաքացիական նախաձեռնութան շնորհավորանք-մաղթանքը մեր հայրենակիցներին: ԽԱՉԻԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Ամանորն ու Սուրբ ծնունդը։ « Մեր Սփյուռքի եվ Հայաստանի հայրենակիցներին մաղթում եմ ՝ 2025 թվականը մեկնարկեն նպատակների եվ իղձերի կատարման հեռանկարների հետապնդմամբ, հայրենիքի նկատմամբ պատասխանատվության մեծ կամքով , որի շենացումը մեզանից յուրաքանչյուրի աշխատանքի արդյունքն է իսկ խաղաղության տարիների ամրապնդումը պայմանավորված է թվարկվածներից եվ մեր միասնականությունից, մնացածը կստեղծենք ու կկառուցենք միասին: Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»,- գրել է նա։
Կարդալ ավելինՀայաստանը տաղանդների մրցունակության ինդեքսով առաջ է Թուրքիայից և Ադրբեջանից, սակայն զիջում է առաջատար երկրներին
Տաղանդների մրցունակության համաշխարհային ինդեքսի 2023 թ-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանը 55-րդն է 134 երկրների շարքում։ Հայաստանը համեմատաբար բարձր դիրք է զբաղեցնում տաղանդների ներգրավման (41-րդ տեղ) և պահպանման մասով (44-րդ տեղ), և համեմատաբար ցածր դիրքերում է տաղանդների աճեցման (91) և նրանց զարգացմանը նպաստելու առումով (70): Հայաստանը՝ 46.67 միավորով, գերազանցում է Թուրքիային (40.20), Ղազախստանին (38.58), Ադրբեջանին (46.19), ինչպես նաև միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների միջին ցուցանիշը (43.53)։ Այնուամենայնիվ, երկիրը նշանակալիորեն հետ է մտնում այնպիսի առաջատար երկրներից, ինչպիսիք են…
Կարդալ ավելինՀավատարիմ ենք մնում տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու մեր առաքելությանը․ ԵՄ առաքելություն
Հայաստանում ԵՄ առաքելությունը հաղորդագրություն է տարածել․ «Հայաստանում եվրոպական դիտորդների առաքելության անունից մաղթում ենք ձեզ երջանիկ և խաղաղ տարի: Մենք հպարտ ենք, որ հավատարիմ ենք մնում տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու մեր առաքելությանը»։
Կարդալ ավելին«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամն ամփոփում է տարին(Տեսանյութ)
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը, համատեղելով գիտական և մեդիա գործիքները, պայքարում է տարածաշրջանի պատմության խեղաթյուրումների դեմ։ Մեկ տարվա ընթացքում հիմնադրամը կազմակերպել է հինգ գիտաժողով, որից երեքը՝ միջազգային, տպագրել է գիտական կարևոր աշխատություններ, ակտիվորեն համագործակցել միջազգային և տեղական տարբեր կազմակերպությունների ու հեղինակավոր գիտնականների հետ։ Հիմնադրամի կայքէջը, որը ներառում է տարբեր բաժիններ, արտացոլում է տարածաշրջանային իրական պատկերն անցյալում և ներկայում․ «Ազերֆեյք», «Ազերվանդալիզմ», «Հայկական բնակավայրեր», «Արդի զրույցներ ԳեղԱրդի հետ» հարցազրույցների շարք՝ հայաստանյան և միջազգային փորձագետների հետ՝ պատմության, մշակույթի, արվեստի և…
Կարդալ ավելին









