ProFood Armenia 2025 միջազգային F&B իրադարձության մամլո ասուլիսը հաջողությամբ կայացավ 2025 թվականի հունվարի 27-ին: Մամուլի ասուլիսի ընթացքում ProFood Armenia 2025-ի կազմակերպիչները ներկայացրեցին այս տարվա միջոցառման տեսլականը, նպատակներն ու ծրագիրը: Ընդգծվեց, որ միջոցառումը նպատակ ունի միավորելու տարածաշրջանի առաջատար մասնագետներին և նորարարներին՝ հյուրընկալության և հանրային սննդի ոլորտում նոր գաղափարներ և գործարար կապեր ձևավորելու համար: Ասուլիսին ներկա էին բազմաթիվ հյուրեր և ինֆլուենսերներ, նաև հատուկ հրավիրված հյուրերը` հանրահայտ շեֆ-խոհարարներ` Rabeh Amer, Mohamed Chabchoul, Wessam Al Saghbini, որոնք և կազմում են ProChef Armenia մրցույթի ժյուրիների կազմը: Հյուրերին հնարավորություն տրվեց շփվել կազմակերպիչների հետ, հարցեր ուղղել հատուկ հյուրերին և ծանոթանալ միջոցառման բովանդակությանը։ Միջոցառման մասնակիցներն ընդգծեցին ProChef Armenia մրցույթի կարևորությունը, ցուցահանդես-էքսպոյում ոլորտի նորարարությունների ներկայացման մեծ ներուժը, ինչպես նաև վարպետաց դասերն ու խոհանոցային շոուների առանձնահատկությունները։ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր ներկաներին, ովքեր աջակցեցին միջոցառման կազմակերպման աշխատանքներին և տարածեցին ProFood Armenia 2025-ի մասին տեղեկությունները: