Հայաստանի Հանրապետության բանակի 33 ամյակի կապակցությամբ շնորհավորական գրառում է կատարել Արտաշատ համայնքի ղեկավար ՝ Կառլեն Մկրտչյանը:
«Սիրելի՛ հայրենակիցներ, Արտաշատ միավորված համայնքի սիրելի ՛ բնակիչներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս՝ մեր նորագույն պատմության ամենակարևոր տոներից մեկի՝ Հայաստանի Զինված ուժերի կազմավորման 33-ամյակի առթիվ:
Հայկական բանակը կազմավորվել է դժվարին պայմաններում՝ պատերազմի ծանր օրերին, կայացել և դարձել է մեր լինելիության հուսալի երաշխավորը։
Դրա վառ ապացույցն են մեզ պարտադրված պատերազմներում մեր քաջարի մարտիկների հերոսության կենդանի օրինակները, երբ մեր զինվորները անհավասար պայքարում հանուն հայրենիքի կենաց ու մահու կռիվ են տվել՝ հերոսության ու հայրենասիրության վառ օրինակներ դառնալով սերունդների համար և ապացուցելով թշնամուն ու ողջ աշխարհին, որ հայի ոգին անպարտ է:
Այսօր խոնարհվում և փառք ենք տալիս բոլոր այն մարտիկներին, ովքեր հայրենիքի զոհասեղանին են դրել իրենց կյանքը՝ արյան գնով պահպանելով ամեն մի թիզ հողը։
Փառք ու պատիվ բանակաշինության գործի բոլոր նվիրյալներին։
Փառք ու պատիվ մեր բանակի բոլոր զինվորներին, հրամանատարասպայական կազմի ներկայացուցիչներին՝ հայրենիքը պաշտպանելու վեհ առաքելությունն այսօր էլ պատվով իրականացնելու համար։
Մեր երախտագիտությունն ենք հայտնում նրանց անձնվեր ծառայության համար և մաղթում բարի ու անփորձանք ծառայություն։
Մեկ անգամ ևս Արտաշատ համայնքի ազգաբնակչության և իմ անունից շնորհավորում եմ այս կարևոր տոնի առթիվ և մաղթում խաղաղ երկինք մեր հայրենիքին, երջանկություն ու բարօրություն՝ բոլոր օջախներին:
Շնորհավո’ր տոնդ, Հայկական բանակ:
Փա՛ռք Հայաստանի Զինված ուժերին,
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը» ։