Ամիօ բանկում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար մեկնարկել է նախատոնական առաջարկ: Մինչև դեկտեմբերի 30-ը բանկը բոլոր իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին ընձեռում է Visa Signature Business քարտը հատուկ գնով ձեռք բերելու բացառիկ հնարավորություն: Դարձեք Visa Signature Business քարտապան՝ վճարելով ընդամենը 10,000 դրամ՝ 50,000 դրամի փոխարեն: Visa Signature Business պրեմիում քարտն այցեքարտ է դեպի մի շարք արտոնություններ. Բժշկական և տեղեկատվական աջակցություն Զեղչեր, հատուկ առաջարկներ և cashback Ճամփորդական ապահովագրություն մինչև 500.000$ ծածկույթով Բիզնես կոնսիերժ՝ ընդլայնված ծառայություններով,…
Կարդալ ավելինՍփյուռք
ՀՀ ողջունել է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի հաստատումը.ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի հաստատումը` հրապարակում անելով X-ում: «Հայաստանը ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը՝ հույս հայտնելով, որ այս զինադադարն առանցքային քայլ կլինի մարդասիրական խնդիրների լուծման և ամբողջ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար», – ասվում է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ այս գիշեր հայտնի դարձավ, որ Իսրայելը հրադադարի պայմանագիր է կնքել Լիբանանի հետ։ Այս տեղեկությունից հետո Լիբանանի հարավի բնակիչները սկսել են վերադառնալ իրենց տները:
Կարդալ ավելինԴոլարը շարունակում է աճել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 27-ին, կազմել է 391.63 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.75 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 412.31 դրամ (աճել է 1.22 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 494.04 դրամ (աճել է 1.92 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.58 դրամ (նվազել է 0.13 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 389-391 դրամով, վաճառվում է 394-395.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 403-410 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինՈր Հայ արտիստները կլինեն բրիտանացի աստղ Քրեյգ Դեյվիդի հետ նույն բեմում ՞
Մեգա աստղ բրիտանացի արտիստ Քրեյգ Դեյվիդը կներկայացնի իր հանրահայտ, ցնցող TS5 շոուն, որով նա հանդես է եկել աշխարհի խոշոր դահլիճներում՝ Լոնդոնից մինչև Լոս Անջելես, «Գլաստոնբերի»-ից մինչև O2 Academy Brixton։ Համերգի ընթացքում Քրեյգ Դեյվիդը կկատարի “7 Days”, “Fill Me In”, “Walking Away” հիթերը՝ զուգակցված բացառիկ DJ ռեմիքսներով։ Երեկոն մեզ համար ավելի թեժ կդարձնեն ամենապահանջված արտիստներից DJ Smoke-ը, D’ Litte-ը և LEAH-ը՝ խոստանալով հանդիսատեսին փոխանցել բարձր տրամադրություն և անսպառ էներգիա։ Դեկտեմբերի 2-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում…
Կարդալ ավելինԼրագրողական դասընթացի և մրցույթի հրավեր.«Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա»ՀԿ
«Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է դասընթաց միգրացիայի լուսաբանման, տվյալների հավաքագրման, վիզուալիզացիայի, ԱԲ նորագույն գործիքների կիրառմամբ դրանց ներկայացման և խնդրի իրավական կողմերի լուսաբանման առանձնահատկությունների մասին։ Այն կանցկացվի նոյեմբերի 29-01 դեկտեմբերի Աղվերանում։ Դասընթացը կվարեն Տաթևիկ Բեժանյանը (միգրացիա), Սամվել Մարտիրոսյանը (տեղեկատվական տեխնոլոգիաներ և ԱԲ) և Վարդուհի Պետրոսյանը (լուսաբանման իրավական և էթիկական հարցեր)։ Երկօրյա աշխատարանի ավարտից հետո մասնակիցները հնարավորություն կունենան դիմելու լրագրողական հրապարակումների մրցույթին և ստանալու մրցանակային երեք տեղերի համար նախատեսված դրամական պարգևներից մեկը (1-ին տեղի մրցանակ՝ 400.000…
Կարդալ ավելինՎերին Լարսում կուտակվել է 570 հայկական բեռնատար
Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 570 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը ձյան պատճառով նոյեմբերի 25–ին փակվել էր բեռնատարների համար։ Նոյեմբերի 26–ին էլ ճանապարհը 2 ուղղություններով փակվեց բոլոր տրանսպորտային միջոցների համար: Անցակետը հատելու հերթում, այս ժամի դրությամբ, ընդհանուր 1740 տրանսպորտային միջոց կա, որոնցից 570-ը հայկական են։
Կարդալ ավելինՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են երիտասարդական և վաղ մանկության զարգացման ծրագրերի ուղղությամբ առաջնահերթությունները.ԿԳՄՍՆ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վաղ մանկական զարգացման գծով խորհրդական Իվելինա Բորիսովային և ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեռահասների և երիտասարդների զարգացման գծով մասնագետ Աիդա Աիլարովային: Հանդիպման առանցքում եղել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի՝ 2026-2030 թվականների գործունեության շրջանակի` առավելագույնս համապատասխանեցումը ԿԳՄՍՆ առաջնահերթություներին, մասնավորապես՝ վաղ մանկության զարգացման և երիտասարդական քաղաքականության ոլորտներում իրականացվող բարեփոխումներին: Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին և ընդգծել՝…
Կարդալ ավելինՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԱՐԵԼԱՎԵԼ Է ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱԳՐՈՊԱՐԵՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ
Հակամանրէային կայունության դեմ պայքարի մասին իրազեկման համաշխարհային շաբաթվա շրջանակներում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվել է միջազգային համաժողով, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է ՀՀ ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Գևորգյանը: Հակամիկրոբային դեղերի կայունությունը ձևավորվում է հակաբիոտիկների և այլ դեղերի ոչ ճիշտ ու չափից ավելի օգտագործման հետևանքով: Այս գլոբալ սպառնալիքն ամեն տարի խլում է ավելի քան մեկ միլիոն մարդու կյանք: Համաժողովն արձանագրել է, որ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հինգ երկրներ՝ Հայաստանը, Բելառուսը,…
Կարդալ ավելին«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամները հանդես կգան տարեվերջյան եզրափակիչ համերգով
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հարմոնիում» կազմակերպությունը նոյեմբերի 27-ին՝ ժամը 18:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում կանցկացնի «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի գալա համերգը: Ծրագրի գեղարվեստական ղեկավարն է դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյանը, ծրագրի ղեկավարը՝ դաշնակահար, ՀՀ վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սերգեյ Քեչեկը: «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի գալա համերգը ինքնատիպ ստուգատես է, որի ընթացքում հանրագումարի կբերվի 2024 թվականի ընթացքում կատարված աշխատանքը: Ծրագրի պատանի երաժիշտ-կատարողներին ևս մեկ անգամ հնարավորություն կտրվի տոնական մթնոլորտում…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Մարզերի մեծ մասում նոյեմբերի 27-ին սպասվում են տեղումներ, լեռներում եւ նախալեռներում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանի նվազումը կշարունակվի։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է կարճատեւ անձրեւ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի 1+1, վաղը ցերեկը՝ +2+4։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ -3+1, Կոտայքի լեռներում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ 0-3, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ 0+3, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -3-6, ցերեկը՝– 0-3, Լոռիում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ -1+2, Տավուշում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +4+7, Արագածոտնի…
Կարդալ ավելին









