ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ, որը կազմակերպվում է armeps (www.armeps.am) էլեկտրոնային համակարգի միջոցով:
Ընտրված կազմակերպությունը ներգրավված փորձագետների միջոցով պետք է իրականացնի դպրոցի տնօրենի զարգացման ծրագրին ներկայացված պահանջներին հավակնորդի զարգացման ծրագրի համապատասխանության վերաբերյալ փորձաքննություն՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 35-Ն հրամանով հաստատված կարգի:
Մրցույթի մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` armeps համակարգի միջոցով մինչև 2024 թվականի դեկտեմբերի 27-ը՝ ժամը 15:00:
Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` armeps համակարգի միջոցով 2024 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ժամը 15:00-ին։
Հայտարարությանն առնչվող լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել հանձնաժողովի քարտուղար Էլինա Մովսեսյանին, հեռ.՝ 010 599-617, էլ. փոստ՝ elina.movsisyan@escs.am:
Մանրամասները՝ կից: