Նոր կարգավորում. կենսաթոշակային ֆոնդերին կկարողանան ուղղակիորեն ներդրումներ իրականացնել ՀՀ տնտեսության իրական հատվածում

Նոր կարգավորում. կենսաթոշակային ֆոնդերին կկարողանան ուղղակիորեն ներդրումներ իրականացնել ՀՀ տնտեսության իրական հատվածում

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 3-ի նիստում հավանություն տվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխություններին: Այս նախագծով առաջարկվում են հետեւյալ փոփոխությունները. մասնակիցների ռեեստրը վարողն անձին նրա կենսաթոշակային հաշվում արտացոլված նախորդ օրացուցային տարվա տվյալների մասին տեղեկատվությունը տրամադրում է միայն էլեկտրոնային տարբերակով՝ էլեկտրոնային փոստի առկայության դեպքում: Հանվում են թղթային տարբերակով տեղեկատվություն ուղարկելու պահանջները: Օրենքի 34-րդ հոդվածը խմբագրվում է այնպես, որ անձի կողմից կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում չներկայացնելու դեպքում մասնակիցների ռեեստրը վարողը տվյալ անձի անունից կենսաթոշակային ֆոնդի կառավարչի և կենսաթոշակային…

Կարդալ ավելին

Գիշերային երկարատև ծոմապահությունը և վաղ նախաճաշն օգնում են պահպանել բարեկազմությունը. JBNPA

Գիշերային երկարատև ծոմապահությունը և վաղ նախաճաշն օգնում են պահպանել բարեկազմությունը. JBNPA

Բարսելոնայի Գլոբալ առողջության ինստիտուտի (ISGlobal) գիտնականները բացահայտել են, որ գիշերային երկարատև ծոմապահությունը և վաղ նախաճաշը երկարաժամկետ հեռանկարում օգնում են պահպանել առողջ քաշը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Behavioral Nutrition and Physical Activity (JBNPA) հանդեսում: Հետազոտությանը մասնակցել են 40-65 տարեկան ավելի քան յոթ հազար կամավորներ գերմանական Տրիաս և Պուժոլի հետազոտական ​​ինստիտուտի (IGTP) գլխավորած Genomes for Life նախագծի GCAT խմբից: 2018 թվականին մասնակիցները պատասխանել են իրենց քաշի և հասակի, ուտելու սովորությունների, ապրելակերպի և սոցիալ-տնտեսական կարգավիճակի վերաբերյալ…

Կարդալ ավելին

ԱՄՆ բանակը կգնի 15 մլն դոլարի М60 գնդացիրներ. ԶԼՄ

ԱՄՆ բանակը կգնի 15 մլն դոլարի М60 գնդացիրներ. ԶԼՄ

ԱՄՆ բանակը (ցամաքային զորքեր) պայմանագիր է կնքել U.S. Ordnance պաշտպանական ընկերության հետ մոտ 15 մլն դոլարի М60 գնդացիրներ գնելու համար (քանակը նշված չէ)։ Վաշինգտոնը կարող է զենքը փոխանցել Ուկրաինային, գրել է The War Zone պարբերականը։ Նրա տվյալների համաձայն՝ «առեղծվածային» համաձայնագրի շրջանակում ամերիկացի զինվորականները կստանան M60E6 եւ M60E4 գնդացիրների չնշված քանակություն, ինչպես նաեւ M60 նախկին մոդիֆիկացիաների վերասարքավորված տեսակներ։ Դեռ տարեսկզբին բանակը հայտնել էր, որ շահագրգռված է գնել այդ գնդացիրները, որոնք այլեւս չէին օգտագործվում արդեն մի քանի…

Կարդալ ավելին

Հոկտեմբերի 2-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ բարձր է 21 սմ-ով

Հոկտեմբերի 2-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ բարձր է 21 սմ-ով

2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմել է 1900.17մ, որը նախորդ տարվա նույն օրվա մակարդակի համեմատ ցածր է եղել 11 սմ-ով։ 2024 թվականի հոկտեմբերի 2-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.51  մ, որը նախորդ տարվա նույն օրվա մակարդակի համեմատ բարձր է 21 սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակի համեմատ` 34 սմ-ով։ 2024 թվականին Սևանա լճի առավելագույն մակարդակը կազմել է 1900.68 մ և դիտվել է հուլիսի 5-15-ը ներառյալ։ Գարնանային վարարումների ընթացքում Սևանա…

Կարդալ ավելին

Մոտ ժամանակներս կունենանք ժամանակից տեսախցիկներ. Վահե Ղազարյան

Մենք մոտ ժամանակներս կունենանք ժամանակից տեսախցիկներ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ արագաչափների վերաբերյալ հարցին: «Մենք արդեն, եթե չեմ սխալվում, 2024 թվականի փետրվարին, մրցույթ ենք հայտարարել և նախատեսում ենք ունենալ ժամանակակից տեսախցիկներ: Ինչ վերաբերում է նախկին արագաչափներին, դա ներդրվել է դեռևս 2013 թվականին, իրենք ունեն խնդիրներ, մաշվածություն, հետագա շահագործման պիտանի չեն լինելու: Մոտ ժամանակներս մենք կունենանք նոր համակարգ»,- նշեց Վահե Ղազարյանը:        

Կարդալ ավելին

Կցանկանայի հուսալ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններում երրորդն ավելորդ կդառնա. Զախարովա

Կցանկանայի հուսալ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններում երրորդն ավելորդ կդառնա. Զախարովա

Կցանկանայի հուսալ, որ մի օր և հնարավորինս շուտ կգան ժամանակներ, երբ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններում երրորդն ավելորդ կդառնա: Դրա մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Այսկերպ նա մեկնաբանել է լրագրողի հարցը՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարության առնչությամբ, ըստ որի՝ Հայաստանի համար լավագույն լուծումը կլինի չեզոքությունը, այլ ոչ թե Ադրբեջանի անվտանգությանը սպառնացող ռազմական դաշինքները, և հավելել, որ Հայաստանը ռազմական առումով պետք է պատասխանատու և համաչափ զարգանա»: Այդ առնչությամբ…

Կարդալ ավելին

Ադրբեջանը ներխուժեց և օկուպացրեց ՀՀ սուվերեն տարածքները, սա է ամբողջ պատկերը. Միրզոյանը՝ Վարշվայում

Ադրբեջանը ներխուժեց և օկուպացրեց ՀՀ սուվերեն տարածքները, սա է ամբողջ պատկերը. Միրզոյանը՝ Վարշվայում

Նախ փախստականների՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության ընդունման մասով, դա Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչությունն էր, ինչը մեծ մարտահրավեր էր մեզ համար: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում «Համաշխարհային կարգ և ժողովրդավարություն. քարտեզ Հարավային Կովկասի համար» խորագրով բարձր մակարդակի քննարկման ժամանակ նշել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «Իմ կարծիքով աշխարհում ցանկացած կառավարության համար մեծ մարտահրավեր է 2-3 օրվա ընթացքում 140.000-ից ավել փախստական ընդունելը: Մենք արել ենք հնարավորը, որպեսզի ապահովենք նրանց առաջնային անհրաժեշտության կարիքները՝…

Կարդալ ավելին

Այն, որ Բաքուն նոր թեմաներ է բերում դաշտ, նշանակում է՝ այնքան էլ հակված չէ խաղաղության պայմանագիր ստորագրելու. Փաշինյան

Հարեւանների հետ բնականոն հարաբերություններ պետք է լինեն. Սա պարզ տրամաբանություն է փոքրիկ «բայց»-ով. Հարեւանն ինքը չի ցանկանում, որ բնականոն հարաբերություններ  հաստատվեն: Դա ես չեմ ասում, դա ասում է ձեր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ով այսօր հայտարարել է, որ Ադրբեջանը հետագա ռազմական պլաններ ունի Հայաստանի նկատմամբ:  Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը: Նա շարունակեց. «Նաեւ հայտարարել է, որ Հայաստանը չի տեսնում Ադրբեջանի կողմից…

Կարդալ ավելին

Դենիս Մացուևը և ընկերները հրավիրում են Դվին Մյուզիք Հոլլ՝ վայելելու հանրահայտ « Ջազը և դասականը »

Դենիս Մացուևը և ընկերները հրավիրում են Դվին Մյուզիք Հոլլ՝ վայելելու հանրահայտ « Ջազը և դասականը »

Նոյեմբերի 8-ին՝ ժամը 19:00, Դվին Մյուզիք Հոլլում, աշխարհահռչակ դաշնակահարը հանդես կգա հանրահայտ երաժիշտների հետ՝ կատարելով դասական և ջազային երաժշտություն՝ համեմված նմանը չունեցող իմպրովիզներով։ Համերգին մասնակցում են՝  Անդրեյ Իվանով / կոնտրաբաս Ալեքսանդր Սինգեր / հարվածայիններ Եկատերինա Մոչալովա / դոմրա Բորիսլավ Ստրուլև / թավջութակ Սոֆյա Տյուրինա / սաքսոֆոն Շտապեք ձեռք բերել տոմսերը, քանի որ տեղերը սահմանափակ են։  Դվին Մյուզիք Հոլլ Նոյեմբերի 8՝ ժամը 19:00 Մենակատար՝ Դենիս Մացուև Մանրամասների համար՝ +374 77 805687 https://tickets.hayafest.com/…/Denis_Matsuev_and_Friends        

Կարդալ ավելին

Լիբանանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է մեկ օրում 95 մարդու զոհվելու մասին

Լիբանանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է մեկ օրում 95 մարդու զոհվելու մասին

Լիբանանի առողջապահության նախարարությունը հրապարակել է տվյալներ իսրայելական ավիահարձակումների զոհերի մասին, որոնք կատարվել են երկուշաբթի Բեյրութի, հյուսիսային եւ հարավային բնակավայրերի, Բաալբեք եւ Հերմել քաղաքների, Սիրիայի սահմանին մոտ գտնվող տարածքների դեմ։ X-ում տեղակայված ամփոփագրում նշվել է, որ զոհերի թիվը կազմել է 95 մարդ, վիրավորվել է 172 հոգի։ Կիրակի իսրայելական ռմբակոծությունների զոհ էր դարձել 132 լիբանանցի, վիրավորվել է 359 մարդ։        

Կարդալ ավելին
1 165 166 167 168 169 238