Ուղիղ մեկ տարի է անցել Արցախի Հանրապետության Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքի բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունից ու դեռ 22 հոգու ճակատագիր անհայտ է։ «Արցախում տեղի ունեցած դաժան պայթյունից անցել է մեկ տարի. ցավով, տառապանքով, անասելի դժվարություններով լի տարի։ Սեպտեմբերի 25-ը` իր չսպիացող վերքերով հավերժ կմնա արցախցիներիս մշտական ուղեկիցը։ Այդ օրը կրակին զոհ դարձան 238 արցախցիներ, իսկ 22-ի ճակատագիրը դեռևս անհայտ է… Հարյուրավորները ծանր վիրավորվել ու հրաշքով են փրկվել։ Շատերը դեռևս պայքարում են լիարժեք ապրելու համար։…
Կարդալ ավելինՍփյուռք
Տոմսային միասնական համակարգն ամբողջությամբ կգործարկվի հունվարի 1-ից. Քաղաքապետարան
Հանրային տրանսպորտում ներդրված նոր միասնական տոմսային համակարգն ամբողջությամբ կգործարկվի հունվարի 1-ից: Կառաջարկվեն վճարման տարբեր եղանակներ՝ թղթային մեկանգամյա օգտագործման QR code-ով տոմսեր, բջջային հավելված, մշտական օգտագործման ավտոբուսային և բանկային քարտեր: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Միասնական համակարգով կգործի նաև Երևանի մետրոպոլիտենը: Տոմսային համակարգի ամբողջական ներդրման ավարտից հետո համայնքը կձերբազատվի ժետոնով սպասարկումից: Տրանսպորտային համակարգում վճարման բարեփոխումներին զուգահեռ կավելացվեն նաև շարժակազմերը: Երևանը կունենա 171 նոր ավտոբուս: Երթուղուց դուրս կգան հին և մաշված ավտոբուսները, որոշ մասնավոր երթուղիներ կսպասարկվեն համայնքի…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Սեպտեմբերի 26-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում են անձրեւներ, մառախուղ։ Քամին՝ հյուսիսարեւելյան, 3-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը երկրի ողջ տարածքում նախնական կանխատեսումներով կիջնի 3-5 աստիճանով, Լոռիի, Տավուշի եւ Սյունիքի մարզերում՝ 6-8 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +11+13, վաղը ցերեկը՝ +24+26։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +17+21, Կոտայքի լեռներում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +16+19, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +22+24, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +16+19, Լոռիում…
Կարդալ ավելինԱմիօ ավտովարկ․երազանքիդ ղեկին
Հայաստանյան աշնան շքեղ տեսարաններին բան չմնաց, գնա´ քաղաքից դուրս հենց քո´ նոր մեքենայով: Ամիօ բանկը տրամադրում է ավտովարկ` առանց միջնորդավճարների, պարզեցված գործընթացով և ճկուն զեղչային առաջարկներով։ Վարկը տրամադրվում է և´ առաջնային, և´ երկրորդային շուկայից ավտոմեքենա ձեռք բերելու համար: Առաջնային շուկայից ավտովարկի պայմաններն են` կանխավճար` սկսած 10%-ից տարեկան տոկոսադրույք՝ 14%-14.9%, (փաստացի տոկոսադրույք՝ 14.9% -16%) Երկրորդային շուկայից ավտովարկի պայմաններն են՝ Կանխավճար` սկսած 20%-ից Տարեկան տոկոսադրույք` 15.4%-15.9%, (փաստացի տոկոսադրույք՝ 16.5%-17%) 50% և ավել կանխավճարի դեպքում` վարկի ձևակերպման հնարավորություն…
Կարդալ ավելինՀունվար-օգոստոսին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9 տոկոս. գնանկում է գրանցվել
Այս տարվա առաջին 8 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում կազմել է 9 տոկոս, իսկ այս տարվա օգոստոսին՝ նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ այց ցուցանիշը կազմել է 5.6 տոկոս: Ըստ վիճակագրության՝ առաջին 8 ամիսներին արդյունաբերությունն աճել է 13,7 տոկոսով, շինարարությունը՝ 16,2 տոկոսով, առեւտուրը՝ 20,4 տոկոսով: ծառայությունները՝ 5,6 տոկոսով: Նույն ժամանակահտվածում արտահանումն աճել է ավելի քան 2 անգամ՝ 113,2 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 86,8 տոկոսով։ Գրանցվել է 0.1 տոկոսով գնանկում: Իսկ երբ համեմատում ենք այս տարվա օգոստոսի ցուցանիշները նախորդ…
Կարդալ ավելինԽոշոր արտահոսք ԱՄՆ-ում․ երկրի բնակչության մոտ 1/3-ի անձնական տվյալները հայտնվել են համացանցում
Տեղեկատվական անվտանգության հետազոտողները հայտնաբերել են առցանց տվյալների բազա, որը պարունակում է 106,316,633 ԱՄՆ քաղաքացիների՝ երկրի բնակչության գրեթե մեկ երրորդի անձնական տվյալները: Տվյալների բազան ներառում է տեղեկատվություն MC2 Data ընկերության նախնական ստուգման մասին, ներառյալ մարդկանց անունները, հասցեները, հեռախոսահամարները, իրավական և աշխատանքային տարբեր փաստաթղթերի պատճենները և շատ ավելին: Հետազոտողները կարծում են, որ MC2 Data տվյալների բազան հանրությանը հասանելի է դարձել մարդկային սխալի հետևանքով, այլ ոչ թե թիրախավորված հաքերային հարձակման: Դա անուղղակիորեն հաստատվում է այն փաստով, որ տվյալների…
Կարդալ ավելինԱյո՛ և նորից այո՛ ՄԵԽԱՆԻԶՄԸ առաջարկված է՛… Ավինյան (տեսանյութ)
https://www.facebook.com/watch/?v=813410167369530&rdid=05e8hvJoIrVyAxqe Այո՛ և նորից այո՛ ՄԵԽԱՆԻԶՄԸ առաջարկված է՛… Բոլորը պարտավոր են պահել խոսքի կշիռն ու արժեքը։ Այս հայտարարությունից անցել է երկու շաբաթ ու դեռ սպասում ենք արտահերթ ընտրություններ անցկացնելու օրակարգի հաստատմանը։ Երևանը 2018թ ից մինչ այս պահը, ոչ մի քաղաքապետ չի՛ պաշտոնավարել օրենքով սահմանված իր ամբողջ պաշտոնավարման ժամանակահատվածը։ ՔՊ-ն ձախողել է Երևանի կառավարումը ամեն ոլորտում։ Ասե՛լ ե՛ք, դե՛ պահեք ԽՈՍՔԻ կշիռը` «Դուխով» կազմակերպե՛ք արտահերթ ընտրություններ։ Հ.Գ. Իր ֆեսբուքյան էջում այս տողերով է մեկնաբանել մայրաքաղաքի ընդդիմադիր…
Կարդալ ավելինՄՊՀ նախագահը Վաշինգտոնում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցի (ICPEN) համաժողովին և բարձր մակարդակի փակ հանդիպմանը: Համաժողովի շրջանակում ՄՊՀ նախագահը ելույթներ կունենա «Սպառողների շահերի պաշտպանության մարմինների առաջնահերթություններ» և «Սպառողների շահերի պաշտպանության մարմինների արդյունավետություն» թեմաներով քննարկումներին։ ՄՊՀ-ն Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցի գործընկեր է դարձել 2023 թվականի նոյեմբերին։ ICPEN-ը միջազգային հարթակ է, որը միավորում է սպառողների շահերի պաշտպանության ոլորտի իրավասու կազմակերպությունների աշխարհի շուրջ 80 երկրներից, ինչպիսիք…
Կարդալ ավելինԱյսօր մեկնարկեց «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի բացումը
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը այսօր մայրաքաղաքում մեկարկեց «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը: Արդեն չորրոդ տարին իրականացվող ծրագիրը նպատակ ունի հնարավորություն ընձեռել սփյուռքահայ երիտասարդներին՝ ընդլայնելու իրենց պատկերացումները Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական և այլ խնդիրների մասին, աջակցել համայնքային կյանքում նրանց առավել ներգրավմանն ու գործունեության արդյունավետության բարձացմանը՝ նոր գիտելիքների, հմտությունների, գործնական նոր կապերի ձեռքբերման, փորձի փոխանակման ճանապարհով, նպաստել Հայաստանի և սփյուռքի տարբեր համայնքների երիտասարդների միջև համագործակցության ձևավորմանն ու զարգացմանը: Այս տարի ծրագրին մասնակցում…
Կարդալ ավելինՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ՀՀ մարզերում շրջիկ ձևաչափով ծառայություններ է մատուցում
Աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու, սպասարկումը քաղաքացիների համար առավել հասանելի դարձնելու նպատակով ՄՔԾ տարածքային բաժիններում մատուցվում են շրջիկ ծառայություններ։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունումը նույնպես ներառվում է շրջիկ ծառայությունում: Օգոստոսի 19-ից 26-ը շրջիկ ծառայություն է մատուցվել Արմավիրի մարզի Սարդարապատ, Խոյ, Արաքս, Մեծամոր, Փարաքար և Էջմիածին համայնքներում։ Շրջիկ խումբը կշարունակի ծառայություններ մատուցել Կոտայքի մարզում. Չարենցավան քաղաքում՝ սեպտեմբերի 24-ին, ժամը 10․00-16․00, Չարենցավան համայնքի գյուղական բնակավայրերում՝ սեպտեմբերի 25-ին. Բջնիում՝ ժամը 9․30-12․00, Արզականում՝ ժամը 13․00-14․00,…
Կարդալ ավելին









