Սեպտեմբերի 26-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում են անձրեւներ, մառախուղ։ Քամին՝ հյուսիսարեւելյան, 3-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը երկրի ողջ տարածքում նախնական կանխատեսումներով կիջնի 3-5 աստիճանով, Լոռիի, Տավուշի եւ Սյունիքի մարզերում՝ 6-8 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +11+13, վաղը ցերեկը՝ +24+26։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +17+21,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +16+19,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +22+24,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +16+19,
Լոռիում գիշերը՝+5+10, ցերեկը՝ +16+19,
Տավուշում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +19+23,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +16+19,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +21+25,
Արարատում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +26+28,
Արմավիրում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +26+28,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +18+20,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +25+27,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +20+24,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +16+19.