Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի որոշումը կասեցված է. Արմեն Քոլոյանը ԺՊ է դարձել

Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի որոշումը կասեցված է. Արմեն Քոլոյանը ԺՊ է դարձել

Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի այս տարվա հուլիսի 29-ի մրցույթի N 52-Ա որոշումը հայցվոր Լուսինե Պետրոսյանի պահանջով կասեցված է, ինչը նշանակում է, որ պետք է նոր մրցույթ անցկացվի առաջիկայում: Այս մասին տեղեկանում է ArmLur.am-ը ՀՀ Դատական դեպարտամենտից: Սույն օրվանից օրենքի ուժով կասեցված է ՀՀԽ-ի՝ Ռադիոյի տնօրենի մրցույթի արդյունքներն ամփոփելու եւ Արմեն Քոլոյանին հաղթող ճանաչելու մասին 29.07.2024թ․ N 52-Ա որոշման գործողությունը: «Հրապարակ»-ը գրել է, որ «Պրն․ Քոլոյանին Ռադիոյի տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար մրցույթի հաղթող ճանաչելու որոշման գործողությունն…

Կարդալ ավելին

Հայաստանը գինու զբոսաշրջության և գինեգործության ոլորտում ճիշտ ուղու վրա է

Հայաստանը գինու զբոսաշրջության և գինեգործության ոլորտում ճիշտ ուղու վրա է

2024 թվականի սեպտեմբերի 11-ից 13-ը Երևանում անցնում է գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովը, որը կազմակերպել է  ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպությունը՝ Հայաստանի կառավարության հետ համատեղ: Միջոցառումը հավաքել է ոլորտի կարևոր դերակատարներին, միջազգային փորձագետներին և իշխանությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև լրատվամիջոցների և հյուրերի ներկայացուցիչներին տարբեր երկրներից: Երևանի փոխմայոր Լևոն Հովհաննիսյանը նշեց, որ «գինին պարզապես ըմպելիք չէ»: «Գինին մեր մշակույթի, ավանդույթների և պատմության արտահայտությունն է: Գինեգործության ամենահին կենտրոններից մեկը լինելով՝ Հայաստանը հազարամյակների պատմություն ունի»: Այս խոսքերով նա ընդգծեց հին գինեգործական…

Կարդալ ավելին

Արևմտյան Նեղոսի տենդից Հայաստանում մահացել է 4 անձ

Արևմտյան Նեղոսի տենդից Հայաստանում մահացել է 4 անձ։ Այդ մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից։ Հաղորդվում է՝ լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 128 է։ Հիշեցնենք, որ «Արևմտյան Նեղոս»-ը փոխանցվում է մոծակների միջոցով, մարդուց մարդուն չի փոխանցվում, բայց կարող է փոխանցվել արյան փոխներարկման, օրգանների փոխպատվաստման միջոցով և մորից երեխային ճանապարհով։          

Կարդալ ավելին

Գնի´ր լավագույն գրքերը 20% քեշբեքով

Գնի´ր լավագույն գրքերը 20% քեշբեքով

Լավ գրքի վրա ծախսված գումարն ափսոս չէ, սակայն ինչու՞ չօգտվել շահավետ հնարավորությունից։ Մինչև սեպտեմբերի 20-ը Amio Mastercard թվային քարտով վճարելիս կստանաք 20% քեշբեք։ Առաջարկը գործում է ՀՀ-ում գործող բոլոր գրախանութներում՝ ներառյալ ամենախոշոր և հեղինակավոր գրախանութները` Զանգակ, Ֆենիքս, ՆՈՐ գրախանութ, Bookinist, Karandash, Epigraph և այլն։ Ի դեպ, AMIO Mobile-ում ՀՀ դրամով թվային քարտ բացելն ամբողջովին անվճար է և տևում է մի քանի վայրկյան։ Քարտը բացելուց անմիջապես հետո այն կարող եք կցել Apple/Google pay-ին և կատարել վճարումներ:…

Կարդալ ավելին

Для поклонников музыки, поэзии и таланта Чулпан Хаматовой

Для поклонников музыки, поэзии и таланта Чулпан Хаматовой

Для поклонников музыки, поэзии и таланта Чулпан Хаматовой! Самый долгожданный в Армении спектакль-монолог «Сны о рояле»! 29 сентября, концертный зал имени Арама Хачатуряна, под аккомпанемент Андреаса Осокина, по произведениям Осипа Мандельштама, Бориса Пастернака, Булата Окуджавы, Марины Цветаевой, Веры Полозковой…. На сцене только женщина, музыка, луч света и стихи. О добре, свободе, о ценности жизни и милосердии, о мире. Приходи послушать великую поэзию в исполнении непревзойденной Чулпан Хаматовой!        

Կարդալ ավելին

Դիլիջան է ժամանել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պետանժ քաղաքի քաղաքապետը

Դիլիջան է ժամանել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պետանժ քաղաքի քաղաքապետը

Առողջարանային , պատմամշակութային արժեքներով  հզոր  և  զբոսաշրջային մեծ պոտենցիալ ունեցող Դիլիջան  համայնքն  ընդունել է  իր բարեկամ  քաղաքի պատվիրակությանը: Այդ մասին փոխանցում է Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայքը, որտեղ մասնավորապես ասվում է,- «Դիլիջանի համայնքապետարանի հրավերով Դիլիջան է ժամանել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պետանժ քաղաքի քաղաքապետ պարոն Ժան-Մարի Հալսդորֆի գլխավորած պատվիրակությունը: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել Դիլիջանի համայնքապետարանում, որտեղ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը և Պետանժի քաղաքապետ պարոն Հալսդորֆը քննարկել են երկու քաղաքների միջև համագործակցության հնարավորությունները և կնքել են…

Կարդալ ավելին

Երեւանում մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը

Երեւանում մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը

Սեպտեմբերի 12-ին Երեւանում աշխատանքն է սկսել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների տասներորդ գլոբալ համաժողովը: Միջխորհրդարանական միության ամենամյա համաժողովը մինչեւ 45 տարեկան երիտասարդ խորհրդարանականների համար եզակի գլոբալ հարթակ է՝ հաղորդակցվելու, փորձի փոխանակման եւ միմյանց աջակցելու համար: Այս տարվա «Խուսափելով կորսված սերունդներ ունենալուց. պահպանելով կրթությունն ու զբաղվածությունը բոլոր հանգամանքներում» թեման կենտրոնացած է լուծումների վրա՝ ապահովելու կրթության անխափան հասանելիությունը եւ երիտասարդների համար աշխատատեղերի ստեղծումը: Համաժողովի առաջին նիստը վարել է ՀՀ ԱԺ պատգամավոր, Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների ֆորումի խորհրդի անդամ…

Կարդալ ավելին

Վերագործարկվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության էլեկտրոնային հերթագրման համակարգը

Վերագործարկվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության էլեկտրոնային հերթագրման համակարգը

Հարգելի՛ քաղաքացիներ, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության լիազորությունների տիրույթում մատուցվող հանրային ծառայությունների հերթագրման համակարգը` migration.e-gov.am-ը, վերագործարկվել է։ Էլեկտրոնային հերթագրման համար հասանելի են առավել մեծ քանակությամբ պատուհաններ։ Միաժամանակ, սպասարկումն իրականացվում է նաև կենդանի հերթի ձևաչափով՝ կտրոնների միջոցով։ Քաղաքացիներին հորդորում ենք հերթագրվել առցանց, քանի որ առցանց հերթագրումն ավելի արագ սպասարկվելու հնարավորություն է տալիս: Հերթերի կառավարման հիբրիդային մոդելը ներդրվում է փուլային եղանակով։ Սեպտեմբերի 12-ից այն լիարժեք հասանելի է Երևանի բոլոր տարածքային ստորաբաժանումներում: Առաջիկա շաբաթում համակարգը կներդրվի նաև մարզային 19…

Կարդալ ավելին

1,9 մլրդ դրամ կհատկացվի 16 համայնքի 25 սուբվենցիոն ծրագրերի համար

Առաջարկում ենք մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 925 մլն դրամ հատկացնել 16 համայնքների 25 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար: Այդ մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին,  որոշման նախագիծը Կառավարության՝ սեպտեմբերի 12-ի նիստին ներկայացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: «Որ այդ հատկացումն էլ իրականացնենք, [ստացվում է]՝ արդեն այս տարի Կառավարությունը 15 մլրդ 660 մլն դրամ հատկացրել է համայնքներին սուբվենցիոն ծրագրերի համար»,- ասաց նախարարը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց ծրագրերը, որոնց թվում են գազիֆիկացման, գազատարի կառուցման, ճանապարհների, բակերի նորոգման, հիմնանորոգման, ջրահեռացման համակարգի ու…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքն անփոփոխ է

Դոլարի փոխարժեքն անփոփոխ է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 12-ին, կազմել է 387.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ մնալով անփոփոխ: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 427.93 դրամ (նվազել է 1.12 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  505.39 դրամ (նվազել է 1.59 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.23 դրամ (նվազել է 0.03 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386.5 դրամով, վաճառվում է 389-391 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 419-425 դրամով, վաճառվում է…

Կարդալ ավելին
1 … 194 195 196 197 198 … 257