Հարգելի՛ քաղաքացիներ,
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության լիազորությունների տիրույթում մատուցվող հանրային ծառայությունների հերթագրման համակարգը` migration.e-gov.am-ը, վերագործարկվել է։ Էլեկտրոնային հերթագրման համար հասանելի են առավել մեծ քանակությամբ պատուհաններ։
Միաժամանակ, սպասարկումն իրականացվում է նաև կենդանի հերթի ձևաչափով՝ կտրոնների միջոցով։
Քաղաքացիներին հորդորում ենք հերթագրվել առցանց, քանի որ առցանց հերթագրումն ավելի արագ սպասարկվելու հնարավորություն է տալիս:
Հերթերի կառավարման հիբրիդային մոդելը ներդրվում է փուլային եղանակով։ Սեպտեմբերի 12-ից այն լիարժեք հասանելի է Երևանի բոլոր տարածքային ստորաբաժանումներում: Առաջիկա շաբաթում համակարգը կներդրվի նաև մարզային 19 ստորաբաժանումներում, իսկ մինչև տարեվերջ՝ ամբողջ հանրապետությունում: