ԽՆՁՈՐԵՍԿՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՊԱՆՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ  ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչների՝ Վահրամ Հովհաննիսյան ԱՁ-ին պատկանող կաթնամթերքի վերամշակման արտադրամասում (Սյունիքի մարզ, գ․ Խնձորեսկ) իրականացրած ստուգման ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ: Այսպես՝

 

արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող հոսքերը,

 

չի իրականացվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկում և ընթացիկ վերանորոգում,

 

չեն իրականացվել արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացները,

 

արտադրամասը չի ունեցել սանհանգույց, լվացարաններ՝ տաք և սառը ջրով,

 

հատակների, պատերի, առաստաղների, դռների մակերևույթները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,

 

չի եղել հանդերձարան անձնակազմի համար:

 

Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։

Spread the love