Ճանապարհաշինության ոլորտում երկարամյա և վաստակաշատ ինժեներ ՀՐԱՉԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ հանրապետությունում ճանաչված և ոլորտի առաջատար մասնագերտներից է , այդ մասին փաստում են նրա կատարած աշխատանքները , որոնք երկար են ծառայում հանրությանը և նրա համար ստեղծում են ճանապարհ իր մասնագիտական հնարավորությունները դրսևորելու կազմակերպության ներսում: Ինժեները շատ պատասխանատու ծրագրեր է իրականացրել հանրապետության՝ համայնքին, միջպետական – հանրապետական ինչպես նաև այսօր ՀՀ կառավարության կողմից պատվիրակված Հայաստան – Թուրքիա սահմանի ճանապարհի վերականգնման մի հատվածը: «Զրուց» թերթի եվ «progressarmenia.com» կայքի հյուրն է բազմավաստակ…
Կարդալ ավելինՍփյուռք
Բայրամովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը Բաքվում դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից և «ռազմականացումից»
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր Բաքվում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ։ Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր, Ադրբեջանի և ԵԱՀԿ-ի միջև համագործակցության օրակարգի հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները։ Ջեյհուն Բայրամովը խոսել է հետհակամարտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի, առկա սպառնալիքների և մարտահրավերների մասին։ Ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության՝ Բայրամովը հայտարարել է, թե Հայաստանին սպառնացող ականների վտանգը շարունակում է սպառնալիք լինել Ադրբեջանի քաղաքացիների՝ ազատագրված տարածքներ վերադարձի, ինչպես նաև շարունակվող լայնածավալ…
Կարդալ ավելինՏարեսկզբից Ռուսաստանից վտարվել է 65 հազար օրինախախտ ներգաղթյալ
Տարեսկզբից Ռուսաստանի ներքին գործերի մարմինները երկրից վտարել են, ընդհանուր առմամբ, 65 հազար անօրինական ներգաղթյալների, իսկ 120 հազար մարդու մուտքը ՌԴ արգելվել է, հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ մամուլի քարտուղար Իրինա Վոլկը իր թելեգրամյան ալիքում։ Նա նշել է, որ 2023 թվականին Ադրբեջանի, Մոլդովայի, Տաջիկստանի և Ուզբեկստանի քաղաքացիների դիմումների հիման վրա տրվել է ավելի քան 2 միլիոն աշխատանքային արտոնագիր, 120 հազար աշխատանքային թույլտվություն վիզայի հիման վրա ժամանող քաղաքացիների համար, աշխատանքի նպատակով ՌԴ-ում գրանցվել է 1,3 միլիոն քաղաքացի ժամանած…
Կարդալ ավելինԱդրբեջանական որևէ հող չի գտնվում Հայաստանի հսկողության ներքո, որ Ադրբեջանն ուզենա հարձակվել. Իրանի դեսպան
Ադրբեջանական որևէ հող չի գտնվում Հայաստանի հսկողության ներքո, ինչի համար Ադրբեջանն ուզենա հարձակվել Հայաստանի վրա, «Ազատության»-ը տված բացառիկ հարցազրույցում ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։ Խաղաղության պայմանագրի, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, հաղորդակցության ուղիների բացման, Ղարաբաղի հայերի վերադարձի, Իրանի կարմիր գծերի և այլ թեմաների շուրջ դեսպանի հետ «Ազատության» հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Ազատություն».- Պարոն դեսպան, Իրանի նախագահական ընտրությունների օրը Դուք ասել էիք, թե անկախ այն հանգամանքից՝ ովքեր կլինեն իշխանության ղեկին Իրանում և Հայաստանում, Իրանի սկզբունքային քաղաքականությունը չի…
Կարդալ ավելինԱնցել է ՎԵՑ տարի ու այդպես էլ Երևանը չկառավարեց, իր ամբողջ ժամանակացույցով ոչ մի «ընտրված» քաղաքապետ.ավագանի
Երևանի «Մայր Հայաստանի» պատգամավոր Գևորգ Ստեփանյանն իր ֆեսբուքյան պաշտոնական էջում գրում է ,- «2018թ «Հեղափոխություն» կոչվածի արդյունքը՝ Երևան քաղաքի կառավարման և բարելավման վրա… Անցել է ՎԵՑ տարի ու այդպես էլ Երևանը չկառավարեց, իր ամբողջ ժամանակացույցով ոչ մի «ընտրված» քաղաքապետ, բոլոր նախորդները կամ հրաժարական տվեցին, կամ արժանացան անվստահության, իրենց իսկ թիմակիցների կողմից։ Ներկայիս «քաղաքապետ», որը ստացավ Երևանցիների 9% վստահություն և կարժանանա այս երկու տարբերակներից մեկ ճակատագրին՝ ինչպես որ, կոալիցա կազմելով քույր կուսակցության հետ ու մի կերպ…
Կարդալ ավելինԻնչպե՞ս են Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հակառուսական բանաձևին
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել Ուկրաինայի միջուկային օբյեկտների, այդ թվում՝ Զապորոժյեի ատոմակայանի տեխնիկական և ֆիզիկական անվտանգության մասին։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 99 երկիր, 9 պատվիրակություն դեմ է քվեարկել, 60-ը ձեռնպահ է մնացել։ Այս մասին հայտնում է Գլխավոր ասամբլեայի կայքը։ Հայաստանն ու Իրանը ձեռնպահ են եղել, Վրաստանն ու Թուրքիան կողմ են քվեարկել, իսկ Ադրբեջանը չի մասնակցել քվեարկությանը։ Բանաձևը պահանջում է, որ Ռուսաստանը «դադարեցնի իր ագրեսիան Ուկրաինայի դեմ» և «անվերապահորեն դուրս բերի իր բոլոր զինված ուժերը…
Կարդալ ավելինԱնահիտ Մանասյանը այցելել է ՆԳՆ «Հատուկ Կացարան» ՊՈԱԿ, արձանագրվել են խնդիրներ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, հուլիսի 10-ին այց է իրականացրել Ներքին գործերի նախարարության «Հատուկ Կացարան» ՊՈԱԿ։ Այցի ընթացքում ուսումնասիրվել են Կացարանում տրամադրվող կենսաապահովման պայմանների համապատասխանությունը միջազգային և ներպետական օրենսդրության չափորոշիչներին, սանիտարահիգիենիկ վիճակը, սննդի, սպիտակեղենի, անձնական հիգիենայի պարագաների, հագուստի և կոշիկի տրամադրման հետ կապված հարցերը։ Տեղի են ունեցել առանձնազրույցներ կացարանում բնակվող ապաստան հայցողների, այդ թվում՝ երեխաների, ինչպես նաև Կացարանի աշխատակիցների հետ: Այցի ընթացքում արձանագրվել են խնդիրներ, որոնք, ի թիվս այլնի, վերաբերում են ընդհանուր…
Կարդալ ավելինԱկադեմիական քաղաքի նախագծի իրականացումը կարող է տևել 20-30 տարի և կարժենա 5,7 միլիարդ դոլար
Ժամանակ կպահանջվի Ակադեմիական քաղաքի իրագործումն ամբողջությամբ ավարտելու համար, այն կարող է տևել 20 կամ 30 տարի՝ կախված նրանից, թե ինչ ենք հասկանում «ավարտում»: Այս մասին հուլիսի 9-ին լրագրողների հետ զրույցում ասաց ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը մշակած gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը։ «Առաջին հերթին մենք նախատեսում ենք կառուցել այն օբյեկտները, որոնք ունեն ոչ միայն կրթական, այլև ավելի լայն սոցիալական նշանակություն։ Վերջնական հատակագծի հաստատումը սպասվում է մինչև տարեվերջ, իսկ առաջին շենքը կավարտվի…
Կարդալ ավելինՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը մասնակցել է ԿԶԵՀ ռազմավարական նիստին
Հուլիսի 5-ին Մոսկվայում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (այսուհետ՝ ԿԶԵՀ, Հիմնադրամ) ռազմավարական նիստին: ԿԶԵՀ ռազմավարական նիստի առանցքային օրակարգային հարցերից է եղել գլոբալ մակրոտնտեսական իրավիճակի փոփոխության պայմաններում Հիմնադրամի և անդամ երկրների ռազմավարությունների վերանայումը՝ նոր իրողություններին համապատասխան: Անդրադարձ է կատարվել նաև առկա տնտեսական խնդիրների լուծման ու մարտահրավերներին դիմագրավելու ուղիներին: Նիստի ընթացքում մասնակիցները քննարկել են Հիմնադրամի ռազմավարության միջանկյալ գնահատման արդյունքները, ներկայացվել են վերջինիս վերափոխման մոտեցումները: Համաձայնություն է ձեռք…
Կարդալ ավելինՎերին Լարսի ռուս-վրացական հատվածում ավելի քան 3 հազար բեռնատար է կուտակվել
Ավելի քան 3 հազար բեռնատար է սպասում ռուս-վրացական սահմանով անցնելու Վերին Լարս անցակետում: Այս մասին ասվում է Հյուսիսային Օսիայի երթևեկության կառավարման կենտրոնի կայքում տեղադրված տեղեկատվության մեջ։ Այսօր Վերին Լարսում գործում է 39 գիծ՝ 12-ը բեռնափոխադրումների, երկուսը՝ ավտոբուսների, մեկ ռեզերվային և 24-ը՝ մարդատար ավտոմեքենաների համար։ Ընդհանուր առմամբ երեքշաբթի կեսօրից հետո ռուսական կողմից Վրաստան մուտքի է սպասում մոտ 3210 ավտոմեքենա։ Ավելի վաղ Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն հայտնել է, որ հանրապետությունում բարձր զգոնության ռեժիմ է սահմանվել պետական…
Կարդալ ավելին








