Որովայնի խոռոչում ճարպի ավելցուկը կապված է տարածված քրոնիկ ցավի հետ, հատկապես կանանց մոտ, ասվում է իր տեսակի մեջ առաջին հետազոտության մեջ, որը հրապարակվել է Regional Anesthesia & Pain Medicine ամսագրում:
Հետազոտողները ենթադրում են, որ փորի շրջանում ավելորդ ճարպային շերտերի նվազեցումը կարող է օգնել մեղմել հենաշարժական համակարգի քրոնիկ ցավը, հատկապես, եթե այն առաջանում է մարմնի մի քանի հատվածներում:
Հետազոտության համար նրանք օգտագործել են Մեծ Բրիտանիայի Biobank-ի հետազոտության 32409 մասնակիցների տվյալները, որոնք հարցաթերթիկներ են լրացրել և առողջական վիճակի զննում անցել: Հետազոտության մասնակիցների կեսից ավելին (51%) կանայք էին, իսկ նրանց միջին տարիքը 55 էր:
Նրանք ենթարկվել են որովայնի խոռոչի ՄՌՏ սկանավորման՝ որովայնի խոռոչի օրգանների շուրջ ճարպի քանակը (վիսցերալ ճարպային հյուսվածք կամ VAT) և անմիջապես մաշկի տակ գտնվող ճարպի քանակը, որը կարելի է շոշափել (ենթամաշկային ճարպային հյուսվածք կամ SAT) չափելու համար: Մասնակիցներին հարցրել են, թե արդյոք նրանք ցավեր են ունեցել պարանոցի/ուսի, մեջքի, ազդրի, ծնկի մասերում կամ «ամբողջ մարմնում» ավելի քան 3 ամիս:
Հետազոտողները կրկնել են ՄՌՏ սկանավորումը և ցավի գնահատումը մոտ 2 տարի անց 638 մասնակիցների համար:
Բազմակողմանի վերլուծությունը կապ է բացահայտել քրոնիկ ցավի օջախների քանակի և VAT-ի, SAT-ի, այս երկու ցուցանիշների հարաբերակցության և մարմնի զանգվաշի ինդեքսի միջև: Ընդ որում, այս կապն ավելի ուժեղ է եղել կանանց մոտ, որոնց շրջանում քրոնիկ ցավի ավելի մեծ թվով օջախների հավանականության հարաբերակցությունը երկու անգամ ավելի բարձր է եղել VAT-ի համար և 60% ավելի բարձր ինչպես SAT-ի, այնպես էլ VAT:SAT հարաբերակցության համար:
Տղամարդկանց համար այս գործակիցները նորմայից բարձր են եղել 34%, 39% և 13%-ով: