Ամիօ բանկը, կարևորելով իր աշխատակիցների շարունակական կրթությունն ու զարգացումը, Grow Edutainment կազմակերպության հետ համագործակցությամբ նախաձեռնել էր բանկի ղեկավար անձնակազմի առաջնորդական հմտությունների բարձրացմանն ուղղված LeadUP ծրագիրը:
Ութ ամիս տևած այս ինտենսիվ ծրագիրը նպատակ ուներ հզորացնել Ամիօ բանկի ղեկավարներին՝ զինելով նրանց առաջադեմ հմտություններով, որոնք անհրաժեշտ են թե´ ընդհանուր «կառավարչական լեզու» ձևավորելու, թե´ ղեկավարների միջև համագործակցությունն ամրապնդելու համար: Ծրագիրը ներառում էր թրեյնինգներ և ինտերակտիվ սեմինարներ՝ հաղորդակցման, թիմի ձևավորման և զարգացման թեմաներով:
Ամիօ բանկը շարունակելու է իրականացնել նմանատիպ ծրագրեր՝ ինչպես բանկային ոլորտի զարգացող պահանջներին համընթաց քայլելու, այնպես էլ որակի նոր նշաձող սահմանելու համար:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից