Երեւանում 2 տարի առաջ ՊՆ-ից հետ վերցված անշարժ գույքը կրկին տրվեց ՊՆ-ին

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 12-ի նիստում որոշեց ՊՆ-ից դեռ 2022 թվականին հետ վերցված անշարժ գույքը կրկին տրամադրել ՊՆ-ին:

Հիմնավորման մեջ նշվում է, որ Երևանի Շենգավիթ, Շիրակի փողոց 39/1 հասցեում գտնվող անշարժ գույքը հետ էր վերցվել ՊՆ-ից և ամրացվել էր պետգույքի կառավարման կոմիտեին: Ներկայումս ՀՀ զինված ուժերի կառուցվածքային փոփոխությունների արդյունքում անհրաժեշտություն է առաջացել նշված տարածքը կրկին օգտագործել ՀՀ զինված ուժերի կարիքների համար:

Spread the love