Երգիչ և երգահան Վահագ Ռաշը ներկայացրել է նոր տեսահոլովակ. Երգը արդեն բավական սիրված ”Ես կգամ”-ն է` նոր մեկնաբանությամբ։ Գործիքավորումը կատարել է Գարիկ Գևորգին, երգի երաժշտության հեղինակը Վահագնն է, իսկ խոսքերի հեղինակը Տաթև Ոսկանյանը։ Տեսահոլովակի ռեժիսորն է Մարիամ Գևորգյանը։ Բեմադրությունը` Արման Խաչատրյանի Կատարողներ` Արթուր Խունյան և Էլֆրիդա Ավանեսյան. https://youtube.com/watch?v=oCnCv66b6xw&si=y-c61Le5rDTW6FGY
Կարդալ ավելինՍփյուռք
Զարդանախշ հնչյուններ ` Ապրիլի 12-ին, 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Զարդանախշ հնչյուններ ` Ապրիլի 12-ին, 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթ Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան ՄԵՆԱԿԱՏԱՐՆԵՐ Գալինա Ցոլակյան /սոպրանո/ Հասմիկ Հարությունյան /բլուլ/ Մարիաննա Գևորգյան /քանոն Լուսինե Դավոյան /ուդ/ Արտակ Ասատրյան /դուդուկ/ Քրիստինե Մնացականյան /սանթուր/ Ծրագրում՝ Սայաթ-Նովա – Դուն էն գլխեն իմաստուն իս Ժողովրդական – Արխարներին արածացնելու կանչ Հայկական մեղեդիներ Ժողովրդական – Քելեր, ցոլեր, Զար զընգը Խաչատուր Ավետիսյան – Հուշեր Խաչատուր Ավետիսյան – Էքսպրոմտ Խաչատուր Ավետիսյան –…
Կարդալ ավելինՀայ երկրաբանների մի քանի սերունդ անուրանալի ավանդ է ունեցել․ Վարդան Ջհանյանի ուղերձը՝ Երկրաբանի օրվա առթիվ
Հայ երկրաբանների մի քանի սերունդ անուրանալի ավանդ է ունեցել․ Վարդան Ջհանյանի ուղերձը՝ Երկրաբանի օրվա առթիվ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը շնորհավորական ուղերձ է հղել Երկրաբանի մասնագիտական տոնի առթիվ․ «Հարգարժան նախարար, ՀՀ կառավարության հարգելի ներկայացուցիչներ, հարգարժան ռեկտոր, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հարգելի ներկայացուցիչներ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հարգարժան նախագահ, գիտական հանրության հարգելի ներկայացուցիչներ Սիրելի երկրաբաններ, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ այս կարևոր մասնագիտական օրվա կապակցությամբ: Անցյալում…
Կարդալ ավելին«Որակի նշան Դուբայ 2023 International Quality Mark Dubai 2023».ուշագրավ մանրամասներ
Ինչպես ավելի վաղ հրապարակվել էր ՝ լրագրողական հետաքննությունների, հանրության շրջանում կատարված ուսումնասիրությունների եւ սոցիոլոգիական հարցումների արդյունքում հայտնի են դարձել 2023թ․-ի բարեխղճ հանրային ծառայողների, իրենց ոլորտում առաջատար գործարարների ու կազմակերպությունների անունները։ «Որակի նշան» կազմակերպության «Տարվա հանրային ծառայող», «Տարվա ապրանքանիշ», միջազգային «Որակի նշան-Դուբայ» «International Quality mark Dubai 2023» ամենամյա մրցանակաբաշխությանը, որ տեղի ունեցավ սեպտեմբերի 18-ին բիզնես աշխարհի ամենաշքեղ կենտրոններից մեկում՝ Դուբայում, հնչեցին տարվա որակական ու մասնագիտական բարձր ցուցանիշներ արձանագրած կազմակերպությունների, ընկերությունների, հանրային ծառայողների և ուղղակի իրենց ոլորտի…
Կարդալ ավելինԼույս է տեսել Կարինե Ռաֆայելյանի վիպակների գիրքը՝ «Հույսի շավիղ» վերնագրով
Այն պատմական ու անձնական ցավի միջով ինքնագտնումի և վերապրումի հույսին միտված ասելիք է պարունակում։ Անցյալից ներկա ձգվող ու շարունակականություն ենթադրող դեպքերի շղթան հյուսվում է հեղինակի՝ դեպի դուրս ու դեպի իր ներսն ուղղված պրպտուն հայացքի հենքով: «Կարինե Ռաֆայելյանը մեր ժամանակի կյանքի շատ հետաքրքիր և գեղարվեստորեն արձագանքողն է: Նրա արձակը պարունակում է մի շարք կարևոր հարցադրումներ, ներկայացնում հոգեբանական իրավիճակներ, որոնք հատուկ են այսօրվա հայ իրականությանը»,- գրում է գրքի խմբագիր, բանասիրության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա…
Կարդալ ավելինԳումար ամեն հնարավոր ճանապարհո՞վ․ «Փող off տղամարդիկ»՝ նոր 16+ ներկայացում.
Սուրեն Շահվերդյանից Ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը կրկին նոր աշխատանք է ներկայացնում՝ «Փող off տղամարդիկ», որի առաջնախաղը կլինի ապրիլի 12-ին՝ ժամը 19:00, Կ.Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի բեմում։ Ներկայացման գործողությունները ծավալվում են քովիդի ժամանակ։ Փակ իրավիճակում ապրելու համար գումար վաստակելու նպատակով երեք ընկեր որոշում են համարձակ ու հետաքրքիր քայլերի գնալ՝ հանդիպելով «պահանջվում է մերկապար» հայտարարությանը։ Ներկայացման հիմքում դժվար իրավիճակներում մարդկանց արժեքներն են և գլխավոր ասելիքը՝ գումարը չպետք է դառնա առաջնահերթություն։ Սուրեն Շահվերդյանը և Սառա Նալբանդյանը դեռևս քովիդից առաջ…
Կարդալ ավելինԲռնի տեղահանված արցախահայերի խնդիրը Կոտայքի մարզպետի ուշադրության կենտրոնում է. արցախցիներ(ֆոտոշարք)
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախի հանրապետությունից բռնի տեղահանված արցախահայերին Հայաստանի կառավարության կողմից ձեռնարկվեց բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի նրանց կեցության , սննդի և այլ անհրաժեշտ պարենային օգնության տրամադրման խնդիրները, պատշաճ կերպով կազմակերպվեն: Հանրապետության մարզերում և համայնքներում կազմակերպվեց արցախահայերի ընդունելության բարդ շրջանը:Բայց ինչպես բոլորս նկատեցինք այն իրականացվեց պատվով, մասնավորապես՝ ԿՈՏԱՅՔԻ մարզն ընդունելով հազարավոր մեր արցախահայերին նա առաջինն էր հանրապետության խոշոր մարզերից, որտեղ կարողացավ ապաստան , սնունդ , հագուստ և այլ միջոցերով բավարարել …
Կարդալ ավելինԱդրբեջանը հույս է դնում Թուրքիայից օգնության վրա
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պաշտոնական այցով Ադրբեջանում հանդիպել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի պաշտպանական արդյունաբերության կոմիտեի նախագահ Հալուք Գյորգյունի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը հղումով, Հասանովը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև իրականացվող համատեղ արտադրական նախագծերն էլ ավելի կբարձրացնեն «երկու եղբայրական երկրների» բանակների պաշտպանունակությունը։ Իր հերթին, Հ. Գյորգյունը հատկապես ընդգծել է, որ «Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների անկեղծ հարաբերությունները բարենպաստ ազդեցություն են ունենում ռազմական համագործակցության, ինչպես նաև այլ ոլորտների վրա»։…
Կարդալ ավելինԱյսօր լռում են Լեռնային Ղարաբաղի եկեղեցիները, որոնք դարերի պատմություն ունեն. Գարդման, Շիրվան, Նախիջևան միություն
Գարդման, Շիրվան, Նախիջևան համահայկական միությունը շնորհավորել է Սուրբ Զատկի նվիրական տոնի կապակցությամբ եւ հայտարարություն տարածել: «Այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է տաղավար տոներից մեկը` Քրիստոսի հարության տոնը։ Հայաստանի եկեղեցիներում մատուցվում է պատարագ` ի նշանավորում համաքրիստոնեական այս Սուրբ իրադարձության, սակայն ցավով պետք է արձանագրել, որ այսօր լռում են Լեռնային Ղարաբաղի եկեղեցիները, որոնց ճնշող մեծամասնությունը դարերի պատմություն ունեն և ուղեկցել են հայ ժողովրդին իր պատմության դժնդակ շրջափուլերում։ Սակայն միայն Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական միջավայրը չէ, որ այսօր…
Կարդալ ավելինՈսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի կունենա աղոթք, այնուհետև ավանդական հավկթախաղ
Տեր Հիսուս Քրիստոսի հարության տոնին՝ մարտի 31-ին, ժամը 17։00-ին Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հանդիսապետությամբ տեղի կունենա աղոթք, այնուհետև ավանդական հավկթախաղ: Այս մասին հայտնում են Տավուշի թեմից: Լրատվամիջոցների մուտքն ազատ է:
Կարդալ ավելին









