ՄՊՀ-ի և «ՕՆԷՔՍ»-ի համագործակցությամբ նոր կարգավորումներ են ներդրվել՝ բացառելու սպառողների մոլորությունը առաքումների ժամկետների հետ կապված

Այսօր ՀՀ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից տեղեկացնում են , որ նույն հանձնաժողովը  և «ՕՆԷՔՍ»-ի  համագործակցության արդյունքում ներդրվել են սպառողների շահերի երաշխավորման համար առաքման ժամկետների առնչությամբ կարգավորումներ։

 

«ՕՆԷՔՍ» ՍՊԸ-ն մեկնարկել է համագործակցություն Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ՝ առաջարկելով ծառայությունների կանոնների փոփոխություններ, որոնք միտված են ապահովել սպառողների իրավունքները և բացառել հնարավոր մոլորությունը առաքումների ժամկետների հետ կապված։

 

Ըստ նոր կարգավորումների՝ հստակ արձանագրվելու է, որ հրապարակվող ժամկետները ունեն կողմնորոշիչ բնույթ և պարբերաբար ժամկետները վերանայվելու են՝ օբյեկտիվ չափանիշներով ու նախորդ ժամանակահատվածների փաստացի ժամկետները հաշվի առնելով։

 

Մրցակցության պաշտպանության հանձնաժողով

Լրատվություն

Spread the love