Հայաստան 2023 թվականին ժամանել է 2 մլն 300 հազար զբոսաշրջիկ, ամենաշատը եկել են Ռուսաստանից: Այս տվյալները ներկայացրել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պողօսեանը։ «2023 թվականին ունեցել ենք 2 մլն 300 հազար զբոսաշրջիկ, մոտ 20 տոկոսով աճել է 2019 թվականի համեմատ և մոտ 39 տոկոսով աճել է 2022-ի համեմատ»,-ասաց Պօղոսեանը: Զբոսաշրջիկների 50 տոկոսը եկել է Ռուսաստանից, երկրորդ և երրորդ տեղերում են Վրաստանն ու Իրանը: Այնուհետև շատ են եկել ԱՄՆ-ից սփյուռքահայերը: Կոմիտեի նախագահը նշեց նաև. «Հնդկաստանից բավականին…
Կարդալ ավելինՍփյուռք
Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը՝ կատարվածի մասին և վարչապետի այցը
«Սպառողների Ասոցիացիա» ՀԿ-ն և նրա նախագահ Արմեն Պողոսյանը 2023 թվականը ամփոփելիս ՝ հիմնավելով տարվա ուսումնասիրությունների արդյունքներին, հանրապետության մի շարք համայնքների հետ կապված ունեցել են անցկացված սոցհարցումներ, որոնց արդյունքները վերլուծելով , որոշ համայնքներ այդ թվում Արմավիր մարզի Արաքս համայնքը և նրա ղեկավար Ղազար Ղազարյանի կողմից իրականացված աշխատանքները բարձր են գնահատվել ազգաբանակչության կողմից, որտեղ տարվա կտրվածքով իրականացվել է կառավարության , համայնքային և սուբվենցիոն ծրագրերով զգալի համայնքային նշանակության աշխատանքներ: «Զրույց » թերթը եվ «progressarmenia.com» լրատվական կայքը տարեմուտին…
Կարդալ ավելինԷրդողանն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հայտնում է «Европейская правда»-ն։ Էրդողանն ընդգծել է հացահատիկի արտահանման միջանցքի վերագործարկման կարևորությունը։ Թուրքիայի նախագահն ասել է, որ այդ նպատակով շարունակում է դիվանագիտական շփումները։ Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան «մեծ ջանքեր է գործադրում՝ դադարեցնելու արյունահեղությունը ինչպես Ուկրաինայում, այնպես էլ պաղեստինյան տարածքներում»։ Զելենսկին ուշադրություն է հրավիրել ուկրաինացի գերիների և տեղահանվածների, մասնավորապես՝ Ղրիմի թաթարների վերադարձի հարցին։
Կարդալ ավելինԱմանորյա հերթական անակնկալն Արարատի մարզում ՀԿ կողմից
Ամանորյա տոների կապակցությամբ Արարատի մարզի ՝ Ազատավան, Բուրաստան, Մասիս և Նշավան համայնքների սոցիալապես անապահով ընտանիքների երխաներին , զոհված զինծառայողների ընտանիքներին Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին տոնական նվերներ և հաճելի պահեր է պարգևել հերթական անգամ «Արտաշատ իրավապաշտպան» ՀԿ նախագահ՝ ԱՐՈՒՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ եվ Ամանորյա կարևոր պահը նշանավորել մանկական խինդ ու ժպիտով: Շահառուները մեծ գոհունակությամբ ընդունել են սպասված հյուրին ՝ տիկին ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ : Գյուղացիներն իրենց խորին շնորհակալությունը հայտնել միջոցառման կազամկերպչից վերջիններիս խոսքերով ՝ հիմա գյուղական համայնքներում հազվադեպ է լինում այսպիսի …
Կարդալ ավելին«Գիտական գործունեությունը պետք է դիտարկվի որպես պրոֆեսիոնալ և հիմնական զբաղմունք». Նախարար
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված և առնվազն աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատող գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի տրամադրման չափը և կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: ԿԳՄՍ նախարարի գնահատմամբ՝ գիտության ոլորտում զարգացման քաղաքականությունը շարունակելու ուղղությամբ վարձատրության համակարգի հստակեցումը կարևոր քայլ է: «ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներում կարևոր տեղ է զբաղեցնում փաստացի գիտաշխատողների լրիվ զբաղվածության…
Կարդալ ավելինՍահակ Գրիգորյանը նշանակվել է Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանի համաձայն՝ Սահակ Գրիգորյանը նշանակվել է Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ: Այդ մասին նշվում է նախարարի համապատասխան որոշման մեջ:
Կարդալ ավելինԱվելի քան 15 հազար արցախցի կստանա հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը հաշվարկված կենսաթոշակները. փոխնախարար
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը և նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ճեպազրույցի ընթացքում մանրամասներ են ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կենսաթոշակների և նպաստների վճարման ընթացակարգերի վերաբերյալ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, խոսելով ծննդյան միանվագ նպաստի և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի հատկացման գործընթացի մասին, նշել է, որ արդեն իսկ ընդունվում են այդ նպաստների նշանակման դիմումները, առկա են նաև մի քանի տասնյակ հաստատումներ: Ըստ փոխնախարարի՝…
Կարդալ ավելինԱՄՆ բանակը 2024թ. կունենա նոր գրոհային հրացան
Գալիք տարի Պենտագոնը նոր գրոհային հրացան կունենա Next Generation Squad Weapon (Նոր սերնդի ստորաբաժանման զենք) ծրագրի շրջանակում, տեղեկացրել են ամերիկյան ԶԼՄ-ները։ Ծրագիրը գործարկվել է 2017թ. М4 հրացանը եւ М249 գնդացիրը փոխարինելու համար։ AR-15 – М16 ընտանիքը եւ М4-ի տարատեսակները մոտ 50 տարի եղել են ամերիկացի զինվորի հիմնական զենքը։ Սպասվում է, որ նոր զենքը կկարողանա խոցել զրահաբաճկոնները մեծ հեռավորություններից։ Կոնստրուկտորներն առաջարկել են մի քանի տարբերակներ։ Մասնավորապես, SIG Sauer գերմանական ընկերության ամերիկյան բաժանմունքը աշխատում է 277 FURY…
Կարդալ ավելինՀանրահայտ Վարդանյան եղբայրները ներկայացնում են Ամանորյա շոու-ծրագիր
Հանրահայտ Վարդանյան եղբայրները հանդես եկան ամանորյա կրկեսային շլացուցիչ շոու-ծրագրով Ուզո՞ւմ եք հայտնվել կախարդանքի եւ հեքիաթների աշխարհում, ուրեմն ժամանակն է դիտելու «MAGIC CRYSTAL»-ը՝ Վարդանյան եղբայրների Ամանորյա կրկեսային նոր շոու-ծրագիրը։ Ակրոբատներ Վարդանյան եղբայրներից բացի հետաքրքիր համարներով հանդես եկան կրկեսի այլ աստղերը եւս՝ ձեռնածուներ, ծաղրածու, տրապիզիստներ, լարախաղաց, դանակ նետողներ և աճպարարներ։ «MAGIC CRYSTAL» (« Կախարդական բյուրեղ») շոուն հագեցած եւ գունեղ է շոու է,ուր ներկայացվում է մի քաղաքի պատմություն, որտեղ բյուրեղն իրենց երջանկության հիմքն է, բայց մի օր հարկավոր…
Կարդալ ավելինՀաջորդ տարի տեղի կունենան էական փոփոխություններ արդյունաբերության ոլորտում. էկոնոմիկայի նախարար
Հաջորդ տարի մենք էական փոփոխություններ կտեսնենք արդյունաբերության ոլորտում։ Այս մասին դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նա տեղեկացրել է, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության իրականացրած լիզինգային ծրագրով երկու-երեք տարում ձեռք են բերվել 250 մլրդ դրամի արդյունաբերական սարքավորումներ։ Նախարարը հավաստիացրել է, որ այդ ծավալը արդյունքներ կտա, պարզապես դա հետաձգված արդյունք կլինի։ Պատասխանելով այն հարցին, թե որ փուլում է գտնվում սառնարանների եւ հեռուստացույցների գործարանների խոստացված գործարկումը, Քերոբյանը նշել է, որ դա մասնավոր ընկերությունների…
Կարդալ ավելին







