Եվրամիությունն Ադրբեջանին կոչ է անում պահպանել և երաշխավորել Ղարաբաղի հայերի իրավունքները

Եվրամիությունն Ադրբեջանին կոչ է անում պահպանել և երաշխավորել Ղարաբաղի հայերի իրավունքները

Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանին պահպանել և երաշխավորել Ղարաբաղի հայերի իրավունքները, այդ թվում՝ սեփական տներ վերադառնալու տեղահանվածների իրավունքը, հայտարարել է Միության արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչը՝ պատգամավորներից մեկի գրավոր հարցին ի պատասխան։ Հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Ժոզեպ Բորելն ընդգծել է, որ Բրյուսելը նաև կոչ է անում տեղում մշտական միջազգային ներկայություն ապահովել: «Ղարաբաղի հայերի սեփականությունն ու մշակութային ժառանգությունը պետք է պաշտպանվեն», – ասել է նա։ Բորելը հիշեցրել է, որ Եվրամիությունը դատապարտել է Ադրբեջանի սեպտեմբերյան ռազմական հարձակումը…

Կարդալ ավելին

Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Ալավերդի համայնքում, իշխանության զավթում է. Արման Թաթոյան

Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Ալավերդի համայնքում, իշխանության զավթում է. Արման Թաթոյան

Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Ալավերդի համայնքում, իշխանության զավթում է՝ քաղաքացիների կողմից անմիջականորեն ընտրված ներկայացուցչական մարմնին՝ ավագանուն և համայնքի ղեկավարի պաշտոնին ապօրինի տիրանալու միջոցով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը: «Սա ակնհայտ ոտնձգություն էր իր համայնքում իշխանություն ձևավորած ժողովրդի քաղաքական իրավունքների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման նկատմամբ։ Այն ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված է՝ որպես ժողովրդավարության էական հիմք և կազմում է սահմանադրական կարգի անբաժան մասը։ Սահմանադրական կարգի և քաղաքացիների…

Կարդալ ավելին

«Ալպիական սիմֆոնիա»

«Ալպիական սիմֆոնիա»

Ռիխարդ Շտրաուս Դեկտեմբերի 8 | 19:00 Ծրագրում կհնչի նաև Բեթհովեն` Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար թիվ 3 Մենակատար` Մայա Օհանյան Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան Տոմսերը կարող եք ձեռք բերել առցանց՝ https://khachaturianhall.am/hy/main/event/id/188/ Կամ ամրագրեք՝ զանգահարելով 077 677226 #AnAlpineSymphony #ANPO #EduardTopchjan        

Կարդալ ավելին

Ձոն Ապրելու

Ձոն Ապրելու

Դեկտեմբերի 7-ին, ժամը 19:30 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն Ի հիշատակ Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցի Ծրագիր` Հայդն Լարային կվարտետ երկ 76, թիվ 5 Դվորժակ «Ամերիկյան կվարտետ» թիվ 12 Միրզոյան Կվարտետ «Թեմա և Վարիացիաներ» Մասնակիցներ՝ Անուշ Նիկողոսյան, ջութակ Կարմեն Թոսունյան, ջութակ Հայկ Տեր-Հովհաննիսյան, ալտ Միքայել Նավասարդյան, թավջութակ Տոմսերի արժեքը՝ 2000, 3000 ՀՀ դրամ ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է: An Ode to Living December 7, at 19:30 Komitas Chamber Music Hall In commemoration of the…

Կարդալ ավելին

ՆՈՐ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՈՍԿՅԱ ՁԱՅՆԻՆ

ՆՈՐ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՈՍԿՅԱ ՁԱՅՆԻՆ

Դեկտեմբերի 1-ին, մեր հայրենակից, ֆրանսահայ հայտնի տենոր Ռուբեն ԷԼԲԱԿՅԱՆԸ պարգևատրվել է նոր ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ իր բարեգործական գործողությունների համար Ֆրանսիական հեղինակավոր հաստատության ” LA LIGUE UNIVERSELLE DU BIEN PUBLIC” կողմից որը հիմնադրվել է 7 դար առաջ 1946 թվականին։ Այն պարգևատրում է հանրային եզակի մարդկանց և անհատականություններին համաշխարհային մասշտաբով: Նրանց թվում են այնպիսի մեծ անուններ, ինչպիսիք են Չերչիլը, Ֆրանկլին Ռուզվելտը, Ջոն Ֆիցջերալդ Քենեդին, Լուի Արմսթրոնգը, Աբե Պիեռը, պրոֆեսոր Քրիստիան Քաբրոլը և այլն… Պարգևատրման արարողությունը եզրափակվել Է Ռուբեն…

Կարդալ ավելին

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Լարսը բաց է

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Լարսը բաց է

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։        

Կարդալ ավելին

2023-ին ՀՀ մարզիկները նվաճել են 426 մեդալ. վարչապետի մոտ քննարկվել է սպորտի ոլորտի ռազմավարության նախագիծը

2023-ին ՀՀ մարզիկները նվաճել են 426 մեդալ. վարչապետի մոտ քննարկվել է սպորտի ոլորտի ռազմավարության նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարության նախագիծը: Մինչ նախագծի քննարկմանն անցնելը, վարչապետն անդրադարձել է վերջին տարիներին սպորտի ոլորտում ՀՀ կառավարության վարած քաղաքականության ակտիվացմանը: «Նախնական տպավորությամբ, գոնե 2022 և 2021 թվականների արդյունքներով, մենք, կարծես թե, տեսնում ենք, որ սպորտի ոլորտում միջազգային հարթակներում մեր մարզիկներն առավել մեծ հաջողություններ են ունենում, և այդ առումով մեր վարած քաղաքականությանը շատ կոնկրետ և շոշափելի…

Կարդալ ավելին

«Ֆլայ Արնա» հայկական ազգային ավիաընկերության բնականոն գործունեությունը շարունակվում է. ԱՆԻՖ

«Ֆլայ Արնա» հայկական ազգային ավիաընկերության բնականոն գործունեությունը շարունակվում է. ԱՆԻՖ

ԱՆԻՖ-ը, որպես «Ֆլայ Արնա» հայկական ազգային ավիաընկերության բաժնետեր, տեղեկացնում է, որ ընկերության բնականոն գործունեությունը շարունակվում է։ Այս մասին  տեղեկանում է ԱՆԻՖ հանրային կապերի բաժնից: «Ֆլայ Արնան իր՝ 1,5 տարվա աշխատանքի ընթացքում ապացուցել է, որ որակը՝ թե սպասարկման, թե՝ շահագործման բոլոր այլ չափանիշների առումով առանցքային է ընկերության գործունեության համար։ Այսօր ընկերությունը ապահովում է ավելի քան 125 աշխատատեղ, ներառյալ՝ միջազգային լավագույն չափանիշներով վերապատրաստված անձնակազմի համար։ Վստահ ենք, որ ընկերությունը շարունակելու է մնալ Հայաստանումժամանակակից ավիացիայի բոլոր չափանիշների ներդրման ջատագովը…

Կարդալ ավելին

Միգրացիոն ծառայությունները ցանկանում են երկարացնել ԽՍՀՄ-ում ծնված անձանց քաղաքացիություն ստանալու ժամկետը

Միգրացիոն ծառայությունները ցանկանում են երկարացնել ԽՍՀՄ-ում ծնված անձանց քաղաքացիություն ստանալու ժամկետը

Հայաստանի միգրացիոն ծառայությունները ցանկանում են երկարացնել նախկին խորհրդային հանրապետություններում ծնված անձանց քաղաքացիություն ստանալու ժամկետը։ Այս մասին դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական ​​հանձնաժողովի նիստում` «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց Հանրապետության ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը: Նրա խոսքով՝ խոսքը հիմնականում Հայաստանում ապրող հայերի մասին է, ովքեր դեռ չունեն ՀՀ քաղաքացիություն։ «Քաղաքացիություն ստանալու վերջնաժամկետը լրանում է 2023 թվականի դեկտեմբերի 31-ին»,- ասաց…

Կարդալ ավելին

Հավաքական ձախողումը չպետք է արդարացում հանդիսանա ՄԱԿ-ի անդամ պետության անհատական անգործության համար. Միրզոյան

Հավաքական ձախողումը չպետք է արդարացում հանդիսանա ՄԱԿ-ի անդամ պետության անհատական անգործության համար. Միրզոյան

Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարարը տեսաուղերձով հանդես է եկել  «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայի 75-րդ տարեդարձին նվիրված՝ Մարդու իրավունքների խորհրդի միջնստաշրջանային հանդիպմանը: Հանդիպումը կազմակերպվել է Մարդու իրավունքների խորհրդի՝ Հայաստանի կողմից հեղինակված բանաձևի հիման վրա: Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել նաև ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկը և Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական, ԳՔ տեղակալ Ալիս Վաիրիմու Նդերիտուն: Որպես բանախոսներ հանդես են եկել ՄԱԿ մասնագիտացված մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ, զեկուցողներ…

Կարդալ ավելին
1 238 239 240 241 242 249