Կրթօջախ, որն ապահովում է որակյալ կադրերով, այն պահանջված են աշխատաշուկայում.«Արարատի պետական քոլեջ»(ֆոտոշարք)

Նախորդ տարի  ԿԳՄՍ  նախարարությունը նախորդ տարի միջին մասնագիտական կրթություն ստացողների համար ավելի խրախուսվեց մի օրինագիծ , որն առաջիկա տարիներին կընդլայնի իր  աշխարհագրությունը մասնավորապես մարզերում, որը կարևոր է մեր երիտասարդ սերնդի համար:

ԿԳՄՍ նախարարությունը   նախորդ տարի  ներկայացրել էր  ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումները, որոնք խթանելու են միջին մասնագիտական կրթության  հասանելիությանը և արդիականությանը մեր երիտասարդների շրջանում:Անդրադարձ է եղել նաև  Կառավարության նիստում հավանության արժանացած «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագծին, որն  ըստ բանախոսի, լիարժեք արտացոլում է այն բարեփոխումների ուղղությունները, որոնք ներառված և՛ Կառավարության 2021-2026 թվականների ծրագրում, և՛ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրում»:

Այս ֆոնին  մասնավորապես «Արարատի պետական քոլեջ»-ը նախորդ տարի զգալի առաջընթաց է արձանգրել հիմք ընդունելով կառավարության,  ԿԳՄՍ նախարարության կողմից առաջարկված բոլոր բարեփոխումներն ու ծրագրերը:Քոլեջը կատարել է իր առջև դրված բոլոր խնդիրեները ,որոնք տվել են  դրական արդյունքներ մասնավորապես  էականորեն ավելացել է կրթօջախ դիմորդների քանակը:Ավելացել են նոր բաժիններ (ֆակուլտետներ), որոնք ժամանակակից մարտահրավերներին ընդառաջ  ապահովում են  կրթական նոր և ժամանակակից  մոտեցումներ, բանն այն է, որ կրթօջախը նոր լիցենզավորումները ձեռք չի բերում (տրվում) հեշտությամբ, այն տնօրինության  երկար ու ձիգ   քրտնաջան աշխատանքի  ու վաստակի արդյուքն է և հետագա ուսուցման մասով  հաստատության առջև դրվող պահանջներն ավելի խիստ են լինելու, որոնք նախևառաջ միտված են որակյալ կրթության ապահովմանը:

Կրթօջախում  նախատեսվում է կենտրոնանալ գործնական ուսուցման միջավայրի ստեղծման և ապահովման վրա,  միաժամանակ գործնական պարապմունքները   հավասարաչափ  տեղ են գտել կենտրոնում, որոնք  ապահովում են  ուսանողների պրակտիկ գործունեության խթանմանը և  պատրաստի որակյալ կադրեր դառնում աշխատաշուկայում, որոնք մեր օրերում շատ պահանջված են  (խոհարար, գինեգործ և այլն) մասնագիությունենրը: 

Բացի այդ ինչպես տեղեկացանք  Արարատից մեր թղթակցի փոխացմամբ կրթօջախը նախորդ տարի  Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրությամբ պայմանավորված` բռնի տեղահանված մեր հայրենակիցներից դիմել են քոլեջ և   16 ուսանողներ  կրթությունը շարունակում են Արարատի պետական քոլեջում:Միաժամանակ կարիերայի կենտրոնը հանդիպում  է կազմակերպել  տեղափոխված ուսանողների հետ` յուրաքանչյուրի հետ քննարկելով մասնագիտության ընտրության, կարիերայի կառավարման, ապագայի քայլերի, հեռանկարի գործընթացների մասին և  միասին փորձել են կազմակերպել հետագա անելիքները:

Ի դեպ«Զրույց» թերթի / «progressarmenia.com» լրատվական կայքի առաջիկա հրապարկումներում  մեր ընթերցողները կարող են  ծանոթանալ «Արարատի պետական քոլեջ» -ի նախորդ տարվա կատարած աշխատանքներին և ընթացիկ տարում նախատեսված ծրագրերին , անելիքներին:Մեր զրուցակիցը կլինի կենտրոնի  ղեկավար ԷԼԼԱ  ԳԱՍՊԱՐՅԱՆԸ:

ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳԱՅԱՆ

 

 

Spread the love