Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը արձակուրդ է մեկնել:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝
- Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին տրամադրել 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2 աշխատանքային օր տևողությամբ՝ 2024 թվականի փետրվարի 16-19-ը ներառյալ:
- Ահարոն Սահակյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանը»,-նշված է որոշման մեջ: