2025-ի եկամտահարկի տարեկան հայտարարագիրը հարկային պետք է ներկայացնել մարտի 2-ից մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ. ՊԵԿ

2025-ի եկամտահարկի տարեկան հայտարարագիրը հարկային պետք է ներկայացնել մարտի 2-ից մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ. ՊԵԿ

Նախքան 2025 թվականի հաշվետու տարվա հայտարարագրերի ներկայացման մեկնարկը ՊԵԿ-ը հիշեցնում է գործընթացի մի քանի կարևոր դրույթների մասին. .2025 թվականի հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հայտարարագիրը հարկային մարմին պետք է ներկայացնել 2026 թվականի մարտի 2-ից մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ։ .2025 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր պարտավոր են ներկայացնել բոլոր այն ֆիզիկական անձինք, ովքեր ՀՀ ռեզիդենտ են և 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են ՀՀ քաղաքացի։ Բացառություն են կազմում միայն հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ…

Կարդալ ավելին

Ռուսաստանը պատրաստվում է փակել ԵԱՏՄ-ով ավտոմեքենաների արտոնյալ ներմուծման ուղին

Ռուսաստանը պատրաստվում է փակել ԵԱՏՄ-ով ավտոմեքենաների արտոնյալ ներմուծման ուղին

Ռուսաստանի իշխանությունները շարունակում են փակել այն սողանցքները, որոնք թույլ են տալիս մարդկանց ներմուծել արտասահմանյան մեքենաներ՝ առանց ուտիլի համար ամբողջական վճարի: Արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը զգուշացրել է, որ ապրիլի 1-ից մտադիր է վերացնել ԵԱՏՄ երկրներից (Հայաստան, Բելառուս, Ղազախստան եւ Ղրղզստան) ավտոմեքենաներ ներմուծող անհատների համար նախատեսված արտոնյալ դրույքաչափերը: Նախարարությունը նշել է, որ սա արվում է վճարի «հավասարեցման համար»: 2024թ․ ապրիլից սկսած՝ միութենական երկրներից ոչ անձնական օգտագործման համար ավտոմեքենաներ ներմուծողները կվճարեն ավելի բարձր վճար, որը աշվարկվի մաքսային արժեքի…

Կարդալ ավելին

Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գողության երկու դեպք

Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գողության երկու դեպք

Բնակարանային գողության մասին հաղորդումը Ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել էր դեռևս անցած տարվա նոյեմբերի 28-ին։ Գյումրիի Շիրակացու փողոցում գտնվող տնակից գողացել էին հեռուստացույց և կենցաղային իրեր։ Մեկնել էր Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացվել էին անհրաժեշտ գործողություններ: Փետրվարի 3-ին ստացվեց հավաստի տեղեկություն, որ բնակարանային գողությունը կատարել են 23-24 տարեկան գյումրեցի երկու երիտասարդներ։ Պարզվեց նաև, որ նրանք հեռուստացույցը վաճառել են 31-ամյա համաքաղաքացուն։ Նույն օրը Գյումրիի Խրիմյան Հայրիկի խճուղում…

Կարդալ ավելին

Մրցույթ՝ «Երգենք ու պարենք մայրենիով»

Մրցույթ՝ «Երգենք ու պարենք մայրենիով»

Փետրվարի 21-ը նշվում է որպես Մայրենի լեզվի միջազգային օր: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, կարևորելով ազգային ինքնության և մշակույթի պահպանումը, հանրակրթական դպրոցների աշակերտների համար անցկացնում է ազգային երգ ու պարի հեղինակային տեսանյութերի մրցույթ: Համաձայն մրցութային կանոնների՝ յուրաքանչյուր դպրոց կարող է ներկայացնել մինչև 1 րոպե տևողությամբ մեկ տեսանյութ, որում կներկայացվի ազգային երգ ու պարի բեմականացում՝ կիրառելով նորարար և ստեղծագործ մոտեցումներ՝ ազգային մշակույթի ներկայացման նպատակով: Խրախուսվում են ազգային նվագարանների օգտագործումը, ինչպես նաև Հայաստանում բնակվող ազգային…

Կարդալ ավելին

ՄԻՊ աշխատակազմում բարեվարքության համակարգի կատարելագործման և առավել արդյունավետ մեխանիզմներ.տեսանյութ

ՄԻՊ աշխատակազմում բարեվարքության համակարգի կատարելագործման և առավել արդյունավետ մեխանիզմներ.տեսանյութ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն՝ ՄԻՊ աշխատակազմում բարեվարքության համակարգի կատարելագործման և առավել արդյունավետ մեխանիզմներներդնելու վերաբերյալ: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն՝ ՄԻՊ աշխատակազմում բարեվարքության համակարգի կատարելագործման և առավել արդյունավետ մեխանիզմներ ներդնելու վերաբերյալ։ Քննարկվել են աշխատանքի կազմակերպման մեթոդաբանությանը վերաբերելի հարցեր: Անահիտ Մանասյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ և նախանշվել աշխատանքի կարևոր ուղղությունները: Կարճ տեսանյութը ստորև՝          

Կարդալ ավելին

Սամվել Կարապետյանը կլինի «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն

Սամվել Կարապետյանը կլինի «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն

Սամվել Կարապետյանը կլինի «Հզոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահաներգային համալիրում կուսակցության պաշտոնական շնորհանդեսի ժամանակ, հայտարարեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Նա, մասնավորապես, նշեց. «Սիրելի հայրենակիցներ, ուժեղ Հայաստանին առաջին հերթին պետք է ուժեղ առաջնորդություն, նոր առաջնորդ կառավարչի հմտություններով։ Նոր, բայց մեծ փորձ ունեցող առաջնորդ։ Մեր առաջնորդը ծնվել է Հայաստանում, մեծացել է գյուղում, ուսուցիչների ընտանիքում։ Նա գալիս է ժողովրդից, կյանքում ու բիզնեսում հաջողության հասնելուց հետո երբեք չի մոռացել՝…

Կարդալ ավելին

Տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի կրթության բրենդներից մեկը. Ժաննա Անդրեասյան

Տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի կրթության բրենդներից մեկը. Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 25-րդ տարեկան համաժողովին: Նախարարը ողջունել է համաժողովի մասնակիցներին՝ ընդգծելով, որ կրթության ոլորտի և տեխնոլոգիական համայնքի համագործակցությունը հաջողության պատմություն է: «Կրթությունը տեխնոլոգիական համայնքի անբաժանելի ուղեկիցն է. ԱՏՁՄ-ի պատմությունն ու փորձառությունը բնութագրվում են տեխնոլոգիական կրթության ոլորտում ընդգրկուն համագործակցությամբ: Տեխնոլոգիական կրթությունը թերևս հենց այն ուղղությունն է, որտեղ ԿԳՄՍ նախարարության համագործակցությունը մասնավորի հատվածի հետ ամենաստացվածն է, ու այստեղ ԱՏՁՄ-ն շատ կարևոր դերակատարում ունի: Սովորաբար, պետության հետ համագործակցությունը ստացվում…

Կարդալ ավելին

Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված հուշադրամ

Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված հուշադրամ

2026 թ. փետրվարի 12-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» արծաթե հուշադրամը և «Տեառնընդառաջ» արծաթե և ոսկե հուշադրամները: ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ (1676–1749 թթ.)՝ հայ եկեղեցու վարդապետ, Մխիթարյան միաբանության հիմնադիր, հասարակական, գիտական և մշակութային գործիչ: Ծնվել է Սեբաստիայում: 1685–1691 թթ. սովորել է ծննդավայրի Սբ Նշան, 1691–1692 թթ.՝ Էջմիածնի, Սևանի և Կարինի վանքերում: 1691 թ. կրոնավորվել և սարկավագ է ձեռնադրվել Սբ Նշան վանքում։ 1696 թ. նույն վանքում ձեռնադրվել է աբեղա, 1699 թ. Կարինի Կարմիր վանքում…

Կարդալ ավելին

«Իրազեկված կին՝ պաշտպանված իրավունք». տեսանյութ

«Իրազեկված կին՝ պաշտպանված իրավունք». տեսանյութ

Տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի նոր կազմով անդրանիկ նիստը՝ «Իրազեկված կին՝ պաշտպանված իրավունք» խորագրով։        

Կարդալ ավելին

Թատրոնը մտնում է թանգարան և նոր իմաստ հաղորդում թանգարանային տարածքին

Թատրոնը մտնում է թանգարան և նոր իմաստ հաղորդում թանգարանային տարածքին

Թատրոնը մտնում է թանգարան և նոր իմաստ հաղորդում թանգարանային տարածքին: Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում դիտեցի «Լույսի ծածկագիրը» ինտերակտիվ ներկայացումը, որի հիմքում Իսահակյանի մանկական ստեղծագործությունների ծաղկաքաղի արդյունքում ստացված գրական նյութն է: Գլխավոր առանցքը «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթն է, որի հերոսները հանդիպում են Իսահակյանի պատմվածքների այլ հերոսների հետ մեկ հիմնական ասելիքի շուրջ. այն է՝ լույսի, գիտելիքի, բարության ճանապարհի որոնումը: Երեխաների լեզվով խոսելը հեշտ չէ, բեմադրիչ և բեմականացման հեղինակ Քրիստինա Ասրյանին դա միշտ հաջողվում է: Նա տիրապետում է այն…

Կարդալ ավելին
1 24 25 26 27 28 249