ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են ՀՀ դպրոցականների 2025-2026 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների մարզային և հանրապետական փուլերի ժամկետները, ինչպես նաև առարկայական օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը: Օլիմպիադան կազմակերպվում է երեք փուլով՝ առաջին /դպրոցական/, երկրորդ /մարզային/ և երրորդ /հանրապետական/: 5-6-րդ դասարանների «Մայրենի» և «Մաթեմատիկա» առարկաների օլիմպիադաներն անցկացվում են երկու փուլով՝ դպրոցական և մարզային: Օլիմպիադան անցկացվում է ըստ խմբերի՝ Մաթեմատիկա- I խումբ` 5-րդ դաս., II խումբ` 6-րդ դաս., III խումբ` 7-րդ դաս., IV խումբ` 8-րդ…
Կարդալ ավելինՍփյուռք
Միջազգային գիտաժողով՝ նվիրված Ավետիք Իսահակյանի 150-ամյակին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը կազմակերպում է Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջազգային գիտաժողով։ Գիտաժողովին մասնակցելու են ՌԴ գիտությունների ակադեմիայի Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը, Մխիթարյան միաբանությունը, Երևանի պետական համալսարանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը: Գիտաժողովը տեղի կունենա 2025 թ. հոկտեմբերի 22-25-ը Երևանում և Գյումրիում: Գիտաժողովի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին ԳԱԱ նախագահության դահլիճում, իսկ ամփոփիչ նիստը՝ հոկտեմբերի 25-ին…
Կարդալ ավելինՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետ Տիգրան Պետրոսյանի անունով համացանցային WhatsApp հավելվածով բացվել է կեղծ էջ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետ Տիգրան Պետրոսյանի անունով համացանցային WhatsApp հավելվածով բացվել է կեղծ էջ և ուղարկվել են մի շարք իրականությանը չհամապատասխանող հաղորդագրություններ: Խնդրում ենք պարոն Պետրոսյանի անունից եկած որևէ հաղորդագրության չպատասխանել և այդ մասին տեղեկացնել ՍԱՏՄ թեժ գծի 118 շուրջօրյա հեռախոսահամարով: Նման գործելակերպի նպատակն է պաշտոնատար անձի նկատմամբ վստահությունը չարաշահելու եղանակով կատարել խաբեություն կամ հափշտակություն, ապօրինի տիրանալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների, ինչպես նաև տարբեր պետական հաստատությունների աշխատակիցների հարկադրել ի վնաս պետական կամ ծառայողական…
Կարդալ ավելինՀայտնաբերվել է 359 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Հոկտեմբերի 13-ից 20-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5676 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 206 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 179 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 217 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 41, կեղծ հաշվառման համարանիշով երթևեկող՝ 1, կեղծ հաշվառման վկայականով երթևեկող՝ 2, չամրակապված վարելու՝ 1168, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 14, վարելու ընթացքում ծխելու՝ 682, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 429, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 206 և…
Կարդալ ավելինԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Աղասի Անտիկյանին պատկանող հացի արտադրամասում (Շիրակի մարզ, ք․ Գյումրի)։ Ստուգման ընթացքում պարզվել է, որ հացի արտադրամասը աշխատել է սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներով։ Մասնավորապես՝ • շինությունների նախագծումը, կառուցվածքը, չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց հոսքերը, • պատերի և առաստաղների մակերևույթները գտնվել են ոչ նորոգ վիճակում, • սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող մակերևույթները՝ սեղանները, ինչպես նաև դարակաշարերը գտնվել…
Կարդալ ավելինԲաքվի երկակի մոտեցումը Հյուսիսային Կիպրոսի ճանաչման հարցում
Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիսկտանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարները Սամարղանդում 2025 թվականի ապրիլի 4-ին Եվրամիության և Կենտրոնական Ասիայի 1-ին գագաթնաժողովում ընդունեցին հռչակագիր՝ պարտավորվելով հարգել բոլոր պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, վերահաստատելով «ամուր հավատարմությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 541(1983) և 550 (1984) բանաձևերին»։ Վերջինները մերժում են Կիպրոս կղզում թուրքական անկախ պետության ստեղծումը, օրինական կազմավորում ճանաչում են միայն Կիպրոսի Հանրապետությունը՝ կիպրոսցի թուրքերին կոչ անելով հրաժարվել անկախության միակողմանի հռչակումից, իսկ ՄԱԿ-ի անդամ պետություններին՝ զերծ մնալ այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը (Հյուսիսային…
Կարդալ ավելին«Արհեստական բանականության անատոմիա». Երեւանում կայացավ Silicon Mountains գագաթնաժողովը
Օրերս Երևանում կայացավ «Արհեստական բանականության անատոմիա» խորագրով Silicon Mountains 2025 գագաթնաժողովը, որը դարձել է երկրի առանցքային տեխնոլոգիական հարթակը: Միջոցառումը միավորել էր առաջատար փորձագետներին և ոլորտի առաջնորդներին՝ ցույց տալու, թե ինչ կառուցվածք ունի արհեստական բանականությունը՝ ալգորիթմներից և նեյրոնային ցանցերից մինչև տվյալների հոսքեր և մարդկային փորձառության դերը թվային փոխակերպման մեջ: Գագաթնաժողովի բացման խոսքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց. «Ես կարող եմ հիշատակել առաջին երեք քայլերը, որոնցով մենք պատկերացնում ենք, որ պետք է աջակցենք տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ Դրանցից առաջինը…
Կարդալ ավելինԵրևանում, Կապանում, Գորիսում և Գավառում տեղի կունենա «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնը
Փառատոնի հիմնական բաղադրիչներն են պարը, պերֆորմանսը և դրամատուրգիան։Հայաստան կժամանեն համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսիացի պարուսույցներ Մուրադ Մերզուկին, Յոան Բուրժուան և Կադեր Ատուն։ Ռեզիդենցիաներ կանցկացնեն ֆրանսիացի դրամատուրգ Նատալի Ֆիլիոնը՝ Կապանի դրամատիկական թատրոնում, և բելգիացի դրամատուրգ Ժընըվիև Դամասը՝ Գավառի դրամատիկական թատրոնում։ Կապանում տեղի ունենալիք ռեզիդենցիան կհամախմբի նաև երկու հայ դրամատուրգների՝ Անուշ Ասլիբեկյանին և Գրքի երևանյան միջազգային ութերորդ փառատոնի «Դրամատուրգիա» անվանակարգում հաղթած Անի Առաքելյանին, որոնք կմիանան Նատալի Ֆիլիոնի հեղինակային «Դեմքեր» թատերական նախագծին, որը կանցկացվի Կապանի դրամատիկական թատրոնի հետ։ Ծրագրում…
Կարդալ ավելինԱմիօ-ում Ձեր հիփոթեքը կթեթևանա
Ամիօ բանկում Ձեր հիփոթեքը կարող է նվազել 1.5%-ով: Տեղափոխե´ք այն և վայելե´ք ավելի թեթև վճարումները: Բանկն առաջարկում է հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորում՝ ավելի շահավետ պայմաններով: Այս առաջարկը հնարավորություն է տալիս նվազեցնել գործող հիփոթեքային վարկի տոկոսադրույքը մինչև 1.5%-ով, ստանալ ֆինանսական ազատության նոր զգացողություն և օգտվել մի շարք առավելություններից: Ամիօ-ում Ձեր հիփոթեքը դառնում է ավելի թեթև, քանի որ. Վճարելու եք մինչև 1.5% ավելի ցածր տոկոսադրույք Կարող եք երկարաձգել մարման ժամկետը և թեթևացնել ամսական վճարումները Վարկը…
Կարդալ ավելինԱՅՍՕՐ ՆՇՎՈՒՄ Է ՊԱՐԵՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԸ
Պարենային անվտանգությունը սկսվում է հենց անվտանգ սնունդից Պարենի համաշխարհային օրը նշվում է ամեն տարի հոկտեմբերի 16-ին՝ ՄԱԿ-ի Սննդի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) նախաձեռնությամբ։ Օրը նպատակ ունի համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռելու պարենային անվտանգության, սովի հաղթահարման, առողջ սննդի հասանելիության և կայուն գյուղատնտեսության կարևորության վրա։ Սննդամթերքի անվտանգությունը պարենային անվտանգության անբաժանելի բաղադրիչն է և Պարենի համաշխարհային օրն առիթ է ևս մեկ անգամ հիշեցնելու, որ պարենային անվտանգությունը յուրաքանչյուր մարդու ֆիզիկական և տնտեսական մշտական հասանելիությունն է բավարար, անվտանգ և որակյալ սննդին։…
Կարդալ ավելին









