Այս տարի Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 13-20-ը: Կինոյի տանը կայացել է կինոփառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյան, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի համահիմնադիր և նախագահ Հարություն Խաչատրյանը, կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը և կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդգծել է, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը Հայաստանի մշակութային կյանքում համախմբող դեր ունի և վերածվել է գեղեցիկ…
Կարդալ ավելինՍփյուռք
Ամառային դպրոց-ճամբար թանգարաններում և գրադարաններում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպարտի նախարարության մի շարք թանգարաններում և գրադարաններում իրականացվում է 5-14 տարեկան երեխանների և պատանիների համար նախատեսված «Ամառային դպրոց-ճամբար» ծրագիրը: Ծրագրի նպատակն է դպրոցականների ամառային արձակուրդների ընթացքում երեխաների ակտիվ հանգստը կազմակերպել թանգարանների և գրադարանների ստեղծագործ միջավայրում: Թանգարաններում երեխաները բացահայտում են արվեստի բազմազան ոլորտները և զարգացնում ստեղծարար մտածողությունը, վարպետության դասերի և ինտերակտիվ կրթական ծրագրերի միջոցով ծանոթանում արվեստի տեսակներին, ժանրերին, ազգային զարդանախշերին, գեղանկարչության, գրաֆիկայի, կոլաժի, քանդակի, ջրային նկարչության, լուսանկարչական ստեղծագործության հիմունքներին,…
Կարդալ ավելին«Կասկադ» համալիրի հարակից տարածքում կստեղծվի բարեկարգ ու հարմարավետ միջավայր(Տեսանյութ)
Ուժի մեջ է մտել «Կրիպտոակտիվների մասին» օրենքը.ԿԲ
«Կրիպտոակտիվների մասին» օրենքը սահմանում է կրիպտոակտիվների առաջարկի, առք ու վաճառքի, ծառայությունների տրամադրման և շուկայի վերահսկման ընդհանուր կանոնները։ Այս կարգավորումը, պահելով նորարարությունների խթանման և ռիսկերի արդյունավետ կառավարման միջև հավասարակշռությունը, իրավական դաշտում մտցնում է որոշակիություն՝ հնարավորություն ստեղծելով, որ բիզնեսը գործի առավել կանխատեսելի և ապահով միջավայրում։ Օրենքը նախատեսում է նաև այնպիսի կարգավորման մեխանիզմներ, որոնք շուկա մուտք գործելու հնարավորություն են տալիս միայն վստահելի և թափանցիկ ընկերություններին, ինչն անհրաժեշտ նախապայման է կրիպտոակտիվներ ձեռքբերողների իրավունքները պաշտպանելու և այս շուկայի նկատմամբ հանրության վստահությունը բարձրացնելու տեսանկյունից։ Ընդ որում, կարգավորման համար հիմք է հանդիսացել «նույն գործունեություն, նույն ռիսկ, նույն կարգավորում» սկզբունքը, համաձայն որի՝ կրիպտոակտիվներով գործունեության իրականացումը, որն իր էությամբ նման է որևէ ավանդական ֆինանսական գործունեության և առաջացնում է նմանատիպ ռիսկեր,…
Կարդալ ավելին«Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալի
Երևանի Խամաճիկների պետական թատրոնը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնին և պարգևատրվել ոսկե մեդալով: Երևանի Խամաճիկների պետական թատրոնը հանդիսատեսի դատին է հանձնել ռեժիսոր Ս. Մովսիսյանի «Կարապի լիճը» բեմադրությունը: Այն ցուցադրվել է հիմնական ծրագրի շրջանակում Կորլսոն հաուս թատրոնում: «Կարապի լիճը» պատմություն է արքայազնի և կարապ Օդետի սիրո մասին, որը համարվում է աշխարհի լավագույն սիրո պատմություններից մեկը։ Խամաճիկների թատրոնի պարզ և ընկալելի բեմադրության շնորհիվ ներկայացումը դրական ընդունելության է…
Կարդալ ավելինՀարցումներ՝ մակրոտնտեսական իրավիճակի վերաբերյալ.ԿԲ
ՀՀ կենտրոնական բանկը դրամավարկային և ֆինանսական կայունության քաղաքականությունների շրջանակում, իրականացում է եռամսյակային հարցումներ՝ նպատակ ունենալով գնահատել ֆինանսական համակարգի սպասումները մակրոտնտեսական իրավիճակի վերաբերյալ և կիրառել այդ տեղեկությունը քաղաքականությունների ձևավորման և իրականացման գործընթացում։ Հաշվի առնելով, որ հարցումների արդյունքներն իրենց արդիականությամբ հետաքրքիր են նաև այլ շահագրգիռ կողմերի՝ որոշում է կայացվել այդ տվյալների համառոտ արդյունքները հրապարակել եռամսյակային պարբերականությամբ ԿԲ պաշտոնական կայքում՝ «Վիճակագրություն» բաժնի «Վիճակագրական հարցումներ» ենթաբաժնում, «Մակրոտնտեսական ցուցանիշների սպասումների վերաբերյալ ֆինանսական շուկայի մասնակիցների հարցում» վերնագրով։ Հարցումները մեկնարկել են 2017…
Կարդալ ավելինAmio Visa Signature Business քարտի հատուկ առաջարկին մնացել են հաշված օրեր
Ամիօ բանկի՝ անհատ ձեռներեցների և իրավաբանական անձանց համար նախատեսված Visa Signature Business քարտի հատուկ առաջարկի ավարտին մնացել է ընդամենը մի քանի օր։ Մինչև հուլիսի 31-ը, քարտը հասանելի է 50% զեղչով՝ ընդամենը 25,000 դրամ տարեկան սպասարկման վճարով՝ նախկին 50,000-ի փոխարեն։ Visa Signature Business քարտով՝ • Անվճար մուտք գործեք օդանավակայանների բիզնես սրահներ, • Շրջանցեք հերթերը՝ Fast Track ծառայությունով, • Ստացեք ճամփորդական ապահովագրություն, Ստացեք բազմատեսակ զեղչեր տեղական և միջազգային ընկերություններից՝ բիզնեսի կառավարման գործիքների, առցանց դասընթացների և մարկետինգային ծառայությունների…
Կարդալ ավելին«Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրը՝ Գյումրիում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Տերյան մշակութային կենտրոնը շարունակում է «Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» մշակութային լայնածավալ ծրագիրը։ Ստրասբուրգում հաջողությամբ կայացած ցուցադրությունից հետո ծրագրի մշակութային ուղերձը տեղափոխվում է Հայաստան. հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, Գյումրու Թատերական հրապարակում կկայանա միջոցառման հանդիսավոր բացումը։ Ծրագրի նպատակն է ստեղծել միջմշակութային համագործակցության նոր հարթակ, որտեղ համադրվում են հայկական մշակութային ինքնատիպությունը և ֆրանսիական արվեստի նրբերանգները։ Նախաձեռնությունն ուղղված է՝ հայկական ժամանակակից նորաձևության միջազգային ճանաչմանը, նորարարական լուծումների խթանմանը, ինքնազբաղ արվեստագետների…
Կարդալ ավելին«Հայկական տետր». Լույս է տեսել Նատալյա Գառնիցի բանաստեղծությունների ժողովածուն
այաստանին նվիրված բանաստեղծությունների ժողովածուի տողերում ռուս բանասեր Նատալյա Գառնիցը երգում է Նաիրյան երկրի հազարամյա պատմությունն ու մշակույթը, անցյալի և ներկայի հայ բանաստեղծներին ու փիլիսոփաներին, նրանց խոսքի գեղեցկությունն ու հարստությունը, նուրբ, զգայուն հոգին և նրանց ստեղծագործությունից ճառագող լույսը։ Հուլիսի 10-ին, ժամը՝ 19:00, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կկայանա «Հայկական տետր» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը և գրական-երաժշտական երեկոն՝ կընթերցվեն բանաստեղծություններ ժողովածուից, կհնչեն հայ կոմպոզիտորների ստեղծագործույուններ, ինչպես նաև կկայանա, գրքում տեղ գտած բանաստեղծությունների հիման վրա գրված, կոմպոզիտոր Ռալֆ Քէօշկէրեանի երեք երգերի…
Կարդալ ավելինՏՀԿ գագաթնաժողովը Ստեփանակերտում՝ որպես հակահայկական քարոզչության հարթակ
Ադրբեջանի կողմից բռնազավթված Ստեփանակերտում հուլիսի 3-4-ն անցկացվեց Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովը։ Իլհամ Ալիևն այս հարթակը կրկին օգտագործեց՝ Հայաստանի նկատմամբ կեղծ մեղադրանքներ և անհիմն պահանջներ հնչեցնելու համար։ ՏՀԿ անդամ երկրների ղեկավարներին Ալիևը հրավիրել էր Ստեփանակերտ՝ նրանց ներկայությամբ լեգիտիմացնելու իր հերթական հակահայկական ելույթը։ Արցախի ամբողջական հայաթափումից հետո Ադրբեջանի վարած քաղաքականության առանցքում այսօր կանգնած է պատմության վերաշարադրման փորձը՝ հիմնված խեղաթյուրված և մանիպուլյատիվ մոտեցումների վրա։ Ադրբեջանի նախագահի ելույթի գրեթե կեսը նվիրված էր Հայաստանի հասցեին ուղղված մեղադրանքներին։ Ըստ նրա՝ իբր Հայաստանը ոչնչացրել…
Կարդալ ավելին








