ՄԵԿ ՏԱՐՈՒՄ ԱՅՆՔԱՆ ԳՈՐԾ ԵՆՔ ԱՐԵԼ , ՈՐ ԵՐԵՍՈՒՆ ՏԱՐՈՒՄ ՉԷՐ ԱՐՎԵԼ. ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

ՄԵԿ ՏԱՐՈՒՄ ԱՅՆՔԱՆ ԳՈՐԾ ԵՆՔ ԱՐԵԼ , ՈՐ ԵՐԵՍՈՒՆ ՏԱՐՈՒՄ ՉԷՐ ԱՐՎԵԼ. ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

  Հանրապետության  սակավաթիվ  փոքր համայնքներից է , որտեղ համայնքային նշանակության այնպիսի աշխատանքներ են իրականացվել, որտեղ ըստ համայնքի ղեկավար ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ նախկին 30 տարիներին  այդպիսի աշխատանքներ չի իրականացվել:  Թեպետ վերջին շրջանում շատ է խոսվել Վայք համայնքի ու նրա ղեկավարի կողմից իրականացված  աշխատանքներին և  նրա թերացումներին: Մենք դեռևս կանդրադառնանք այդ թեմային առաջկայում շրջելով գյուղական բնակավայրերում և հանդիպել գյուղացիներին: /Զրույց/ թերթը և progressarmenia.com-ը պարբերաբար հանդիպում և զրուցում է մարզերում ապրող մեր հայրենակիցներին և լուսաբանում  համայնքային նշանակության խնդիրները: Այս…

Կարդալ ավելին

Անցկացվել է հաշմանդամային բազկամարտի 2025 թ. Հայաստանի առաջնությունը

Անցկացվել է հաշմանդամային բազկամարտի 2025 թ. Հայաստանի առաջնությունը

   ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հաշմանդամային սպորտի ֆեդերացիան անցկացրել է հաշմանդամային բազկամարտի 2025 թ. Հայաստանի առաջնությունը: Առաջնությանը մասնակցել է հաշմանդամություն ունեցող 80 մարզիկ, այդ թվում՝ 8 աղջիկ, 72 տղա՝ Հայաստանի տարբեր մարզերից: Այն անցկացվել է՝ համաձայն Հայաստանի և աշխարհի բազկամարտի ֆեդերացիաների կանոնակարգի։ Հայաստանի հաշմանդամային բազկամարտի առաջնությունն անցկացվել է՝ ըստ տարիքային խմբերի, քաշային կարգերի՝ ձախ և աջ ձեռքերով: Առաջնության հաղթողներից կձևավորվի Հայաստանի հավաքական թիմ, որը կմասնակցի 2025 թ. մայիսի 30-ից հունիսի 9-ը…

Կարդալ ավելին

Երևանի Կարմիր կամրջի վերականգնման աշխատանքները կավարտվեն այս տարի

Երևանի Կարմիր կամրջի վերականգնման աշխատանքները կավարտվեն այս տարի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության մասնագետներն այցելել են Երևանի Կարմիր կամուրջ հուշարձան, որը նորոգվում և վերականգնվում է բարերարի միջոցներով:   Երևանի Կարմիր կամրջի վերականգնումն ավարտական փուլում է. աշխատանքներն ընթանում են՝ համաձայն վերականգնման նախագծի: Արդեն ավարտվել է մեծաթռիչք կամարների և թաղերի, հյուսիսային և հարավային պատնեշների, կամրջախելերի վերականգնումը, ներկայում ընթանում են կամրջի պարապետների և սալահատակի նորոգման և վերականգնման աշխատանքները:   Տեղում քննարկվել է կամրջի հարավային հատվածում հնարավոր սենյակի առկայության…

Կարդալ ավելին

Կրթության և մշակութային իրավունքները՝ ՀՀ համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանի զեկույցի շրջանակում

Կրթության և մշակութային իրավունքները՝ ՀՀ համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանի զեկույցի շրջանակում

  ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Ժնևում ՀՀ պատվիրակության կազմում մասնակցել է ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) աշխատանքային խմբի 49-րդ նստաշրջանի շրջանակում տեղի ունեցած ՀՀ ներկայացրած 4-րդ շրջանի ազգային զեկույցի քննարկմանը: ՀՀ 4-րդ շրջանի ազգային զեկույցն անդրադարձել է վերջին 4.5 տարիների ընթացքում Հայաստանում մարդու իրավունքերին առնչվող զարգացումներին, խնդիրներին և հեռանկարներին, մասնավորապես՝ կյանքի, ազատության և անվտանգության, կրթության իրավունքներին, խտրականության բացառմանը և իրավահավասարության ապահովմանը, երեխաների, կանանց, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարին,…

Կարդալ ավելին

Աննախադեպ գին և արժեքավոր մրցանակներ Amio Visa Signature Business քարտապանների համար

Աննախադեպ գին և արժեքավոր մրցանակներ Amio Visa Signature Business քարտապանների համար

Մինչև հուլիսի 31-ը ձեռք բերեք Amio Visa Signature Business պրեմիում դասի վճարային քարտը աննախադեպ 25,000 ՀՀ դրամ տարեկան սպասարկման վճարով՝ նախկին 50,000 ՀՀ դրամի փոխարեն։ Բացի այդ, կատարելով անկանխիկ վճարումներ՝ կմասնակցեք մրցույթին և հնարավորություն կունենաք շահելու արժեքավոր մրցանակներից մեկը: Amio Visa Signature Business վճարային քարտը հնարավորություն է տալիս օգտվել պրեմիում դասի քարտերի համար նախատեսված մի շարք առավելություններից և առաջարկներից ինչպես առօրյա բիզնես գործընթացները կազմակերպելիս, այնպես էլ ճամփորդելիս։ Այս քարտով Ձեր առաջ կբացվեն օդանավակայանների բիզնես սրահների…

Կարդալ ավելին

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ 600 մլն ՀՀ դրամը

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ 600 մլն ՀՀ դրամը

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում են մի շարք գազալցակայանների սեփականատերեր Վ.Կ.-ի և Ն.Գ.-ի և մի խումբ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթները: ՔԿ-ից  հայտնում են, որ քրեական վարույթներով 14 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ…

Կարդալ ավելին

ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ՝ ՊՐՈՖԵՍՈՐ ԿՐԱՍՈՏԻՆԱՅԻՑ

ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ՝ ՊՐՈՖԵՍՈՐ ԿՐԱՍՈՏԻՆԱՅԻՑ

Արդեն երկրորդ տարին է Primavera Foundation of Armenia հիմնադրամը, ‹‹Առնո Բաբաջանյան›› համերգասրահի աջակցությամբ, կազմակերպում է ‹‹Կամերային երաժշտության դպրոց››: Այս տարի դպրոցի պարապմունքները կտևեն մայիսի 5 – 8-ը:  Դպրոցը կեզրափակվի մայիսի 9-ին կայանալիք գալա-համերգով, որը տեղի կունենա ‹‹Առնո Բաբաջանյան›› համերգասրահում, համերգի մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար: Այս տարի դպրոցն անցնում է ‹‹Արմբրոկ›› ներդրումային ընկերության հովանու ներքո:   Ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ ‹‹Կամերային երաժշտության դպրոց››-ը կանցնի Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահարուհի Իրինա…

Կարդալ ավելին

3 միլիոն դրամի ոսկեղեն գողացած տղամարդը կալանավորվել է․ Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումը(Տեսանյութ)

3 միլիոն դրամի ոսկեղեն գողացած տղամարդը կալանավորվել է․ Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումը(Տեսանյութ)

Բնակարանային գողության վերաբերյալ ահազանգը Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվեց ապրիլի 18-ի ժամը 22.17-ին: Մարզի Աստղաձոր գյուղի բնակիչը հայտնում էր, որ կոտրել են պատուհանն ու տարել ոսկեղեն: Գեղարքունիքի քրեական ոստիկանները մեկնեցին դեպքի վայր: Ըստ տանտիրոջ` տնից դուրս էին եկել երեկոյան ժամը ութին, վերադարձել մեկուկես ժամից, ու քիչ անց նկատել նախ կոտրած ապակին, ապա` նաև մոտ երեք միլիոն դրամի ոսկեղենի բացակայությունը: Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ բնակարանային գողության հատկանիշներով։ Նման դեպքերում իրավապահների գործողությունների արագությունն էական…

Կարդալ ավելին

Առաջին դասարանցիների հայտագրումը կմեկնարկի հունիսի 9-ից

Առաջին դասարանցիների հայտագրումը կմեկնարկի հունիսի 9-ից

  ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի երեխայի և ծնողի տվյալների հավաստիության և համապատասխանության ստուգմամբ: Դպրոց ընդունվող երեխայի ծնողները 2025 թ. մայիսի 5–ից stugum.emis.am կայքում կարող են ստուգել երեխայի անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը։ Այս քայլn անհրաժեշտ  է՝ բուն հայտագրման գործընթացը սկսելու և հնարավոր խնդիրներից խուսափելու համար։  Բուն հայտագրումը կմեկնարկի հունիսի 9-ից և կիրականացվի 3 փուլով։ Հայտագրման գործընթացը կիրականացվի ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի» կողմից վարվող «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» (hayt.emis.am, haytru.emis.am) միջոցով։ Առաջին փուլ Հունիսի 9-ից…

Կարդալ ավելին

Նախագիծ. կփոխվի նախադպրոցական հաստատությունների լիցենզավորման կարգը

Նախագիծ. կփոխվի նախադպրոցական հաստատությունների լիցենզավորման կարգը

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել լիցենզիայի տրամադրման կարգերում փոփոխություն և լրացում կատարելու նախագիծը։ Առաջարկվում է ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ կատարել խմբագրումներ՝ փոփոխելով նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար ուսումնական տարածքի հասարակական նպատակային նշանակության պահանջը, ինչպես նաև նշված հաստատություններում իջեցնելով հիմնական աշխատողների տոկոսային շեմը։ Ըստ հիմնավորման՝ փոփոխությունը կնպաստի, որպեսզի զարգացման կենտրոնների անվան տակ գործող, սակայն ըստ էության  նախադպրոցական  ծառայություններ մատուցող կազմակերպությունները կարողանան առանց խոչընդոտների լիցենզավորվել։…

Կարդալ ավելին
1 86 87 88 89 90 238