Հնդկաստանի և Պակիստանի միջև վերահսկողության գծի երկայնքով մարտերը վերսկսվել են մի քանի ժամ տևած հարաբերական անդորրից հետո, հաղորդում է «Ալ Ջազիրա»-ն։ Կան հաղորդագրություններ Կուպվարայում, Պանչում, Ուրիում և Սամբայում վերահսկողության գծի երկայնքով ինտենսիվ հրետանային փոխհրաձգությունների մասին։ Սահմանամերձ գոտում բնակվող քաղաքացիական անձինք ապրում են աճող վախի մեջ, և հազարավոր մարդիկ լքել են իրենց տները։ Reuters-ը հաղորդում է, որ Հնդկաստանի Քաշմիրի Սրինագար օդանավակայանի մոտակայքում մոտ 10 պայթյուն է տեղի ունեցել։
Կարդալ ավելինՔաղաքականություն
Նոր Հռոմի պապը նախկինում քննադատել է Թրամփին
Կաթոլիկ եկեղեցին նոր պապ է ընտրել. 69-ամյա ամերիկացի Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստը, ով ընդունել է Լևոն XIV անունը, դարձել է Հռոմի պապ։ Նա դարձավ Միացյալ Նահանգներից առաջին Հռոմի պապը։ Թեև Դոնալդ Թրամփը դա անվանեց «մեծ պատիվ», պապն ինքը նախկինում քննադատել է նախագահի քաղաքականությունը։ Այսպես, ընտրություններից կարճ ժամանակ առաջ նա հրապարակել է մի գրառում, որում դատապարտում էր Թրամփի տեսակետները ներգաղթի վերաբերյալ, հաղորդում է Bild-ը։ Փետրվարին Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստը սոցիալական ցանցերում գրառում էր տարածել՝ «Ջեյ Դի Վենսը սխալվում…
Կարդալ ավելինԲոլոր ջանքերն ուղղված են նրան, որ «այլևս երբեք»-ը կարգախոսից վերածվի իրականության․ ԱԳՆ հայտարարությունը
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։ Դրանում ասված է․ «Այսօր՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին, հարգանքի տուրք ենք մատուցում և ոգեկոչում ցեղասպանության հետևանքով նահատակված 1,5 միլիոն հայերի հիշատակը: Օսմանյան կայսրության գոյության վերջին շրջանում հայ ժողովրդի մի զգալի հատված, որոնց թվում՝ երեխաներ, կանայք, տարեց մարդիկ, բնաջնջվեցին իրենց ազգային պատկանելության հիմքով, յուրացվեց նրանց նյութական սեփականությունը, ոչնչացվեց հազարամյակների տարեգրություն ունեցող պատմամշակութային հարուստ ժառանգության մի զգալի մասը: Հայոց ցեղասպանության նման ոճրագործությունները կանխելու հրամայականի գիտակցումն էր նաև,…
Կարդալ ավելինԼոս Անջելեսում և Գլենդելում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված լայնածավալ միջոցառումներ կանցկացվեն
Լոս Անջելեսի և Գլենդելի միացյալ դպրոցական շրջանների դպրոցները հինգշաբթի փակ կլինեն՝ նշելու համար Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, հայտնում է NBC Los Angeles-ը։ 2020 թվականին Լոս Անջելեսի կրթության վարչությունը որոշում ընդունեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը փակել դպրոցները։ 2013-2014 ուսումնական տարում Գլենդելի միացյալ դպրոցական շրջանի աշակերտների ու ուսուցիչների համար ապրիլի 24-ին հանգստյան օր է: 2022 թվականին Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը ստորագրել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրը որպես ազգային հիշատակի օր սահմանելու մասին օրինագիծը: Հայոց ցեղասպանության զոհերի…
Կարդալ ավելինԹուրքիայի ԱԳՆ-ն ցինիկ հայտարարություն է արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ. «Մենք կտրականապես ժխտում ենք»
Թուրքիայի ԱԳՆ-ն չափազանց ցինիկ հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության թեմայով՝ անդրադառնալով «1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ որոշ երկրների իշխանությունների հայտարարություններին»։ «Մենք կտրականապես ժխտում ենք 1915 թվականի իրադարձությունների մասին հայտարարությունները, որոնք արվում են խախտելով պատմական փաստերը և միջազգային իրավունքը: Նման փորձերը, որոնք ակնհայտորեն ուղղված են անցյալի ցավը քաղաքական նպատակներով շահագործելուն, բացարձակապես անվավեր են: Թուրքիան միշտ հանդես է եկել ամբողջ աշխարհում և իր տարածաշրջանում խաղաղության, երկխոսության, փոխըմբռնման և ընդհանուր բարգավաճման օգտին: Դրա հիման վրա Թուրքիան բացեց իր արխիվները և առաջարկեց…
Կարդալ ավելին1915. История одного перевода
1915-ый был в сознании всегда. Начиная с шестого класса, когда я в отсутствие родителей взяла в руки книгу в зеленом переплете – «Геноцид армян в Османской империи», начиная с огромной – во всю стену – карты СССР, на краю которой виднелся краешек озера Ван, начиная с «Дзори Миро» и «Наапета». Да и Арарат везде и всюду – перед глазами, Арарат всегда – вечное напоминание. Да, 1915-ый был в памяти и в сознании. Ключевое слово –…
Կարդալ ավելինԱդրբեջանական «մշակութային հիշողության» փնտրտուք Վարշավայում
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում Ադրբեջանի դեսպանատունը լուսանկարչական հերթական ցուցահանդեսն է կազմակերպել՝ կրկին մեղադրելով Հայաստանի Հանրապետությանն «ադրբեջանական մշակութային ժառանգության ոչնչացման» մեջ։ «Արևմտյան Ադրբեջանը մեր մշակութային հիշողության մեջ» խորագիրը կրող ցուցահանդեսը մասն է Բաքվի ռեժիմի քարոզչության, որը փորձում է աշխարհին ներկայանալ «մշակութային ժառանգությունը համամարդկային արժեք»-ի շղարշով՝ քողարկելով Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային պահանջատիրության հերթական դրսևորումներն ու հայ ժողովրդի հոգևոր-մշակութային դարավոր ժառանգության յուրացման փորձերը։ Ցուցահանդեսի բացմանը Տվարդովսկիի հրապարակում ներկա էին ոչ միայն Լեհաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Նարգիզ Գուրբանովան,…
Կարդալ ավելինԱդրբեջանի ստվերային տնտեսությունը
Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի նախագահը 2025 թվականի փետրվարի 13-ին հայտարարել է, թե հարկերից խուսափելու դեմ պայքարին ուղղված բարեփոխումները խթանում են ադրբեջանական հարկային համակարգի արդիականացումը և դրա ինտեգրումը համաշխարհային տնտեսությանը։ Շահին Բագիրովի խոսքով՝ զգալի քայլեր են ձեռնարկվել ստվերային տնտեսությունը կանխելու, տնտեսական գործունեությունն ու եկամուտներն օրինականացնելու ուղղությամբ, քանի որ ստվերային տնտեսությունն Ադրբեջանի տնտեսական անվտանգության համար լրջագույն վտանգ է ներկայացնում։ Փաստորեն՝ Շ․ Բագիրովը խոստովանել է, որ դեռևս 1990-ականներից առկա այդ խնդիրը չի վերացել․ միջազգային կառույցների բազմաթիվ արձանագրումներ անտեսվել են։…
Կարդալ ավելինԹուրքիայի պաշտպանության նախկին նախարարը Բաքվից սպառնացել է Հայաստանին
Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարը Բաքվից սպառնացել է Հայաստանին։ «Հայաստանը պետք է խելքի գա։ Սա առաջին բանն է, որ պետք է անել»,- մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարին։ Նա նշել է, որ «Միասնական Հայրենիք» շարժման շնորհիվ Ղարաբաղում հաղթանակ է տարվել»։ «Շուշայում (հայկական օկուպացված Շուշի քաղաքի ադրբեջանական անվանումը) ծածանվում է Ադրբեջանի եռագույն դրոշը։ Հայաստանն առաջիկայում պետք է հաշտվի իրականության հետ եւ ընդունի այս փաստերը եւ հնարավորինս շուտ սեղմի Ադրբեջանի մեկնած ձեռքը։ Մոտ ապագայում պետք է խաղաղության պայմանագիր կնքվի, եւ խաղաղությունը պետք է գա տարածաշրջան։ Սա է մեր նպատակը։ Ադրբեջանի հետ սահմանին Հայաստանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու դեպքերն ապարդյուն ջանքեր են։ Դրանով ոչնչի չեն հասնի»։ Հիշեցնենք, որ խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման մասին կողմերի հայտարարությունից անմիջապես հետո Ադրբեջանն սկսել է խախտել հրադադարի ռեժիմը եւ հընթացս մեղադրել Հայաստանին գնդակոծություններում։
Կարդալ ավելինԱրցախցիներին ողորմություն տալու մասին խոսք չպիտի գնա, դա անընդունելի է, մարդիկ անելանելի վիճակում են. Թաթոյան
Արցախցիների իրավունքների հարցը դիտարկում եմ երկու հիմնարար տեսանկյունից՝ Հայաստանում արցախցիների իրավունքների պաշտպանության վիճակն է, որը հիմնված է արդարության սկզբունքի վրա, և երկրորդը՝ արցախցիների վերադարձը պատմական հայրենիք: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, Ազատության հրապարակում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի շտաբում տեղի ունեցած հանդիպում-քննարկման ասաց ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ Նա ընդգծեց, որ արցախցիներին ողորմություն տալու մասին խոսք չպիտի գնա. «Տասնյակ հազարավոր մարդիկ անելանելի վիճակում են, մարդկային ճակատագրերի, երեխաների իրավունքների հարցն է։ Ես իմ աջակցությունն եմ…
Կարդալ ավելին







