ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել են Մանվել Բադալյանին՝ որպես համաձայնեցված թեկնածու: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը քննարկվել է ՀՀ ԱԺ դեկտեմբերի 8-ի նիստում: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը խորհրդարանին հակիրճ ներկայացրել է թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը: Հիմնական զեկուցողի խոսքով Մանվել Բադալյանը քաղաքացիական ծառայության համակարգի ներդրման ակունքներում է կանգնած: Մանվել Բադալյանը նշել է, որ կարեւորում է ոլորտը Հայաստանում ձեռնարկատիրական զարգացման, տնտեսական մրցակցության ազատության եւ…
Կարդալ ավելինՔաղաքականություն
Նախաձեռնությամբ սահմանվում են պետության սեփականությունը դարձող նվերների տնօրինման եղանակները
Օրենսդրական նախաձեռնությամբ կարգավորվում են հանրային ծառայողների կողմից ստացված եւ պետության սեփականությունը դարձող նվերների տնօրինման իրավահարաբերությունները: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը: «Պետական գույքի կառավարման մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է դեկտեմբերի 8-ի ԱԺ նիստում: «Ներկայումս «Հանրային ծառայության մասին» օրենքով ամրագրված է հանրային ծառայողի կողմից իր պաշտոնեական պարտականությունների հետ կապված նվեր ստանալու արգելք»,- ընդգծել է զեկուցողը եւ հավելել` եթե անձին որեւէ նվեր տրվել է…
Կարդալ ավելինՆարինե Ավետիսյանը չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում
Նարինե Ավետիսյանը չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում: Պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել քվեարկությանը, հետևաբար քվեատուփում քվեաթերթիկներ չեն եղել: Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել էր, որ ՔՊ խմբակցությունը չի մասնակցելու փակ գաղտնի քվեարկությանը, որն անցկացվել է ժամը 17։00-17։30-ը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայկուհի Հարությունյանը ևս չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հարցերի հանձնաժողովի անդամ։ Աժ Քննիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրեց, որ ԱԺ պատգամավորներից…
Կարդալ ավելինՌաիսին Պուտինի հետ հանդիպմանն ասել է, որ անարդար աշխարհակարգը տառապանք է պատճառում մարդկությանը
Իրանի նախագահը հանդիպել է ՌԴ նախագահի հետ և ասել, որ անարդար աշխարհակարգը տառապանք է պատճառում մարդկությանը, և այդ դրսևորումները կարելի է տեսնել Գազայում, հայտնում է IRNA-ն։ Իրանի նախագահ Ռաիսին ասել է. «Իրանն ու Ռուսաստանը լավ համագործակցություն ունեն էներգետիկայի, գյուղատնտեսության և գիտական հետազոտությունների ոլորտներում, և կարելի է ավելի լավ քայլեր ձեռնարկել՝ ի շահ երկու երկրների։ Այն, ինչ կատարվում է Պաղեստինում, ցեղասպանություն է և հանցագործություն մարդկության դեմ, ավելի քան 5000 երեխա է սպանվել Սիոնիստական ռեժիմի կողմից»։ Այս…
Կարդալ ավելինԱԺ-ն դեկտեմբերի 12-ին արտահերթ նիստ կհրավիրի. Օրակարգում 3 հարց է
ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 12-ին արտահերթ նիստ կգումարի: Նման որոշում կայացրեց կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 7-ի նիստում: Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Ազգային ժողովի հերթական նստաշրջանները գումարվում են տարեկան 2 անգամ՝ հունվարի երրորդ երկուշաբթիից մինչև հունիսի երրորդ հինգշաբթին և սեպտեմբերի երկրորդ երկուշաբթիից մինչև դեկտեմբերի երրորդ հինգշաբթին: Օրակարգում ներառված հարցերը գտնվում են ԱԺ շրջանառության փուլում։ Օրակարգային երկու հարց չէին կարող ներառվել դեկտեմբերի 5-ից գումարվող հերթական նիստերի օրակարգ, ուստի նախագծերի քննարկմանև ընդունման հրատապությունը հաշվի առնելով, առաջարկվում է…
Կարդալ ավելինԵԱՏՄ–ի հետ պետգնումների իրականացնելիս բանկային երաշխիքները փոխադարձաբար կճանաչվեն
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 7-ի նիստում հավանություն տվեց «Պետական (մունիցիպալ) գնումների իրականացման ժամանակ բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի վավերացմանը, որով ԵԱՏՄ–ի հետ պետգնումների իրականացնելիս բանկային երաշխիքները փոխադարձ կճանաչվեն։ Համաձայնագրով նախատեսվում է անդամ պետություններում պետական գնումների լիարժեք թվայնացման միջոցառումների համալիրի արագացված ձևավորում, ներառյալ՝ էլեկտրոնային թվային ստորագրության և բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման հարցերը: «Այսպիսով` ԵԱՏՄ անդամ–պետությունների տարածքներում գործող առևտրային բանկերի կողմից տրամադրված բանկային երաշխիքները անդամ–պետությունների կողմից ճանաչվում են պետական (մունիցիպալ) գնումների իրականացման ժամանակ»,– նշված է…
Կարդալ ավելինՎայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ազատվեց պաշտոնից. նրան կփոխարինի Կոլյա Միքայելյանը
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 7-ի նիստում որոշեց Արարատ Գրիգորյանին ազատել ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ այսօր՝ կառավարության նիստում Վայոց Ձորի մարզպետ կնշանակվի Կոլյա Միքաելյանը: Նշենք, որ Միքայելյանը զբաղեցնում էր ՀՀ ԱԱԾ Վայոց Ձորի մարզային վարչության պետի պաշտոնը։ Հիշեցնենք` Գրիգորյանը Վայոց Ձորի մարզպետ էր նշանակվել 2019թ. hոկտեմբերի 31-ին։
Կարդալ ավելինԲլինքենն անհամբեր սպասում է շուտով Վաշինգտոնում հյուրընկալելու Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին. Օ’Բրայեն
Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Բաքու կատարած այցին։ «Բաքվում դրական և կառուցողական հանդիպումներ ունեցա։ Ինչպես նախագահ Ալիևին ասացի, ԱՄՆ-ը ողջունում է Կենտրոնական բանկի կառավարչի և էներգետիկայի նախարարի այցերը, և պետքարտուղար Բլինքենն անհամբեր սպասում է շուտով Վաշինգտոնում հյուրընկալելու արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին՝ խաղաղ բանակցությունների համար»,- գրել է Օ՛Բրայանը։
Կարդալ ավելինԵԱՏՄ-ն եւ Իրանը պատրաստվում են ստորագրել համաձայնագիր ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին
ԵԱՏՄ-ն եւ Իրանը պատրաստվում են դեկտեմբերի վերջին ստորագրել համաձայնագիր ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին, լրագրողներին ասել է ՌԴ ԱԳՆ փոխղեկավար Ալեքսանդր Պանկինը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Եթե մենք խոսում ենք ԵԱՏՄ-ի մասին, ապա դա ըստ էության ստանդարտ համաձայնագիր է ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին, որը վերաբերելու է երկու կողմերի համար ապրանքների որոշակի հավաքածուի։ ՌԴ արտաքին գործերի փոխնախարարի խոսքով՝ փաստաթուղթը ստորագրվելու է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի շրջանակում դեկտեմբերի վերջին։ Փոխնախարարը չի նշել, սակայն, թե ով է…
Կարդալ ավելինՆեթանյահուն կտրականապես մերժել է Գազայի հատվածում միջազգային ուժեր տեղակայելու գաղափարը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կտրականապես մերժել է Գազայի հատվածում միջազգային ուժեր տեղակայելու գաղափարը՝ ասելով, որ Իսրայելի պաշտպանության բանակը պետք է պահպանի հսկողությունը պատերազմից հետո Գազայի հատվածի զինաթափման վրա։ «Գազան պետք է զինաթափվի. Եվ կա միայն մեկ ուժ, որը կարող է դա ապահովել, և այդ ուժը Իսրայելի պաշտպանության բանակն է»,- ասել է Նեթանյահուն: «Ոչ մի միջազգային ուժ չի կարող պատասխանատվություն կրել դրա համար»,- ասաց նա։ «Մենք տեսել ենք, թե ինչ է տեղի ունեցել այլ վայրերում, որտեղ…
Կարդալ ավելին





