Իրանի նախագահը հանդիպել է ՌԴ նախագահի հետ և ասել, որ անարդար աշխարհակարգը տառապանք է պատճառում մարդկությանը, և այդ դրսևորումները կարելի է տեսնել Գազայում, հայտնում է IRNA-ն։
Իրանի նախագահ Ռաիսին ասել է. «Իրանն ու Ռուսաստանը լավ համագործակցություն ունեն էներգետիկայի, գյուղատնտեսության և գիտական հետազոտությունների ոլորտներում, և կարելի է ավելի լավ քայլեր ձեռնարկել՝ ի շահ երկու երկրների։ Այն, ինչ կատարվում է Պաղեստինում, ցեղասպանություն է և հանցագործություն մարդկության դեմ, ավելի քան 5000 երեխա է սպանվել Սիոնիստական ռեժիմի կողմից»։
Այս այցի ընթացքում Ռաիսիի հիմնական օրակարգը երկկողմանի հարցերի համակարգումն է, ներառյալ տնտեսական փոխգործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ քննարկումները: