ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 12-ին արտահերթ նիստ կգումարի: Նման որոշում կայացրեց կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 7-ի նիստում:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Ազգային ժողովի հերթական նստաշրջանները գումարվում են տարեկան 2 անգամ՝ հունվարի երրորդ երկուշաբթիից մինչև հունիսի երրորդ հինգշաբթին և սեպտեմբերի երկրորդ երկուշաբթիից մինչև դեկտեմբերի երրորդ հինգշաբթին:
Օրակարգում ներառված հարցերը գտնվում են ԱԺ շրջանառության փուլում։ Օրակարգային երկու հարց չէին կարող ներառվել դեկտեմբերի 5-ից գումարվող հերթական նիստերի օրակարգ, ուստի նախագծերի քննարկմանև ընդունման հրատապությունը հաշվի առնելով, առաջարկվում է դրանք քննարկել արտահերթ ընթացակարգով։
Օրակարգում են հետեւյալ հարցերը.
«Հայաստանի Հանրապետության և ՕՊԵԿ-ի միջազգային զար¬գացման հիմնադրամի միջև« Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի նախագիծ
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ:
Առաջարկվում է դեկտեմբերի 12-ին ժամը 11:00-ին գումարվող նիստի օրակարգային «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ դրա ընդունումից հետո՝ 24 ժամվա ընթացքում, իսկ նախագծերի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանել երեքական ժամ: