Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 7-ի նիստը սկսեց Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հարգելով:
«Այսօր դեկտեմբերի 7-ին, լրանում է 1988 թվականի Սպիտակի աղետալի երկրաշարժի հերթական տարելիցը, որին զոհ գնացին շուրջ 25 հազար մեր հայրենակիցներ:
Խնդրում եմ նախ հոտընկայս մեկ րոպե լռությամբ հարգենք երկրաշարժի զոհերի հիշատակը»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որից հետո բոլորը ոտքի կանգնեցին: