Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը շարունակում է Միացյալ Նահանգների համար առաջնահերթություն մնալ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի առաջին փոխներկայացուցիչ Վեդանտ Պատելը։ Նա նշել է, որ Պետդեպարտամենտը կշարունակի զբաղվել այս խնդրով։ «Այս երկու երկրների միջև խաղաղությունը շարունակում է առաջնահերթություն մնալ մեզ համար՝ պետքարտուղար Բլինկենի համար», – ասել է դիվանագետը։
Կարդալ ավելինՔաղաքականություն
Պեսկովը տեղեկություն չունի Հարավային Օսիայի սահմանին Վրաստանի քաղաքացու զոհվելու մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ տեղեկություն չունի Հարավային Օսիայի սահմանին Վրաստանի քաղաքացու զոհվելու մասին, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ «Ոչ, ես տեղեկություն չունեմ այդ մասին, որեւէ տեղեկություն չկա»,- լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ երկրի քաղաքացու վրա կրակել են Հարավային Օսիայի ներկայացուցիչները Քիրբալա գյուղի մոտ, ձերբակալման փորձի ժամանակ։ Տեղեկացվել է նաեւ մի քաղաքացու ձերբակալման մասին։ Կատարվածի վերաբերյալ անհանգստություն են հայտնել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, վարչապետ…
Կարդալ ավելինԻսրայելի պաշտպանության նախարարը երկար պատերազմ է կանխատեսում և սպառնում Հեզբոլլահին
Մեզ սպասվում են երկարատեւ մարտեր, սա բոլորովին այլ պատերազմ է, այն տարբերվում է նախկինում տեղի ունեցածից։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը Արտաքին գործերի և անվտանգության հանձնաժողովի նիստում, հայտնում է Today in Israel-ը։ «Ով սպանել կամ առևանգել է ավելի քան 1500 Իսրայելի քաղաքացիների, երեխաների, կանանց, չի կարող շարունակել գոյություն ունենալ: Մենք հարվածելու ենք թունելներին ու բունկերներին, կոչնչացնենք ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին: Մենք այնքան կհարվածենք, որ ՀԱՄԱՍ-ը չկարողանա վերականգնվել»: Եթե «Հեզբոլլահի» առաջնորդ Նասրալլահը սխալվի, նա…
Կարդալ ավելինՓաշինյանը ԵԽԽՎ հանձնաժողովի համազեկուցողներին է ներկայացրել Արցախի հայաթափման հետևանքով ստեղծված իրավիճակը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենին և Բորիանա Աբերգին: Վարչապետը ողջունել է համազեկուցողների այցը Հայաստան և կարևորել ՀՀ կառավարության ու Եվրոպայի խորհրդի սերտ համագործակցությունը, մասնավորապես, ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ առաջմղման և այլ ուղղություններով: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ժողովրդավարության զարգացումն ու բարեփոխումների օրակարգը ՀՀ կառավարության ռազմավարությունն է և հետևողական աշխատանքներն այդ ուղղությամբ կրելու են շարունակական բնույթ: Վարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակներում իրականացված…
Կարդալ ավելինՊուտինը դեռ հայտարարություն չի արել 2024թ. ընտրություններին իր մասնակցության մասին. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ որեւէ հայտարարություն չի արել 2024թ. նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին, ընտրարշավը դեռ չի հայտարարվել, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ «Ռոյթըր» գործակալությունը, հղում կատարելով իր աղբյուրներին, տեղեկացրել էր, որ Պուտինն իբր արդեն որոշում կայացրել է 2024թ. նախագահական ընտրություններին մասնակցելու մասին։ «Պուտինը ոչ մի հայտարարություն այս հաշվով դեռ չի արել։ Ընտրարշավն ինքն էլ դեռ պաշտոնապես հայտարարված չէ»,- ասել է Պեսկովը։
Կարդալ ավելինԱդրբեջանի արտգործնախարարը Հայաստանին կոչ է արել բաց չթողնել իր «հատուկ հնարավորությունը»
30 տարի անց «ադրբեջանական» հողերի «օկուպացիայի» ավարտը և այդ հողերի վրա մեր ինքնիշխանության վերականգնումն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար նոր հեռանկարներ են բացում։ Այս մասին Բուխարեստում իր ռումինացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Այս կարգավորումը, որը հիմնված է միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման և հարգանքի վրա, ոչ միայն կծառայի Ադրբեջանին և Հայաստանին, այլև կապահովի համագործակցության չօգտագործված հնարավորությունների բացումը՝ տարածաշրջանում…
Կարդալ ավելինՀայ–թուրքական սահմանին կառուցվող նոր մաքսատան շինարարությունը մոտենում է ավարտին. ՊԵԿ
ՀՀ Արմավիրի մարզի «Մարգարա» մաքսային կետի շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետեկամուտների կոմիտեն` պատասխանելով @ArmeniaSputnik-ի գրավոր հարցմանը։ Հոկտեմբերի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս էր հայտնել, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն առաջիկայում կիրագործվեն հատուկ ներկայացուցիչների քննարկումների, բանակցությունների արդյունքում։ Նա նշել էր, որ դա վերաբերում է Հայաստան–Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար բացելուն։ Փաշինյանը շեշտել էր` բացի պայմանավորվածություններից, սահմանային ենթակառուցվածքների մասով զգալի աշխատանք է կատարվել` վերազինվել…
Կարդալ ավելին«Մենք մի Պուտին ունենք». Պեսկովը նախագահի «նմանակների» մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ցրել է Վլադիմիր Պոտւինի «նմանակների» մասին առասպելը։ «Մենք մի Պուտին ունենք»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ ելույթ ունենալով «Ռոսիա» ցուցահանդես-համաժողովի շրջանակում, «Գիտելիք» ընկերության մարաթոնում։ Պեսկովի կածիքով՝ այժմ ԶԼՄ-ներում եւ Թելեգրամ-ալիքներում բազմաթիվ կուրյոզներ են հայտնվում։ Նա որպես օրինակ բերել է «տեղեկությունը» պետության ղեկավարի «նմանակների» մասին։ «Այժմ «փորձագետները» փորձում են կռահել՝ նրանք երե՞քն են, թե՞ չորսը, եւ ո՞ւմ ենք մենք հիմա տեսնում ամեն օր. այ, այսօր առավոտյան [ծաղիկներ] դրեցինք Մինինի եւ Պոժարսկու…
Կարդալ ավելինԲանակցությունները կշարունակվեն, երբ Երևանն ընդունի Բաքվի պայմանները. Բայրամով
Հայաստանի կողմից ոչ կառուցողական քայլերը հանգեցրին երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի դանդաղմանը։ Այդ մասին Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկի հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Ընդ որում, նա ընդգծել է, որ չնայած այս ամենին, Ադրբեջանի կառավարությունը կարծում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն այլընտրանք չկա։ Միևնույն ժամանակ, Բայրամովը նշել է, որ Հայաստանի հետ բանակցությունները կշարունակվեն, երբ Երևանն ընդունի Բաքվի պայմանները։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանը, ինչպես նախկինում, պատրաստ է Հայաստանի…
Կարդալ ավելինԵգիպտոսն ամեն օր մոտ 50 վիրավոր պաղեստինցի է ընդունում Գազայի հատվածից
Եգիպտոսի հոսպիտալներն ամեն օր մոտ 50 պաղեստինցի վիրավորների են ընդունում, որոնք տուժել են Գազայի հատվածում իսրայելական ուժերի գնդակոծությունների եւ ռմբակոծությունների հետեւանքով։ Այս մասին տեղեկացրել է հանրապետության առողջապահության եւ ազգաբնակչության նախարար Հալեդ Աբդել Գաֆարը։ «Մենք ամեն օր ընդունում ենք 50 վիրավոր պաղեստինցիների Գազայի հատվածից»,- ասել է նախարարը, որի խոսքերը մեջբերել է Al-Qahira ai-Ihbariya հեռուստաալիքը։ Գաֆարն ավելացրել է, որ Եգիպտոսի առողջապահության հաստատությունները «պատրաստ են ընդունել ավելի մեծ թվով վիրավորների պաղեստինյան անկլավից, բայց հակառակ կողմը վերահսկում է [բուժման…
Կարդալ ավելին






