Նոյեմբերի 14-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 13 հարց

ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը նոյեմբերի 13-ին գումարել է նիստ: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը:

Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և նոյեմբերի 14-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Նոյեմբերի 14-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 13 հարց:

Spread the love