Նաթանյահու. Իսրայելն անհրաժեշտության դեպքում անսասան կդիմակայի ամբողջ աշխարհին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն երեկ երեկոյան կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ Իսրայելը «անհրաժեշտության դեպքում անսասան կդիմակայի  ամբողջ աշխարհին», հաղորդում է Times of Israel-ը։

Նա նաև արաբական պետությունների ղեկավարներին կոչ է արել հանդես գալ ՀԱՄԱՍ շարժման դեմ:

Ըստ Իսրայելի վարչապետի, այդ խմբավորումը «Գազային բերեց միայն աղետ, միայն արյունահեղություն և աղքատություն»:

Ավելին, ըստ Նաթանյահուի, դա «ահաբեկչության և չարիքի իրանական առանցքի անբաժանելի մասն է, և այդ առանցքը «վտանգում է ընդհանուրնառմամբ ամբողջ աշխարհը և ամբողջ արաբական աշխարհը»:

Նաթանյահուն նաև հայտարարել է, որ աշխատում է Իսրայելի պաշտպանության բանակին միջազգային աջակցություն ապահովելու համար՝ նշելով, որ «ՀԱՄԱՍ-ի վայրագություններից հետո ազատ աշխարհում յուրաքանչյուրը  բարոյական պարտավորություն ունի աջակցելու Իսրայելին»։

Նա նաև կոչ է արել ողջ աշխարհին աջակցել առանց պատանդների վերադարձի հրադադարի դեմ իր դիրքորոշմանը,միաժամանակ կոչ անելով Միացյալ Նահանգներին միանալ ՀԱՄԱՍ-ի ոչնչացման պահանջին, որը, ըստ նրա, վտանգ է ներկայացնում նաևԱՄՆ-ի համար։

Ըստ Նաթանյահուի,  «որոշ երկրներում կան առաջնորդների վրա ճնշում գործադրողներ»։

«Մի ենթարկվեք ճնշմանը։ Մեր պատերազմը ձեր պատերազմն է։ Իսրայելը պետք է հաղթի իր և աշխարհի համար»,- ասել է նա։

Ամեն դեպքում, ըստ վարչապետի,  «ոչ մի միջազգային ճնշում, ոչ մի կեղծ մեղադրանք Իսրայելի պաշտպանության բանակի զինվորների և մեր պետության դեմ չի ազդի  Իսրայելի ինքնապաշտպանության տոկունության վրա:

Նաթանյահուն նաև հայտարարել է, որ զինվորականները կմնան Գազայում «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, որպեսզի կանխվի անկլավի օգտագործումը Իսրայելի դեմ ահաբեկչական հարձակումների իրականացման համար»:

 

Spread the love