Ռուսաստանի և Բելառուսի հարաբերությունները բառի բուն իմաստով կարելի է անվանել եղբայրական, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Կրեմլի կանաչ հյուրասենյակում ողջունելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ես շատ գոհ եմ, որ Բելառուսի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո ձեր առաջին այցը որոշեցիք հենց Ռուսաստան կատարել։ Իրականում դա հասկանալի է, քանի որ Ռուսաստանն ու Բելառուսը հատուկ հարաբերություններ ունեն՝ դաշնակցային և եղբայրական՝ բառիս բուն իմաստով»,- ընդգծել է Պուտինը։ ՌԴ նախագահը նշել է, որ դա անընդհատ քննարկվում է, սակայն, հաշվի…
Կարդալ ավելինՔաղաքականություն
Ադրբեջանը՝ մարդկանց առևտրի հանգույց
2025 թվականին ադրբեջանական մամուլը լուր հրապարակեց մարդկանց առևտրի դեպքերի բացահայտումների վերաբերյալ։ Հաղորդվեց, որ Պակիստանի Հետաքննությունների դաշնային գործակալությունը (FIA) մարդկանց առևտրի՝ Ադրբեջանից ղեկավարվող միջազգային հանցախմբի անդամների է ձերբակալել: Պարզվել է, որ խմբի անդամները գումարի դիմաց կազմակերպել են Պակիստանի քաղաքացիների տեղափոխումը Եվրոպա՝ Ադրբեջանի տարածքն օգտագործելով որպես տարանցիկ ուղի, իսկ տեղի գործակալների ու վիզաների տրամադրմանն աջակցող կազմակերպությունների ներգրավմամբ՝ նաև փաստաթղթերի կեղծման գործընթաց է իրականացվել: Կարաչիում ձերբակալվել են տարբեր երկրների կեղծ փաստաթղթերով Բաքու մեկնող անձինք ևս։ Այս և նմանատիպ այլ հրապարակումներ…
Կարդալ ավելինԴիմում Գարեգին Բ կաթողիկոսին. Հորդորով դիմել Ռուբեն Վարդանյանին՝ դադարեցնելու մահագույժ հացադուլը
25 հայտնի կանայք նամակով դիմել են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին, խնդրելով հորդորել Ռուբեն Վարդանյանին՝ դադարեցնելու մահագույժ հացադուլը: Դիմումում ասվում է. «Վեհափա՛ռ հայր, հայոց պատմության դժվարագույն այս պահին, երբ Բաքվի բանտերում ապօրինի դատավարության անվան ներքո խոշտանգվում և կեղեքվում են 23 հայ պատանդ-գերիներ, ի թիվս որոնց բռնազավթված և էթնիկ զտման ենթարկված Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարները, որոնցից Ռուբեն Վարդանյանն արդեն 22 օրն է, ինչ հացադուլի մեջ է՝ Ալիևի վարչակազմից պահանջելով արդար դատաքննություն, ինչպես նաև ունենք շուրջ 80…
Կարդալ ավելինԷրդողանը հայտնել է, որ Ալիեւի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության բանակցությունները
Թուրքիայի նախագահը հանդես է եկել տարածաշրջանային զարգացումների հետ կապված հայտարարություններով, անդրադարձ անելով նաեւ Հայաստանին։ Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե մարտի 5-ին, Իգդիր-Նախիջեւան գազատարի բացման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ քննարկել են նաեւ Հայաստանի հետ խաղաղության բանակցությունները։
Կարդալ ավելինԷրդողանը ցանկանում է ռազմական արտադրանք ուղարկել Ուկրաինա
Թուրքիան հավատարիմ է մնում Եվրամիությանն լիիրավ անդամակցության իր նպատակին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրա խոսքով, Անկարան ԵՄ-ից ակնկալում է ռազմավարական և հեռատես դիրքորոշում և ակտիվացնել բանակցությունները Թուրքիայի՝ համայնքին միանալու շուրջ, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ «Թուրքիայի հետ եվրոպական անվտանգությանն առնչվող բոլոր քայլերի համատեղ պլանավորումը կհամապատասխանի մեր ընդհանուր շահերին»,- ընդգծել է նա։ Նա նշել է, որ Անկարան պատճառ չի տեսնում Թուրքիային պաշտպանական արտադրանքի գնման և Ուկրաինայի վերակառուցման ԵՄ ծրագրերում չներառելու համար։ «Թուրքիայի…
Կարդալ ավելինՏեղի ունեցավ «Ադրբեջան պետության առաջացումը և ադրբեջանցիների էթնոգենեզի խնդիրը» գրքի շնորհանդեսը
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի կազմակերպմամբ տեղի ունեցավ պատմաբան–արևելագետ, պատմական գիտությունների թեկնածու Անուշ Հարությունյանի՝ «Ադրբեջան պետության առաջացումը և ադրբեջանցիների էթնոգենեզի խնդիրը» գրքի շնորհանդեսը։ Հայ գիտական շրջանակներում Ադրբեջան պետության պատմությանը նվիրված առաջին աշխատությունն է, որտեղ քննարկվել են Ադրբեջան պետության առաջացմանը, ադրբեջանցի ժողովրդի կազմավորման հիմնախնդիրներին, 19-րդ դարի սկզբից ռուսական տիրապետության հաստատման արդյունքում թյուրքախոս մուսուլման բնակչության շրջանում սկսված գործընթացներին, 1918–1920 թվականների Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության գոյության հանգամանքներին ու պայմաններին, Ադրբեջանի խորհրդայնացմամբ սկսված զարգացումներին վերաբերող հարցեր։ Մենագրությանը՝ որպես հավելված, կցված են արխիվային մի շարք…
Կարդալ ավելինԱդրբեջանի օմբուդսմենն այցելել է Բաքվում խոշտանգված Ռուբեն Վարդանյանին և մյուս հայ գերիներին
Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան այցելել է Բաքվում ապօրինաբար կալանավորված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ԼՂՀ նախագահներին և այնտեղ ապօրինաբար կալանավորված այլ հայերի, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Միևնույն ժամանակ, Բաքուն շարունակում է կեղծ պնդել, թե բանտարկյալները հայտնել են «մարդկային» վերաբերմունքի և «խտրականության և դաժան վերաբերմունքի բացակայության մասին»։ Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը փետրվարի 20-ին հացադուլ էր հայտարարել՝ ի նշան ապօրինի դատավարության դեմ բողոքի։ Հաջորդ դատական նիստին՝ փետրվարի 26-ին, նրա ինքնազգացողությունը վատացել է, նիստը հետաձգվել է։ «Իմ հորը…
Կարդալ ավելինՎահագն Խաչատուրյանը փետրվարի 27-ից մարտի 4-ը աշխատանքային այցով կլինի նախ Արգենտինայում, ապա Ուրուգվայում
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 27-ից մարտի 4-ը աշխատանքային այցով կլինի նախ Արգենտինայում, ապա Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում։ Հայտնում են նախագահի աշխատակազմից: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ երկու երկրների բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկկողմ համագործակցության զարգացման ուղիները։ Մարտի 1-ին նախագահ Խաչատուրյանը կմասնակցի Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիի երդմնակալության պաշտոնական արարողությանը։
Կարդալ ավելինՍումգայիթ 1988․ անպատիժ մնացած ոճրագործություն
1988 թվականի փետրվարի 27-29-ն ընկած ժամանակահատվածում Բաքվից 26 կմ հեռավորության վրա գտնվող, մոտ 250 000 բնակչություն ունեցող Սումգայիթ քաղաքում, որտեղ ապրում էին շուրջ 18 000 հայեր, տեղի ունեցան հայ բնակչության զանգվածային ջարդեր, կոտորածներ[1]։ Սակայն մինչ օրս վերջնականապես բացահայտված չէ, թե ադրբեջանական կողմից ովքեր են ծրագրել և կազմակերպել հայերի սպանդը, ինչու չկանխվեց ջարդը, և ինչու ԽՍՀՄ ղեկավարությունն ու իրավապահ մարմինները չկանխեցին, պատշաճ կերպով չդատապարտեցին հանցագործությունն ու դրան համապատասխան քաղաքական և իրավական գնահատական չտվեցին[2]։ Հայերի ջարդի վերաբերյալ առկա են ականատեսների բազմաթիվ…
Կարդալ ավելինԹուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարությունների ղեկավարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում, հայտնել են Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։ Այդ հարցը Անկարայում բանակցությունների ժամանակ քննարկել են Վրաստանի արտգործնախարարներ Մակա Բոչորիշվիլին և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանը նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային և տրանսպորտային էներգետիկ համագործակցության խորացման հեռանկարները։ «Նշվել է Սևծովյան տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը և առկա ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը։ Բացի դրանից, հատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռակողմ ռազմավարական գործընկերության հարթակի կարևորությանը, որի շրջանակում երեք երկրների…
Կարդալ ավելին







