Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Արցախի Խնապատ համայնքի 40–ամյա բնակչի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը։ «Օգոստոսի 4-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը հաղորդում է ստացել, որ ժամը 15:00-ի սահմաններում Ներքին Սզնեք գյուղի վարչական տարածքի «Դրավուն աղբյուր» կոչվող տեղամասին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զենքերով կրակել են Խնապատ համայնքի 40-ամյա բնակիչ Կ. Մ.-ի ուղղությամբ, որը կոմբայնով հունձ էր կատարում ցորենի դաշտում։ Բարեբախտաբար, տուժածներ չկան»,– ասված է հաղորդագրությունում։ Հրադադարի պահպանման ռեժիմը խախտելու պատճառով դադարեցվել…
Կարդալ ավելինՔաղաքականություն
ԿՈՊԵՆՀԱԳԵՆՈՒՄ ԵՄ -Ի ԴԻՄԱՑ ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻ ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԲԱՑԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՈՎ (ֆոտոշարք)
«ԴանԱրմեն» բարեգործական ասոցիացիայի նախագահ` տիկին ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ progressarmenia.com և «Զրույց»-ին փոխանցմամբ ի աջակցություն շրջափակված Արցախի մեր հայրենակիցների, մասնավորապես 30.000 փոկրիկների , ովքեր շուրջ 7 ամիս զրկված են խաղաղ և անհոգ մանկությունից, կազմակերպել են հացադուլ , որպեսզի ժամնակակից աշխարհն աչքերը չփակի անմեղ երեխաների սովահարության առջև: Ինչպես գիտենք արդեն սովահարության շեմին են արցախցի մեր քույրերն ու եղբայները կանգած, որոնց հումանիտար ճգնաժամի և աղետալի դրության է հասցրել Ադրբեջանը , Լաչինի ՝ կյանքի ճանապարհը փակելու հետևանքով: Համաշխարհային հանրության և…
Կարդալ ավելինՔոքոբելյանների քայլարշավը դատական համակարգում շարունակվում է
Ազգային Ժողովի նախկին պատգամավոր՝ Իջևանի տարածաշրջանի Աչաջուր գյուղից Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց, Հուլիսի 31-ին Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Բերդ քաղաքի նստավայրում կայացավ ԱԺ նախկին պատգամավոր, նախկինում ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Սուրեն Մանուկյանի և 3 այլ անձանց գործով նախնական դատական նիստ։ Նրանք մեղադրվում են 2022թ․ հուլիսի 27-ին Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի 1-ին փողոցում գտնվող իր տնից, ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Խաչատուր Քոքոբելյանի 84-ամյա հորը՝ Գրիշա Քոքոբելյանին առևանգելու,նրան Լոռու մարզի…
Կարդալ ավելինՌաշիդ Բեգլարյանը ադրբեջանցի զինծառայողների կողմից բռնության գործադրմամբ գաղտնի առևանգվել է. հարուցվել է քրեական գործ
2023 թվականի օգոստոսի 1-ին՝ ժամը 17-ի սահմաններում, ԼՂ Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի բնակիչ Ռաշիդ Արամայիսի Բեգլարյանը Շուշիի շրջանի Հին Շեն գյուղից ոտքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կապն ապահովող Լաչինի միջանցքի Հակարիի կամրջին Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի պահանջների խախտմամբ տեղադրված հսկիչ-անձնագրային կետը շրջանցելով՝ ՀՀ գնալու ճանապարհին, Ադրբեջանի Հանրապետության անհայտ զինծառայողների կողմից ըստ ազգային պատկանելության, Ռ. Բեգլարյանի կամքին հակառակ, բռնության գործադրմամբ գաղտնի առևանգվել է, ինչին հետևել է…
Կարդալ ավելինԿԽՄԿ պաշտպանության ներքո գտնվող անձի ձերբակալումը այլ կերպ, քան ռազմական հանցագործություն որակել չի կարելի. ԱԳՆ
Ադրբեջանի այս գործելակերպը միջազգային հումանիտար իրավունքի աղաղակող խախտում է. միջազգային հումանիտար իրավունքի և ԿԽՄԿ պաշտպանության ներքո գտնվող անձի ձերբակալումը այլ կերպ, քան ռազմական հանցագործություն որակել չի կարելի։ Այս մասին ասվում է ԱԳՆ տարածած հայտարարությունում՝ կապված Հակարիի կամրջի մոտ ապօրինի տեղադրված ադրբեջանական անցակետից Արցախի քաղաքացու առեւանգման դեպքի հետ: «Հուլիսի 29-ին բուժման նպատակով Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող՝ լուրջ առողջական խնդիրներ ունեցող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետի մոտ առևանգվել է…
Կարդալ ավելինԱդրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Խնածախի ուղղությամբ
Հուլիսի 29-ին՝ ժամը 20:15-20:30-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Խնածախի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Կարդալ ավելինԿԽՄԿ ներկայացուցչին ադրբեջանցիները հրելով դուրս են հանել մեքենայից, իսկ արցախցուն տարել անհայտ ուղղությամբ. Մանրամասներ
Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի առևանգման վերաբերյալ Արցախի Հանրապետության ՄԻՊ-ը հրապարակել է հաստատության կողմից հավաքագրված փաստերը: Հուլիսի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ, նախօրոք ադրբեջանական կողմի հետ ձեռք բերված համաձայնությամբ, Արցախից Հայաստան բուժառուներին տեղափոխող շարասյունը 09:30-ի սահմաններում հասել է Հակարիի կամրջի մոտ տեղակայված ադրբեջանական անօրինական «անցակետ»։ Անձնագրերը ստուգելու ընթացքում Արցախի Հանրապետության Պատարա համայնքի բնակիչ 1955թ․ ծնված Վագիֆ Խաչատրյանն իր անձնագիրը ներկայացրել է ադրբեջանական սահմանապահ ծառայության ներկայացուցիչներին, որոնք այնուհետև անձնագիրը չեն վերադարձրել նրան։ Վագիֆ Խաչատրյանի դստեր և…
Կարդալ ավելինՎագիֆ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացվել ՄԻԵԴ. Եղիշե Կիրակոսյան
Վագիֆ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացվելՄարդու իրավունքների եվրոպական դատարան Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: Հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Հետագա զարգացումների վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակարիի անցակետից ադրբեջանցիները առեւանգել են Կարմիր Ճաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ ՀՀ եկող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին: Արցախի ՄԻՊ-ը հայտնել էր, ոեր Վագիֆ Խաչատրյանին և ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի օտարազգի ներկայացուցչին նստեցրել են «Նիվա» մակնիշի մեքենա, որը ուղևորվել է դեպի Հակարիի կամրջի…
Կարդալ ավելինԱրցախի ապօրինի շրջափակման հարցն անհապաղ պետք է քննարկվի ՄԱԿ-ի ԱԽ նիստում. Արցախի ԱԳՆ
Ներգրավված միջազգային դերակատարներից, այդ թվում՝ ԿԽՄԿ-ից, պահանջում ենք ձեռնարկել հրատապ և ամենագործուն միջոցները՝ անհապաղ ազատելու և հայրենիք վերադարձնելու առևանգված քաղաքացուն, վերջ տալու Արցախի քաղաքացիների նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող մարդկության դեմ ուղղված հանցագործություններին, ինչպես նաև կանխելու այդ հանցագործությունների փոխակերպումը ցեղասպանության հանցագործության:Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն՝ 68-ամյա արցախցու առեւանգման առնչությամբ: «Հուլիսի 29-ին Արցախի Հանրապետության 68-ամյա քաղաքացին, որը բուժում ստանալու նպատակով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ տեղափոխվում էր քաղաք Երևան, Լաչինի միջանցքում ապօրինաբար տեղադրված հսկիչ…
Կարդալ ավելինՍա կյանքեր փրկելու խնդիր է. Կարմիր խաչի մարդասիրական ավտոշարասյուններին արգելվել է մուտք գործել ԼՂ. Figaro-ի անդրադարձը
Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը, որն անցնում է Ադրբեջանի տարածքով, արդեն յոթ ամիս փակ է. մինչև հուլիսի 11-ը միայն Կարմիր խաչի ավտոշարասյուններին դեռևս թույլ էին տալիս անկլավի բնակչությանը՝ հիմնականում հայերին, օգտվել ճանապարհից՝ Երևանի հիվանդանոցում բուժում ստանալու կամ հարազատներ գտնելու համար։ Այս մասին գրում է ֆրանսիական Le Figaro-ն: Թերթը նաեւ գրում է. «Այդ օրվանից, սակայն, ադրբեջանական իշխանությունները արգելել են նաեւ ԿԽՄԿ-ի մեքենաների տեղաշարժը՝ մեղադրելով Կարմիր Խաչի հայաստանյան մասնաճյուղին «մաքսանենգության» մեջ: «Չնայած համառ ջանքերին, Կարմիր Խաչի…
Կարդալ ավելին







