«ԴանԱրմեն» բարեգործական ասոցիացիայի նախագահ` տիկին ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ progressarmenia.com և «Զրույց»-ին փոխանցմամբ ի աջակցություն շրջափակված Արցախի մեր հայրենակիցների, մասնավորապես 30.000 փոկրիկների , ովքեր շուրջ 7 ամիս զրկված են խաղաղ և անհոգ մանկությունից, կազմակերպել են հացադուլ , որպեսզի ժամնակակից աշխարհն աչքերը չփակի անմեղ երեխաների սովահարության առջև: Ինչպես գիտենք արդեն սովահարության շեմին են արցախցի մեր քույրերն ու եղբայները կանգած, որոնց հումանիտար ճգնաժամի և աղետալի դրության է հասցրել Ադրբեջանը , Լաչինի ՝ կյանքի ճանապարհը փակելու հետևանքով:
Համաշխարհային հանրության և միջազգային մարդու իրավունքների պաշտպանությամբ և հումանիտար օգնությամն զբաղվող կազմակերպությունների ուշադրությունն ու աջակցությունն ենք ակնկալում ի պաշտպանություն Արցախի շրջափակումը դադարեցնելու հորդորով:
«Մենք կանգնած ենք մի նոր ցեղասպանության շեմին ու ականատես ենք, թե ինչպես են մեր հայրենակիցները Արցախում այլևս բացարձակ սովի ու զրկանքների մատնված։ Դանիայում և Շվեդիայում բնակվող մի խումբ կանանցով մեկօրյա հացադուլ ենք հայտարարել ի աջակցություն գոնե այն 30.000 երեխաների, որոնք այսօր ենթարկվում են անհավատալի զրկանքների։ Հացադուը ուրբաթ օրը՝ ժամը 10:00-17:00-ը, մեկօրյա հացադուլի Կոպենհագենում՝ ԵՄ-ի ներկայացուցչության առջև»,-ասված է հայտարարության տեքստում։ Հասցեն՝ Gothersgade 115։
Հ.Գ. Հացադուլը սկսվում ենք վաղը երեկոյան իսկ ԵՄ ներկայացուցչության մոտ կլինենք վերը նշված ժամանակահատվածում: Լուսանկարը՝ David Ghahramanyan-ի
ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ