Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի հետ խաղաղ գործընթացը շարունակելու ադրբեջանական կողմի վճռականության մասին։
Ալիեւը հույս է հայտնել, որ մոտ ապագայում բանակցությունների ընթացքում քննարկված հիմնական ուղղություններում արդյունքներ ձեռք կբերվեն։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ,՝ Բաքվում կայացած հանդիպմանը կողմերը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացը։
Հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահը շարունակել է մտքեր փոխանակել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում բարձրացված հարցերի շուրջ։